Blog

Started by Ղուկաս Վահան, August 21, 2008, 03:29:29 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ փորձնական «Լուսամուտ երկխոսություն»–ում ավելացրել ենք «Blogs» բաժինը։
Շատերը տեղյակ են, որ տարբեր տեսակի բլոգ–սայթեր կան և գիտեն, թե ինչպես են գործում ու ինչ են իրենցից ներկայացնում բլոգերը։ Մյուսներին տեղեկացնենք, որ բլոգը դա մի բաժին է, որտեղ յուրաքանչյուր գրանցված անդամ ստեղծում է իր էջերը և իր գրառումներն է կատարում, մի տեսակ ստեղծում է իր անկյունը, որին հաղորդակից են դառնում մյուսները։ Մտածելով, որ այդպիսի էջ այստեղ ունենալը կարող է օգտակար լինել ինքնաարտահայտման համար, ուստի ստեղծեցինք այդ էջը։
Ինչպե՞ս պետք է ստեղծեք Ձեր բլոգը։ Ուրեմն, մտնում եք Ձեր պրոֆիլի մեջ, «Modify Profile»–ից մտնում եք «Blog Control Panel» և հետևում եք անգլերեն բացատրություններին ու ստեղծում Ձեր բլոգը։
Նշեմ, որ այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է «Լուսամուտ երկխոսության» լիարժեք անդամ լինել (Jr. Member):
Հավելյալ հարցերի համար գրեք «Տեխնիկական պրոբլեմներ» ենթաբաժնում։

Հուսամ օգտակար մի բան ենք ներմուծել «Լուսամուտ երկխոսություն»-ում։

Շնորհակալություն բոլորիդ, որ այստեղ եք 21:)

Հ.գ.
Ցավով պետք է նշեմ, որ այս բաժնից օգտվել կարելի է միայն անգլերեն լեզվով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ «Blogs» բաժինը թարմացվել է։ Այժմ այն տեսանելի է նաև ռուսերեն լեզուն օգտագործողներին։
Փոփոխված տարբերակում Ձեր բլոգը ստեղծելու համար պետք չէ պրոֆիլի մեջ մտնել, այլ ուղղակի «Blogs» բաժին, որտեղ՝ աջ հատվածում՝ վերևում, կտեսնեք գրված՝ «Blog Control Panel»։ Սեղմեք այն, որից հետո կտեսնեք գրված՝ «You have not created a blog yet. Click here to create one.»
Ցավում եմ, բայց անհրաժեշտ է մի փոքր անգլերենի իմացություն, և Դուք Ձեր էջը հանգիստ կարող եք ստեղծել։

Ծրագիրն ամբողջությամբ թարմացվել է, այն ավելի ճկուն է, քան առաջ։

Զգուշացնեմ նաև, որ տասնօրյա ժամկետում «Թեյասրահ»–ից «Օրագիր» ենթաբաժինը ջնջվելու է։ Նրանք, ովքեր այնտեղ թեմա են բացել, խնդրում ենք պարզ պատճենման տարբերակով (copy->paste) իրենց գրառումները տեղափոխեն իրենց բլոգի մեջ։
Այս փոփոխությունը տրամաբանված է նրանով, որ ֆորումի հիմնական բաժինները քննարկման համար են, իսկ բլոգում յուրաքանչյուրն իր հոդվածն է գրում, որոնք, անշուշ, կարող են մեկնաբանվել, սակայն հոդվածը մեկնաբանելը ֆորումի ոճին համապատասխան քննարկում չէ։

