Ամառային կերակրատեսակներ

Started by Hasik, June 11, 2008, 03:29:30 PM

Previous topic - Next topic

Hasik

Քանի որ արդեն ամառ է և դեռ առջևում ունենք մի քանի ամառային ամիս, առաջարկում եմ բոլորին այստեղ գրել այն ամառային կերակրատեսակները, եթե հնարավոր է նաև իրենց բաղադրատոմսերով, որոնք մենք շատ ենք սիրում, հեշտ է պատրաստել, և վերջապես օգտակար է: Կարծում եմ մեզ իր հետաքրքիր բաղադրատոմսը կառաջարկի նաև Բարմենը, սպասում ենք... 18:) 18:) 18:)

Hasik

Հարգելի բարմեն միթե գոնե դուք չեք կարող մի ամառային ու հեշտ պատրաստվող կերակրատեսակ գրել, սպասում ենք.... 29:) 29:)

Barmen

#2
Quote from: Hasik on July 18, 2008, 04:36:15 PM
Հարգելի բարմեն միթե գոնե դուք չեք կարող մի ամառային ու հեշտ պատրաստվող կերակրատեսակ գրել, սպասում ենք.... 29:) 29:)
Իհարկե կարող եմ, բայց իմ աշխատանքը համարում եմ ավելի շատ թեյարանին վերաբերող, քան ուրիշ տեղի, բայց  հաշվի առնելով այն, որ այս  բաժինն էլ  է  կապված սպասարկման և մատուցման  հետ, ուստի  ես  կմասնակցեմ նաև այստեղի գործերին:
Ուրեմն այսպես, ներկայացնեմ մի շատ համեղ  ամառային քաղցրավենիք, որ շատ հեշտ է պատրաստվում:
ԴՈՆԴՈՂ ՍԵՎ  ՀԱՂԱՐՋՈՎ

Բաղադրիչներ 350 գ շաքարավազ, 700 գ սև հաղարջ, 300 մլ մորու պորտվեյն, 25 գ ժելատին, 150 մլ սերուցք։
Եղանակը։ Շաքարավազը և հաղարջը լցնել ամանի մեջ և դնել թույլ կրակի վրա, որպեսզի հաղարջի հյութը դուրս գա։ Ապա հաղարջն անցկացնել մաղով։ Այս զանգվածի  մեջ ավելացնել մորու պորտվեյնը և այնքան ջուր, որ ողջ պարունակությունը դառնա  1,6 լիտր։ Փոքրիկ ամանի մեջ լցնել թեյի գդալ ջուր, դրա մեջ դնել դոնդողանյութը։10 րոպե անց այն լուծել կրակի վրա, հասցնել եռման աստիճան, վերցնել։Ապա  դոնդողանյութը լցնել հաղարջի  խառնուրդի  վրա և լավ խառնել։
Անհրաժեշտ է վերցնել 300 մլ տարողությամբ 6 կաղապարներ դոնդողի համար և թրջել ջրով։ Հաղարջային խառնուրդից  6 թեյի գդալը   պահել   զարդարման   համար   մնացածը   տեղավորել ձևակաղապարների մեջ։ Սառեցնել 5 ժամ սառնարանում։ Երբ դոնդողը լիովին սառչի, կաղապարները մի պահ մտցնել տաք ջրի մեջ, այնուհետև նրանց պարունակությունը լցնել ափսեների մեջ։
Զարդարել սերուցքով:

Hasik

Լցոնած սմբուկ (Քարնի-Յարխ)
     
Պատրաստման եղանակը :  Միսը աղալ մսաղացով: Մանր կտրատած գլուխ սոխը լավ տապակել, ավելացնել միսը, սև պղպեղ, մաղադանոս և շարունակել տապակել: Սմբուկը շերտերով կլպել և ձեթով տապակել: Լոլիկը մանր կտրատել, աղ անել և շոգեխաշել: Սմբուկի վրա երկայնակի կտրվածք անել, լցոնել մսի խճողակով: Պատրաստի սմբուկը մեկ շարքով շարել կաթսայի մեջ, ավելացնել շոգեխաշած լոլիկը և եփել ջեռոցում:

Պարունակություն :  200 գ. սմբուկի համար վերցնել 60 գ. տավարի կամ ոչխարի միս (3 տեսակի), 30 գ. գլուխ սոխ, 70 գ. լոլիկ, 10 գ. հալած յուղ, 10 գ. մաղադանոս, 5 գ. ձեթ, աղն ու սև պղպեղը` ըստ ճաշակի:



Hasik

Պոմիդորով ձվածեղ
     
Պատրաստման եղանակը :  Լոլիկի վրա եռման ջուր լցնել, կլպել, մեջտեղից կիսել, թեյի գդալով հեռացնել սերմերը, կտրել կտորներով, տապակել, աղ անել և վրան լցնել հարած ձու, որից հետո 5 րոպե դնել ջեռոցի մեջ: Ձվածեղը մատուցել պղպեղով համեմված:


Պարունակություն :  2 ձվի համար վերցնել 200 գ. լոլիկ, 50 գ. հալած յուղ, աղ, պղպեղն ըստ ճաշակի:

Hasik

Մածնաբրդոշ (ակրոշկա)
     

Պատրաստման եղանակը :  Մածունը բացել եռացրած սառեցրած ջրով` 1:1 հարաբերությամբ: Թարմ վարունգները (փոքր), ամբողջությամբ խաշած ձվերը, կանաչ սոխը, սամիթը, համեմը, մաղադանոսը մանր կտրատել: Պատրաստի կանաչին, կտրատած վարունգը և ձուն լցնել ջրով և մածունով ամանի մեջ, ավելացնել թթվասեր, լավ խառնել: Մածնաբրդոշը մատուցել սառը վիճակում: Սառեցնելու համար կարելի է մեջը մի քանի կտոր սառույց գցել:

Պարունակություն :  200 գ. մածունի համար վերցնել 12 ձու, 100 գ. վարունգ, 40 գ. մաղադանոս, համեմ, սամիթ և կանաչ սոխ, 10 գ. թթվասեր:



Hasik

Աղցան խորոված սմբուկով
     
Պատրաստման եղանակը :  Սմբուկը շարել շամփուրների վրա և խորովել ածուխների վրա (առանց կրակի): Կլպել, մանրացնել, ավելացնել ձեթ, մանր կտրատած կանաչ սոխ, սամիթ, համեմել աղով ու պղպեղով, խառնել և սառեցնել: Սմբուկները դնել ափսեի կամ աղցանամանի մեջ, զարդարել կանաչ սոխով, սամիթով կամ մաղադանոսով:

Պարունակություն :  200 գ.սմբուկի համար վերցնել 25 գ. կանաչ սոխ, 20 գ. ձեթ, աղ, պղպեղ, սամիթ կամ մաղադանոս:

TILIL

Իհարկե երևի թե նոր բան չէ, բայց ամռանը շատ հաճույքով կարելի է ուտել հետևյալ, բայց հենց այդ եղանակով պատրաստված 39:)

Խորոված սմբուկ և պղպեղ
Սմբուկը և պղպեղը խորովել և մանր կտրատել,ապա վրան ավելացնել կարագ:

Պոմիդորը , եթե նկատեցիք չեմ նշել, քանի որ առան պոմիդորի մյուս երկուսը կարագով ավելի համով է և շատ հաճելի է ուտվում: Դե ինչ փորձեք, դժվար չէ և համեղ է 39:)

Hasik

Ես էլ մի քանի օր առաջ մի կերակրատեսակ փորձեցի, ասեմ, որ այն ունի անգլիական ծագում:

Վերցնում ենք սմբուկը, պղպեղը, գազարը, դրանք կտրատում այնպես, ինչպես կարտոֆիլը կկտրատեիք ձեթով տապակելու համար, հետո մաս-մաս լցնում ենք թավայի մեջ /թավայի մեջ նախօրոք ձեթ եք լցնում/, տապակում այնքան, մինչև եփի ու մի քիչ կարմրի, բայց չթողնեք, որ շատ փափկի, այնուհետև լցնում ենք փլավքամիչի մեջ, որ ձեթը հնարավորինս հեռանա, հետո նույն թավայի մեջ  լցնում եք մանր կտրտած պոմիդոր, մի քիչ թողնում, որ եփի, ու արդեն տապակված սմբուկը, պղպեղը և գազարը լցնում եք ու խառնում: Երբ թավան վերցնեք կրակի վրայից դրանք կավելացնեք կանաչի, ցանկացած տեսակի կարող եք, բայց աշխատեք, որ մաղադանոսը/պետրուշկան/ ավելի շատ քանակ կազմի դրանց մեջ: ավելացրեք նաև մի քիչ մանր կտրտած սխտոր և այն մատուցեք սառը:   

                                                                                         Բարի ախորժակ