Ֆորումից բացականյողները

Started by Mard, August 13, 2008, 12:32:55 PM

Previous topic - Next topic

Mard

Սիրելի ֆորումցիներ,Այս բաժինը բացեցի քանի որ չգտա մեկ այլ  բաժին որտեղ ֆորումցիները կկարողանային նշել, ցանակության դեպքում, թե ինչու են բացակայում և  ինչ պատճառով: Սա այնպիսի ֆորում է ուր  իշխող պիտի լինի քրիստոնեական բարոյականությունը, այսինք մարդիկ միմյանց հադեպ պետք է անտարբեր չլինեն: Սա այն բաժինն է ուր կարող ենք հետաքրքրվել, բացակայողների որպիսությամբ, թե ինչու, այս կամ այն անդամը այլևս չի մասնակոցում ֆորումի քննարկումներին, և հենց իրենք` անդամները կարող են նշել , որ այսքան ժամանակ բացակակայելու են:
Եվ առաջինը ես կլինեմ: Արդեն գրել եմ " Սովորում եմ հայերեն" բաժնում, բացակայության պատճառը և ինչպես այնտեղ նշել եմ, չեմ կարողանա այցելել  սկզբի խաճախականությամբ : Բայց, այցելության դեպքում կմասնակցեմ օգտակար և ուսուցողական քննարկումներին և բանավեճերին:
Բոլորին հաջողություն: 21:) 21:)
:)

Hasik

Ողջույն Մարդ ջան, ինչ լավ է, որ վերադարձել ես  29:) 29:)
Քո տեղն իրոք զգացվում էր, ինչպես որ մյուսներինը, որ անվերադարձ հեռացել են ֆորումից, անշուշտ մեզ հետաքրքրում է, թե ինչու են բացակայում մեր մշտական ֆորումցիները, որն այդքան ակտիվ էին ու հիմա..., բայց բացակայողներն իրենք պետք է փորձեն կոնտակտ ստեղծել, իրենց կամքով, միշտ հիշելով, որ իրենց այստեղ անհամբեր սպասում են:Հուսանք հիմա ավելի հաճախ կմտնես ու կարծարծես նոր ու հետաքրքիր թեմաներ:
Անկեղծ ասած ես էլ հիմա առաջվա նման ակտիվ չեմ, բայց փորձում եմ հնարավորինս հաղորդակից լինել ֆորումցիների հետ:

TILIL

Ողջույն սիրելի ֆորուցիներև Մարդ 29:) , ասեմ, որ շատ ուրախ եմ, որ այս բաժինը բացվել, ես այն բացվելուց մի քանի օր առաջ, Բարև կորածից բաժնում փորձեցի վերականգնել իմ ներկայությունը ֆորումում, բայց կարծում եմ բոլոր կորածների մուտքի և ներկայության վերականգնումն այս բաժնում ավելի հետաքրքիր կլինի: Ովքեր ինձ չեն ճանաչում կամ չեն հիշում երկու խոսքով հիշեցնեմ, որ ես Միտք ակումբի պատանեկան ծրագրի շրջանակներում եմ հայտնվել ֆորումում և նույն ծրագրի շրջանակներում դարձել եմ <Զատիկ> մանկատան <քավորներից>:Երևի այսքանը հույսով եմ այդ ծրագիրը շուտով ավելի մեծ թափով կշարունակվի, բայց մինչ այդ կփորձեմ հանդես գալ այլ բաժիններում:Առայժմ:

Տ. Տաթև քհն.

ճիշտն ասած արդեն հասունացել էր այսպիսի մի վերնագրով բաժնի բացումը, քանի անչափ տխուրէ, երբ մշտական անդամների հետ այլևս չես կարողանում հանդիպել այս մեր փոքրիկ անկյունում ... կարծում եմ, որ շատերս էլի միմյանց շատ ասելիքներ ունենք,այնպես որ, նախկին և ներկա հարգելի ֆորումակիցներ, եթե կկարդաք այս բաժինը, խնդրում եմ արձագանքեք, հատկապես շատ տխուր է առանց մեր շատ ակտիվ ու կենսառատ Բալի, էլ չասեմ Մոնքի ու մյուս–մյուսների մասին

Masnaget

Quote from: arsensrk on August 22, 2008, 05:22:07 PM
ճիշտն ասած արդեն հասունացել էր այսպիսի մի վերնագրով բաժնի բացումը, քանի անչափ տխուրէ, երբ մշտական անդամների հետ այլևս չես կարողանում հանդիպել այս մեր փոքրիկ անկյունում ... կարծում եմ, որ շատերս էլի միմյանց շատ ասելիքներ ունենք,այնպես որ, նախկին և ներկա հարգելի ֆորումակիցներ, եթե կկարդաք այս բաժինը, խնդրում եմ արձագանքեք, հատկապես շատ տխուր է առանց մեր շատ ակտիվ ու կենսառատ Բալի, էլ չասեմ Մոնքի ու մյուս–մյուսների մասին
Իսկ հնարավոր չէ՞ նրանց հրավիրել զանգահարելու, էլ.փոստի կամ էլ այլ միջոցներով:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

կարծում եմ մասամբ դա էլ է հնարավոր

Ղուկաս Վահան

Իսկ ավելի կոնկրետ ինչպե՞ս եք դա պատկերացնում անել։
Երբ մարդը ցանկանում է դուրս գալ և մեր համաձայնությունը տալիս ենք, ապա իր տվյալները ֆորումում ջնջվում են։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on August 26, 2008, 04:13:20 PM
Իսկ ավելի կոնկրետ ինչպե՞ս եք դա պատկերացնում անել։
Երբ մարդը ցանկանում է դուրս գալ և մեր համաձայնությունը տալիս ենք, ապա իր տվյալները ֆորումում ջնջվում են։
Իսկ ինչքա՞ն ժամանակից հետո են ջնջվում նրանց պրոֆիլները, որոնք ոչ մի գրառում չեն անում, պարզապես գրանցվում են, հետո մոռանում: Նկատի ունեմ, գուցե շատ այդպիսիք կան, որոնց հարկավոր է հրաժեշտ տալ...
Մյուսներին էլ կարելի է էլ.փոստով հատուկ նամակ ուղարկել,  հրավիրել:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Նրանք, ովքեր պարզապես գրանցվում են և մոռանում, ապա համաձայն Կանոնակարգի նրանց պրոֆիլները մեկ տարի հետո պետք է ջնջվեն, սակայն երբեմն թողնում ենք։ Պատճառն այն է, որ ֆորումի անոնսները յուրաքանչյուր մասնակից ստանում է իր էլ. հասցեի վրա, և պասիվ մասնակիցներն այսպես գոնե ինչ որ չափով տեղեկացվում են, թե ինչ է կատարվում այստեղ։ Երբեմն ոմանք ճիշտ այդ նպատակով էլ գրանցվում են, ուստի ավելի մեղմ ենք մոտենում այս հարցում, թեև ժամանակ առ ժամանակ մոնիտորինգ ենք իրականացնում և մաքրում ենք որոշ պասիվ պրոֆիլներ։ Իսկ եթե մարդիկ կան, որ ուղղակի կերպով ցանկանում են դուրս գալ, ապա մեզ իրավունք չենք վերապահում բռնանալ իրենց ազատ ցանկության վրա։

Պրոֆիլները ջնջելուց էլ. հասցեները չեն պահպանվում, հետևաբար ֆորումի մասնակիցներն իրենք, եթե գիտեն տվյալ անձի էլ. հասցեն, պետք է կապ հաստատեն։
Let's open the window of our soul and let the light enter our souls