Աննյութական վիրտուալը

Started by Masnaget, March 22, 2008, 07:09:21 PM

Previous topic - Next topic

Masnaget

Ողջույն. այստեղ կլինեն իմ ողջույնի, ինչպես նաև ցտեսության խոսքերը: Հույս ունեմ` իմ առաքելությունը պատվով կկատարեմ և ֆորումից կհեռանամ լավ տպավորություններով:
Սպասեցեք իմ խոստովանություններին...
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#1
Առաջին խոստովանությունը

ԲԱՐԻ  ԳԱԼՈՒՍՏ  ԼՈՒՍԱՄՈՒՏ
Ասեմ, որ ես նոր մարդ չեմ համակարգչային, համացանցային և ֆորումային կյանքում: Շատ ֆորումների եմ մասնակցել, ուսումնասիրել  շատ մարդկանց միաժամանակ և՛ իրական կյանքում, և՛ վիրտուալ աշխարհում:
Այդ ընթացքում ես հասկացել եմ, որ շատ մարդիկ համացանցը դիտում են իբրև անլուրջ միջոց` հատկապես անանուն կերպով միմյանց վիրավորելու, վիրուսներ տարածելու և այն  նենգավոր նպատակների համար: Իհարկե, մեծ թիվ են կազմում նաև ուսուցողական,  քարոզչական-կրթական հատվածները, որոնք որոշակի լրամշակումներից հետո իսկապես իրենց բուն նպատակին են ծառայում:
Նկատելի է, որ համացանց ասվածը երբեմն հավակնություններ է դրսևորում` փոխարինելու իրական կյանքին, սակայն  համաձայնվեք, որ  դա անհնար բան կլինի: Չէ՞ որ մարդը հասարակական էակ է, և նա զգացմունքային ու նյութական շփման  կարիք է զգում:
Հայաստանյան պայմաններում համացանցը նոր է կյանք ստանում` համեմատած համակարգչային գերտերությունների հետ: Իսկ նոր կազմավորվող ամեն ինչ փխրուն է, դյուրաբեկ. Հայաստանում  հարկավոր է ավելի ակտիվ լինել` զարգացնելու և ամրապնդելու  ինտերնետային կյանքը:
Գովելի է  Լուսամուտը, այն իսկապես  տալու և առնելու  մի եզակի միջոց է: Հավանել եմ այս  նախաձեռնությունը: Այն մի քանի նպատակներ է իրագործում` քրիստոնեական կրթություն, քարոզչություն, նրբորեն հարստացնում է երեխաների գիտելիքները` <Միտք> ակումբի միջոցով: Այլև իրագործում է  գրական-ստեղծագործական գործունեություն (մրցույթները): Հաճելի է, երբ  նույնիսկ ժամերով կարդում ես քրիստոնեական գրականությունը, լուրերը Լուսամուտից:
Ի՞նչ է պակասում Լուսամուտին: Սա այն հարցն էր, որ տվեցի ինքս ինձ, երբ առաջին անգամ թակեցի լուսամուտի փեղկերը: Գուցե հումո՞ր... Այդպես  ստեղծվեց Թեյասրահ Ա/Ձ-ն, որը հետագայում վերածվեց ՊՈԱԿ-ի. Ուրախ է այնտեղ: Գուցե և  փոքր քայլերով, բայց ձևավորվում է թեյասերների  բանակը, որը, խոստովանեմ,  լավ  մթնոլորտ է ապահովում : Հույս ունեմ, որ  կակտիվանա ֆորումի կյանքը, և ես իմ առաքելությունը կատարած կհեռանամ ֆորումից: Թույլ տվեք այսքանով ավարտել իմ առաջին խոստովանությունը, իսկ հաջորդիվ կիմանաք,  թե  Մասնագետը  որքա՛ն կարող է  մնալ Լուսամուտի ֆորումում:

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Շնորհակալություն բովանդակալից վերլուծության համար։
Let's open the window of our soul and let the light enter our souls