Հուսահատություն

Started by TILIL, August 08, 2008, 11:22:50 PM

Previous topic - Next topic

TILIL

Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Այսօր վերջապես որոշեցի խոսել այս թեմայի շուրջ, որի մասին վողուց էի մտածում խոսել, բայց չգիտես ինչի խուսափում էի,ինչևէ Ադմինի խորհուրդը անկաշկանդ արտահայտվելու և այն մասին, որ կիսվելը օգնում է, օգնեց գրել:
Սկսեմ նրանից,որ բացի այն, որ դա մեղք է և պետք է ամեն կերպ խուսափենք այդ մեղքի մեջ ընկնելուց, կարելի է ասել նաև, որ դրա արդյունքում այլ մեղքերի մեջ ես ընկնում, որոնց հախից գալն էլ ավելի է դժվարանում:Հուսահատության պատճառները տարբեր են, բայց ամենա տհաճն այն է, որ մարդը կարող է հուսահատության մեջ ընկնել ամեն մի մանրուքից, կամ էլ չափազանց խիստ և անտեղի ինքնաքննադատությունից,ինչը էլ ավելի է բարդացնում առանց այն էլ բարդություններով լի կյանքը: Մի խոսքով չնայած հուսահատության մասին խոսելու ցանկությանս, այսօր չեմ կարողանում 28:) մտքերս իրար կապել:
Ամեն դեպքում շատ կուզենայի լսել Ձեր կարծիքները կամ <բաղադրատոմսերը>հուսահատության մեջ չընկնելու, իսկ արդեն ընկած լինելու դեպքում դրանից դուրս գալու վերաբերյալ:

Ղուկաս Վահան

#1
Ինձ թվում է, որ հուսահատությունը աշխարհընկալման խնդիր է, այսինքն՝ ինչպե՞ս եմ ես ընկալում այս աշխարհը, երևույթները, ինքս ինձ։
Երբ մարդը հավատամք չունի, ապրում է տարերայնորեն, ապա շատ հաճախ է իր գոյությունը և շուրջ բոլորը կատարվող ամեն ինչ անիմաստ շարժում համարում։ Ապրում ենք ու հետո պետք է մեռնենք, ի՞նչ անիմաստ է այս գոյությունը։ Բայց մի՞թե տիեզերական ողջ համաչափությունը մեր այս զգացողության տրամաբանությամբ անիմաստ ու տարերային է։ Չեմ կարծում։ Այստեղ է, որ պետք է փնտրենք Ճշմարտությունը և հասկանանք կյանքի, մեր իսկ առաքելությունը։
Լուսամուտը ստեղծելիս հենց այս տրամաբանությամբ փորձեցի կառուցել բաժինները, այսինքն՝ նախ տեսնել «Մարդու գոյության իմաստը», որից կարծում եմ պետք է գալ դեպի քրիստոնեություն, այսինքն՝ երբ մարդ փնտրում է իր գոյության իմաստը, ապա կարծում եմ գտնում է Աստծուն և պետք է իր նախաշավիղ քայլերը կատարի քրիստոնեության մեջ, և այլն։
Մարդ պետք է ամրանա իր հավատամքի մեջ, որ հուսահատությունները քիչ ճնշեն իրեն։ Քրիստոնեության մեջ մարդու հավատամքը ամրանում է տալով, ինչքան շատ ես տալիս, այնքան հարուստ ես ու լիառատ ես ապրում կյանքդ։
Ես կառաջարկեի այս առիթով ընթերցել Լուսամուտի առաջին բաժնում (Մարդու գոյության իմաստը) եղած առայժմ դեռևս քիչ նյութերը։ Գուցե դրանցում օգտակար մտածումներ լինեն հուսահատության դեմ։

Հ.գ.

Ամեն անգամ, երբ ինչ որ բանից նեղվում ես, ինքդ քո մեջ ասա՝ իմ հույսը Դու ես՝ Տեր, և ես գիտեմ, որ Դու միշտ իմ կողքին ես։
Let's open the window of our soul and let the light enter our souls

TILIL

Quote from: Admin on August 09, 2008, 10:46:21 PM
Ես կառաջարկեի այս առիթով ընթերցել Լուսամուտի առաջին բաժնում (Մարդու գոյության իմաստը) եղած առայժմ դեռևս քիչ նյութերը։ Գուցե դրանցում օգտակար մտածումներ լինեն հուսահատության դեմ։

Հ.գ.

