Քրիստոսի աստվածությունը

Started by Ղուկաս Վահան, July 11, 2008, 05:06:15 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Յուրաքանչյուր քրիստոնյայի և քրիստոնյաների հետ շփվող մարդկանց համար շատ հետաքրքրական ու անհասկանալի մի հարց կա՝ Քրիստոսի աստվածությունը։
Քրիստոսի աստվածությանն առնչվող հարցերի շուրջ Եկեղեցիները դարեր ի վեր պայքարի մեջ են եղել հերետիկոսների և աղանդավորական գաղափարախոսությունների դեմ։
Այսպիսով մենք լավ առիթ ունենք փոքր ինչ ավելի լավ ճանաչելու Քրիստոսի անձը, անդրադառնալու մեր դավանության որոշ հիմնադրույթների։
Այսու, սիրով ցանկանում եմ ծանուցել բոլորին, որ Լուսամուտում սկսել ենք հրատարակել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու Շենուդա Գ Պատրիարքի «Քրիստոսի աստվածությունը» գիրքը։
Ասեմ, որ ամեն օր հետևելով Լուսամուտի Հոգևոր մշակութային մամուլին, որտեղ վերոնշյալ գիրքը հուլիսի 10-ից սկսյալ օրը մեկական գլխով ներկայացվում է ընթերցանության, ապա բավականին լավ պատկերացում կկազմեք և Ձեր գիտելիքները կհարստացնեք քրիստոսաբանական հարցերի շուրջ։ Իրոք, կարելի է այդ գիրքը դասագրքի նման օրը մեկ գլուխ ընթերցելով ավարտել։
Որոշ ժամանակ հետո հնարավոր կլինի ողջ գիրքն ընթերցել։
Հուսամ այն օգտակար կլինի և կտա Ձեր որոշ հարցերի պատասխանները։
Ամենայն բարիք բոլորիդ 21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls