ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ

Started by Hasik, September 17, 2008, 03:34:20 PM

Previous topic - Next topic

Hasik

Սիրելի ֆորումցիներ, կարծում եմ, որ բոլորդ էլ ձեր կյանքում գեթ մի անգամ մտածած կլինեք, թե ի՞նչ կդնեք ձեր բալիկի (տղայի և/կամ աղջկա) անունը և ի՞նչ չէիք դնի։

Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը և եթե հնարավոր է, մի փոքր պարզաբանեք, թե ինչո՞ւ կընտրեիք կամ չեիք ընտրի հենց այդ անունը:



MONK

Տղաների հարցում չեմ ուզում դեռ բան ասել, բայց աղջիկների անուններից կնախընտրեի Լուսինե կամ Գայանե: Այդ անունները, զուտ գեղագիտական առումով, ինձ շատ են դուր գալիս: 32:) 10:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Տ. Տաթև քհն.

 Ես էլ եմ միշտ յուրահատուկ համակրանք ունեցել Լուսինե անվան նկատմամբ

Nane

Սիրում եմ կարճ, խորհրդանշական և քիչ տարածված անուններ

Օրինակ` Մովսես, Մեսրոպ, Դավիթ /այս մեկը մի քիչ տարածված է/, Հովնան, Վահագն, Ներսես, Արգիշտի, գեղեցիկ է նաև Մենուա անունը:
Իսկ իգական անուններից` Լուսե կամ պարզապես Լուսին, Եսթեր, Աշխեն:

Ավելի հայկական անուններ եմ հանդիպել սփյուռքահայերի մոտ.
Իգական` Սևան, Մարալ, Նաիրի
Արական` Շանթ, Վան, Սիփան

Hasik

Իմ հարցի հետ կապված` ուզում եմ նշել, որ մեր դեպքում անիմաստ էր ինչ-որ անուն նախօրոք ընտրել մեր որդու համար, չնայած որ մինչ այդ մենք դա բազմիցս փորձել էինք ու մինչև ծնվելը անընդհատ մի անունը փոխում էինք մյուսով:

Մոտ մեկ ամիս էր մնացել նրա ծնվելուն, երբ մենք վերջնականապես որոշեցինք Վարդան կոչել մեր որդուն, բայց դա ավելի շուտ հուշում էր Աստծո կողմից, և գիտեք ինչ եղավ. նա ծնվեց  happybday Վարդանանց տոնին հաջորդող գիշերը` դրանով իսկ հաստատելով իր անունը:
Կարծում եմ, որ սա մեր կյանքում  վկայություն էր, որ մեր ընտանիքն Աստծո օրհնության տակ է ու մեր որդին Նրա պահպանության ներքո է:

Իսկ Ձեր կամ Ձեր բարեկամների, հարազատների կամ ընկերների կյանքում նման բան եղե?լ է : nonloso