Ամեն անգամ, երբ ինչ որ բանից նեղվում ես, ինքդ քո մեջ ասա՝ իմ հույսը Դու ես՝ Տեր, և ես գիտեմ, որ Դու միշտ իմ կողքին ես։

Հարգելի Ադմին, ասեմ, որ կարդացի <Մարդու գոյության իմաստը> բաժնում եղած նյութերը և հույսով եմ կօգնի,կփորձեմ շարժվել նաև Ձեր երկրորդ խորհրդով: Միայն ավելացնեմ, որ Կարծում եմ ես գտել եմ Աստծուն և այս դեպքում հուսահատության է հասցնում այն, երբ ամեն մի բան անելիս (իհարկե դրական) մանրանալով արարքիդ մեջ քննադատում ես քեզ թե միգուցե լավ չարեցի և այլն, որն էլ չափազանց հոգնեցնող է և հասցնում է հիասթափության, հոգնածության, որից էլ հուսահատությունն պատրաստ է 34:)

Ղուկաս Վահան

#3
Գիտես, մարդ կա, որ մեղք է գործում և ավելի է հիասթափվում իրենից, իր կյանքից, բայց մարդ էլ կա, որ իր սխալի վրա ավելի է ուժեղանում իր հավատի մեջ։ Ընդհանրապես ինքնաքննադատությունը լավ բան է, սակայն երբեմն այն կարող է ինքնասպանություն լինել։ Պետք է գիտակցել սա, հասկանալ, որ Աստված նայում է մարդու սրտին, այսինքն՝ ոչ թե ինչ և ինչպես է նա արել, այլ՝ ինչ սրտով։ Սխալներն ուժեղացնում են մեզ, որովհետև այդ սխալներից շատ բան ենք սովորում։ Հետո եթե մի բարի բան ես անում, ապա սկզբում ասա՝ Տեր, թող Քո կամքով լինի։ Եթե դու ամբողջ սրտովդ դա կյանքի կոչեցիր, սակայն ինչ–ինչ երևութներ չբավարարեց կամ չգոհացրեց քեզ, ապա գիտես, որ հանձնել էիր Աստծուն, ուրեմն իր կամքն էր, որ այդպես պետք է լիներ, հետևաբար գոհություն հայտնիր Տիրոջը եղածի համար, ինչու չէ նաև թույլ տրված սխալների համար, ինքդ քո մեջ վերլուծիր և շարժվիր առաջ։
Այնքա՜ն սխալներ եմ թույլ տվել այս նախագիծը ստեղծելու ճանապարհին։ Եթե մի փոքր հիասթափությունս ավելի ուժեղ լիներ, ապա այն վաղուց մեռած կլիներ, սակայն ինքս իմ մեջ ասում եմ՝ անում եմ այնքան, ինչքան որ կարող եմ, ու պիտի անեմ։ Շնորհակալ եմ Տեր, որ այսքանն էլ անելու կարողություն ես տվել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

TILIL

Quote from: Admin on August 11, 2008, 12:22:35 PM

Հարգելի Ադմին ինձ մոտ գուցե հենց այդ ծայրահեղ վիճակին էր հասել, դրա համար չէի կարողանում ուժ գտնել քրիստոնեավայել ապրելու և հուսահատությունս գնալով խորանում էր, բայց այս քանի օրերի ընթացքում, որը երևի թե կիսվելու և այդ թեմայի շուրջ խոսելու արդյունքն է, իմ ուժերը վերականգնվում են 30:), իսկ Ձեր վերջին խոսքերը կարծում եմ էլ ավելի կօգնեն, սպասեմ արդյունքներին: Անչափ շնորհակալություն: 30:)

Ղուկաս Վահան

Երբ մարդ իր կենցաղում խոսում է Աստուծո հետ, ապա հուսահատությունը օտար է դառնում իրեն։
Let's open the window of our soul and let the light enter our souls

TILIL

Quote from: Admin on August 15, 2008, 12:03:36 PM
Երբ մարդ իր կենցաղում խոսում է Աստուծո հետ, ապա հուսահատությունը օտար է դառնում իրեն։

Կփորձեմ էլ երբեք անարժան չհամարել ինձ Աստծու հետ խոսելու համար և կվերադառնամ իմ նախկին վիճակին, երբ,ինչպես դուք եք նծում, խոսում էի Աստծո հետ