Հավելյալ հարցերի համար գրեք «Տեխնիկական պրոբլեմներ» ենթաբաժնում։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ժամանակավորապես փակել ենք «Բլոգ» բաժինը։
Փակելուց հաշվի ենք առել այն, որ մասնակիցներն այդ բաժնից ակտիվ չէին օգտվում և Բլոգի ծրագիրը դեռ գտնվում է փորձնական փուլում։
Եթե որևէ մեկը ցանկություն կունենա ակտիվորեն այն օգտագործել, ապա վերստին կակտիվացնենք այդ բաժինը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Տեղեկանցնեմ, որ ակտիվորեն աշխատում ենք այս բաժինը վերաակտիվացնելու ուղղությամբ, սակայն այս անգամ այն կլինի ոչ թե ֆորումին ինտեգրված, այլ առանձին մի բաժին՝ իրեն համապատասխան անվանումով։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Սիրով ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Լուսամուտում բացել ենք նոր բաժին, որը լիովին փոխարինում է «Լուսամուտ երկխոսության» ֆորումի «Բլոգ» ենթաբաժնին։
Այն կոչվում է «ԽՈՍՔ ակումբ»։
ԽՈՍՔ ակումբում կարող են գրանցվել բոլոր ցանկացողները։ Միայն գրանցված մասնակիցը կարող է մեկնաբանել գրառված նյութերը։
ԽՈՍՔ–ում մասնակիցները լինում են.
    * Ադմինիստրատորներ, ովքեր իրականացնում են ծրագրի ամբողջական սպասարկումը,
    * Խմբագիրներ, ովքեր կարող են հրատարակել նյութեր/հոդվածներ և խմբագրել բոլորի գրառումները,
    * Հեղինակներ, ովքեր կարող են հրատարակել նյութեր/հոդվածներ և խմբագրել միայն իրենց գրառումները,
    * Ներդրում կատարողներ, ովքեր կարող են գրել և խմբագրել իրենց նյութերը, սակայն այդ նյութերի հրատարակման որոշումը կթողնեն ադմինիստրացիային,
    * Բաժանորդներ, ովքեր գրանցվելով կարող են կարդալ գրված նյութերը, մեկնաբանությունները, իրենք իսկ կարող են մեկնաբանել, ինչպես և ստանալ նորություններ։

Ադմինիստրացիայի կազմում ընդգրկված են ադմինիստրատորներն ու խմբագիրները/մոդերատորները։
Որևէ գրանցված անձ իր խումբը փոփոխելու համար պետք է դիմի ակումբի ադմինիստրացիային։ Ադմինիստրացիան իր փակ քննարկման արդյունքի մասին կտեղեկացնի տվյալ անձին։
Ի տարբերություն ֆորումի, որտեղ ընդամենը պահանջվում է մեսրոպատառ գրելու ունակություն, այստեղ հոդվածներ գրելու համար, այսինքն՝ հեղինակ լինելու համար, պահանջվում է հայերենի լավ իմացություն։
Հեղինակները պետք է հետևեն, որ իրենց գրառումները լինել Լուսամուտի ուղղվածությանը համապատասխան։
Թե ի՞նչ բաժիններ կունենա ակումբը, կորոշեն ադմինիստրատորներն ու խմբագիրները/մոդերատորները։
Գրված հոդվածները մեկնաբանելու համար մեսրոպատառ գրելու ունակությունը բավարար է։

Ստեղծելով այս բաժինը մենք փորձում ենք բավարարել Լուսամուտի այն մասնակիցների ձգտումը, ովքեր բացի երկխոսությունից ցանկանում էին իրենց մոնոլոգ կամ բլոգատիպ հոդվածներն ու մտորումները հրատարակել։
Այսպիսով Լուսամուտում մենք ունենք հիմնական բաժինը, որտեղ ամփոփված են մեր հիմնական նյութերը և հղում դեպի մյուս նախագծեր, «Լուսամուտ երկխոսության» ֆորումը, որտեղ փորձում ենք քննարկել մեզ հուզող տարբեր հարցեր, ԽՈՍՔ ակումբը, որտեղ մարդիկ կարող են իրենց հոդվածներն ու հոդվածատիպ գրառումները կամ մտորումները արտահայտել, և Լուսամուտ ստուդիոն, որտեղ ներկայացվում են տեսալսողական նյութեր։ Այսպիսով կարծես ամբողջացնում ենք Լուսամուտի, որպես հոգևոր, պատմական, կրթագիտական, մշակութային նախագծի ինտերնետային դրսևորման հիմական ձևերը։

Առայժմ այսքանը։
Let's open the window of our soul and let the light enter our souls