Main Menu

36+2

Started by Masnaget, September 20, 2008, 01:02:47 AM

Previous topic - Next topic

Masnaget

Quote from: lusnyak on November 25, 2009, 02:53:50 PM
Բարև  Ձեզ, հարգելի  մասնագետ   ես  էլ  եմ  ցանկանում  մասնակցել   Ձեր  թեստային  հարցումներին: Սպասում  եմ  Ձեր  հարցումներին:  Շնորհակալություն
Այո, շուտով հարցերը կտեղադրեմ. խնդրում եմ մի փոքր սպասել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#71
Քանի որ Լուսնյակը երկար ժամանակ չի պատասխանել հարցերին, հարմար եմ նկատում արդեն տեղադրել Անիին տրվելիք հարցերը, որոնք     /գունավոր հարցերի դեպքում/ պարունակում են նաև Լուսնյակին տրված հարցերն ու նոր հարցեր` հատուկ Անիի համար:

Կարմիր և կապույտ հարցերին հարկավոր է պատասխանել ընտրելով տարբերակներից մեկը:

Ավարտելով դպրոցը` Դուք ինքնե՞րդ եք որոշում կայացրել Ձեր ապագայի հետ կապված հարցում.  
1. լուծել եմ այդ հարցը ինքնուրույն` իմ հակումները և իմ ընդունակությունները գնահատելով,
2. լսել եմ ծնողներիս և բարեկամներիս կարծիքը,
3. լսել եմ իմ ընկերների խորհուրդները:


Բնակարան, կահույք  կգնե՞ք` առանց կնոջ//ամուսնու խորհրդի, կամ կկայացնե՞ք կենսական այլ վճիոներ` առանց նրա հետ խորհրդակցելու.
1. այո,
2. այո, բայց լավ կլինի կնոջ//ամուսնու հետ,
3. ոչ։


Գուշակիր նախադասությունն ու լրացրու. "Գրված է` <<....-ի դեմ`  .... , .....-ի դեմ` ......>>":

Դուք տեսնում եք, որ Ձեր մտերիմների առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, և նրանք չեն հետևում իրենց առողջությանը` վնասելով իրենց, ապա.
1. դուք ստիպում եք նրանց հետևել իրենց առողջությանը,
2. դուք ժամանակ առ ժամանակ նրբանկատորեն հիշեցնում եք
նրանց այդ մասին,
3. մտածում եք այդ ուղղությամբ, բայց գործնականում ոչնչով չեք
օգնում։


Եթե որոշեք վարորդական իրավունք ստանալ, ապա հույս կդնեք.
1. սեփական ուժերի վրա,
2. ճակատագրի վրա,
3. այն մարդկանց վրա, ովքեր ձեզ խոստացել են օգնել:


Ե-ով մի հարց էլ կա
Երջանկության պահին դուք.
1. չեք մտածում կրած դժբախտության մասին,
2. վախենում եք, որ այդ պահը արագ կանցնի,
3. չեք մոռանում, որ կյանքը լի է տհաճություններով:


Զարմանալի՞ է մեր երկրագունդը, թե՞ սովորական:
Էջմիածնում ե՞րբ ես լինելու:

Ընտրություն կկատարեք ամուսնանալիս հետևյալ կերպ.
1. ինքնուրույն վճիռ կկայացնեմ,
2. կհիմնվեք մտերիմների կարծիքների վրա,
3. ծնողների որոշմամբ, որը կայացվել է առանց Ձեզ։


Թիթեռնիկին նայելիս ի՞նչ եք զգում:
<<Ժամանակ>> բառը փոխառություն է ո՞ր լեզվից:

Ի՞նչ համառությամբ եք Դուք այժմ պաշտպանում ձեր տեսակետը տնեցիների, ընկերների, աշխատակիցների և ծնողների հետ շփվելիս.
1. պաշտպանում եմ միշտ, անկախ մարդկանցից և իրավիճակից,
2. պաշտպանում եմ բավական հաճախ,
3. հազվադեպ եմ պաշտպանում, հաճախ զիջում եմ։


Լուսնին նայել սիրո՞ւմ եք:
Խղճո՞ւմ եք թափառաշրջիկներին:

Ծա՞նր եք տանում անհաջողությունը.
1. միշտ է շատ ծանր,
2. կախված է հանգամանքներից,
3. աշխատում եմ համակերպվել, քանի որ համարում եմ, որ ցանկացած անհաջողությանը ի վերջո վերջ է գալու:


Կյանքի դժվարին պայմաններում ինչպե՞ս եք որոշում կայացնում.
1. հույսը դնում եմ միայն իմ փորձի և գիտելիքների վրա,
2. երբեմն խորհրդակցում եմ մտերիմներիս հետ,
3. միշտ խորհրդակցում եմ մարդկանց հետ։


Հոգեբույժների մասին ի՞նչ կարծիք ունեք.
1. ես կցանկանայի դառնալ նրանց այցելուն,
2. շատերին նրանք իսկապես կարող են օգնել,
3. մարդն ինքն է իր հոգեբույժը:



Ձեր անձն ինչպե՞ս է ձևավորվում մասնագիտական, հասարակական և մտավոր ասպարեզներում
1. բոլոր ուժերս լիովին տալիս եմ աշխատանքին,
2. ինձ համար շատ կարնոր է մտերիմներիս կարծիքը,
3. լիովին վստահում եմ մտերիմներիս կարծիքին։


Ղրիմը որտե՞ղ է գտնվում:

Ճակատագիրը, ըստ Ձեզ`
1. Ձեզ հետապնդում է,
2. անարդար է Ձեր հանդեպ,
3. Ձեր հանդեպ բարեհաճ է:


Մի բան Ձեզ խորապես ցավ է պատճառում. ինչպե՞ս եք դուք վարվում.
1. ինձ թույլ եմ տալիս անել այն, ինչ վաղուց չեմ արել, և այդպես թուլացնել լարվածությունս,
2. հյուր եմ գնում ընկերներիս,
3. նստում եմ տանը և խղճում ինքս ինձ:


Յուղոտ կերակուրներ սիրո՞ւմ եք:
Նորաձևությանը հետևո՞ւմ եք:
Շինարար բարեկամ ունե՞ք:

Որոնում եք աշխատանք.
1. կգնաք այնտեղ, ուր կնշանակեն,
2. հույսը կդնեք Ձեզ վրա,
3. կօգտագործեք Ձեր կապերը։



Ո-ով մի հարց էլ կա.
Ոգելից խմիչքներ ի՞նչ պատճառով եք օգտագործում /հարցը միայն ոգելից խմիչք օգտագործողներին է վերաբերում. հակառակ դեպքում մի՜ պատասխանեք, անցեք առաջ/.
1. որպեսզի իմ հոգսերը «խեղդեմ գինու մեջ»,
2. որպեսզի ինչ-որ չափով մոռացության տամ պրոբլեմներս,
3. հենց այնպես. ուղղակի ինձ դուր է գալիս ժամանակ առ ժամնակ ինձ ազատ զգալ ու լինել բարձր տրամադրության մեջ;


<<Չունևոր>> բառին հոմանիշ մի բառ ասա:

Պատանի հասակում համառությա՞մբ եք Ձեր կարծիքը պաշտպանել.
1. միշտ պաշտպանել եմ,
2. վիճել եմ ծնողներիս հետ, և մեզնից յուրաքանչյուրը մնացել է իր կարծիքին` միաժամանակ հաշվի առնելով դիմացինի տեսակետը,
3. մեծ մասամբ չեմ կարողացել միայնակ որոշել ինչպես վարվել և հրաժարվել եմ իմ կարծիքից։


Ջերմություն հաճա՞խ եք ունենում:
Ռուսական մի լավ ֆիլնմի անուն ասեք:

Սովորելիս կամ աշխատելիս ինչպե՞ս եք կատարում պատասխանատու աշխատանքը
1. հույսը դնում եք միայն ձեր աշխատասիրության վրա,
2. ժամանակ առ ժամանակ դիմում եք ձեր աշխատակիցների, համակուրսեցիների, կամ ղեկավարի օգնությանը,
3. հույսը դնում եք ուրիշի օգնության վրա:


Վիրավորում է Ձեզ Ձեր մտերիմ մարդը: Դուք`
1. ամփոփվում եք ինքներդ Ձեր մեջ և ոչ մեկի հետ չեք շփվում,
2. նրանից բացատրություն եք պահանջում,
3. այդ մասին պատմում եք բոլոր նրանց, ովքեր պատրաստ են Ձեզ լսելու:


Տուն ասվածը ի՞նչ է իրենից ներկայացնում:
Րոպե կորցնելն ի՞նչ է  Ձեզ համար:
Ցուրտ է այնտեղ, ուր... (շարունակեք փիլիսոփայորեն)

Ուրիշ մարդկանց պատմո՞ւմ եք Ձեր պրոբլեմների և անհաջողությունների մասին.
1.ոչ, քանի որ դա գործին չի օգնի, իմ կարծիքով:
2.այո, եթե դրա համար կա հարմար զրուցակից,
3.ոչ միշտ, քանի որ հաճախ դրա մասին մտածելն անգամ տհաճ է, էլ ուր մնաց պատմելը:


Փիղ տեսե՞լ եք մոտիկից, ե՞րբ:
Քնի խանգարումներ ունենո՞ւմ եք:

և

Օրվա մեջ քանի՞ ժամ եք քնում:
Ֆունկցիա բառի հայերենը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Հարց 1- 1-ին
Հարց 2 -2-րդ
Հարց 3- Մեծի դեմ` մեծ, փոքրի դեմ` փոքր: Սա ինչ-որ թևավոր արտահայտություն է, թե....??
Հարց 4- 1-ին
Հարց 5- 1-ին
Հարց 6 -1-ին
Հարց 7 - երկուսը մեկում
Հարց 8- Ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 26-ին
Հարց 9-1-ին
Հարց 10 - Գեղագիտական հաճույք, միաժամանակ ափսոսանք, որ այդ գեղեցկությունը կարճ է ապրելու
Հարց 11-Չգիտեմ, բայց ենթադրում եմ պարսկերենից:
Հարց 12 - 2 
Հարց 13- Այո, և ոչ միայն լուսնին, այլ նաև աստղերին
Հարց 14 - Խղճում եմ, բայց միայն խղճալը քիչ է
Հարց 15-3-րդ
Հարց16- 2-րդ
Հարց 17- 2-րդ
Հարց 18 - 1-ին
Հարց 19 - Սև ծովում
Հարց 20-3-րդ
Հարց 21-1-ին
Հարց 22 - Այո, բայց ավելի շատ քաղցր եմ սիրում
Հարց 23 - Թող նորաձևությունը ինձ հետևի :D
Հարց 24 - Այո ունեմ, 3-ը
Հարց 25 - 2-րդ
Հարց 26-Ոգելից խմիչք չեմ օգտագործում, միայն ստամոքսի ցավի դեպքում` թթի օղի
Հարց 27- աղքատ, ընչազուրկ ....
Հարց28- 2-րդ
Հարց 29- Երբեմն
Հարց 30- 'Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը'
Հարց 31- 1-ին
Հարց 32-1-ին
Հարց 33 - Տունը սրտակից մարդկանց իր մեջ ջերմացնող մի սահմանափակ տարածք է:
Հարց 34 - Րոպե կորցնելը ոչնինչ է, ասա ժամ չկորցնեմ
Հարց 35 - Ցուրտ է այնտեղ, ուր բացակայում է փոխըմբռնումը
Հարց 36- 2-րդ
Հարց 37 - Փիղ մոտիկից չեմ տեսել
Հարց 38- Քնի խանգարումներ` շատ հազվադեպ
Հարց 39 - Քնում եմ 8 ժամ
Հարց 40 -Գործառույթ
Վերջում երևի իմ հոգեբանական դիմանկարն եք կազմելու հա? Ինձ Էլ ցույց կտաք, լավ? 11:)
               

ani

   Էհ , Երանի մի քանի տարի առաջ միացած լինեի այս ֆորումին 34:)

Masnaget

Quote from: ani on July 02, 2010, 11:31:03 PM
   Էհ , Երանի մի քանի տարի առաջ միացած լինեի այս ֆորումին 34:)
Անի ջան, չեմ մոռացել. պարզապես արդյունքներն ամփոփելը մի քիչ դժվար է: Սպասիր, կիրակի նախատեսում եմ տեղադրել: ::)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Ուռաաաաա, իսկ ես արդեն մտացում էի, թե դու մեզ լքել ես:
18:) Ծով համբերություն եմ:

Masnaget

#76
Quote from: ani on July 02, 2010, 11:52:41 PM
Ուռաաաաա, իսկ ես արդեն մտացում էի, թե դու մեզ լքել ես:
18:) Ծով համբերություն եմ:

Իսկապես բարդ էր Անիի պատասխանների հետ աշխատելը, բայց ամեն ինչ անցած է, և մեր ձեռքի տակ արդեն ունենք Անիի հոգեբանական եզրակացության պատկերը:
Անին չի խուսափում բարդ իրավիճակներից, ընդհակառակը, հարկը պահանջած ժամանակ  նա լավագույնս կարող է դուրս գալ նման իավիճակներից:
Անին վերին աստիճանի կարգապահ է, օրինակելի վարք ունի շրջապատի համար: Ես ենթադրում եմ, որ  փոքր տարիքում էլ Անին հաճախ է օրինակելի վարքով ի ցույց դրվել  հասակակիցների մոտ:
Չափազանց անկախ է իր դատողություններում և արարքներում ու հաշվի չի նստում շրջապատի հետ: Սիրում է հարմարեցնել մյուսների կարծիքը  իր կարծիքին, նախաձեռնող է և ձեռներեց: Սիրում է լինել առաջինը:
Անին հեշտ է համակերպվում անախորժություններին՝ ճիշտ գնահատելով կատարվածը և պահպանելով հոգեկան հավասարակշռությունը:
<<36+2>>-ի իմ հերթական հաճախոդը` Անին, քրիստոնեությանն այնքան էլ միանշանակ չի վերաբերվում, ամեն ինչ անցկացնում է իր մտածողության պրիզմայի միջով: Նա երազկոտ է, հոգեպես շատ հավասարակշռված և ընկերասեր: Սիրում է հանգիստ ու լավ փոխհարաբերություններով ընկերական շրջապատ: Ամեն ինչ  դատում է գործնականորեն:
Անին խուսափում է խոստումներ տալուց, սակայն հարկ եղած դեպքում ճշգրիտ կատարում է դրանք:

Շնորհակալություն:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Շաաաաաաատ  շնորհակալեմ 37:)
Ճիշտն ասած, իմ ամենասիրելի թենիսիստի խաղն եմ զուգաեռաբար դիտում, բայց չէի կարող չարձագանքել Մասնագետ ջան:
Մի քանի հարց ունեմ.
Ինչու էր դժվար իմ պատասխանների հետ աշխատելը?
Ինչ է նշանակում միանշանակ վերաբերմունք չունեմ քրիստոնեության նկատմամբ?
Եվ ինչու ես դու շնորհակալություն հայտնում, դա իմ պարտականությունն է
Վերջում` մաղթենք հաջողություն Ռաֆայել Նադալին

Masnaget

Quote from: ani on July 04, 2010, 07:32:58 PM
Շաաաաաաատ  շնորհակալեմ 37:)
Ճիշտն ասած, իմ ամենասիրելի թենիսիստի խաղն եմ զուգաեռաբար դիտում, բայց չէի կարող չարձագանքել Մասնագետ ջան:
Մի քանի հարց ունեմ.
Ինչու էր դժվար իմ պատասխանների հետ աշխատելը?
Ինչ է նշանակում միանշանակ վերաբերմունք չունեմ քրիստոնեության նկատմամբ?
Եվ ինչու ես դու շնորհակալություն հայտնում, դա իմ պարտականությունն է
Վերջում` մաղթենք հաջողություն Ռաֆայել Նադալին
Դժվար էր այն առումով, որ  կարմիր և կապույտ հարցերի պատասխաններից ստացված միավորները տեստի արդյունքների գնահատման աղյուսակում,  այսպես ասած, անցումային տեղում էին գտնվում, և 1-2 միավորի տարբերությունը կարող էր քեզ մյուս խմբին դասել:
Քրիստոնեության առումով ասեմ, որ քո խառնվածքը երբեմն կարող է կոնֆլիկտի մեջ մտնել քրիստոնեության այս կամ այն պատվիրանի հետ:
Շնորհակալություն հայտնելը քաղաքավարական քայլ է  ;)
Վերջում` մաղթենք հաջողություն Ռաֆայել Նադալին
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

ani

Հետաքրքիր է այդ մյուս խումբն ինչպիսին է:
Երկրորդ եզրակացությանը երևի քահանային ուղղած իմ հարցերից ես եկել:
Ինքս ևս շատ հետաքրքրվում եմ անձի հոգեբանությամբ: Այս թեստը դու ես կազմել? 
Գրեթե մոռանալու էի Նադալը հաղթում է: 18:)