Յոգա

Started by Hasik, March 06, 2008, 11:56:12 PM

Previous topic - Next topic

Hasik

Եվս մեկ հարց՝ ինչպես պետք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամը վերաբերի յոգային,ո՞րն է դրա բացասական ու դրական կողմերը, եթե կան այդպիսիք:

Abegha

Ես շատ բան չգիտեմ յոգայի մասին, բայց նկատի ունենալով, որ յոգայի հիմքում արևելյան կրոններն են ընկած, ուստի կարծում եմ իր մեջ ծիսական էլեմենտներ կան, որոնցից պետք է զգույշ լինել։

Տ. Տաթև քհն.

Կներես Հասիկ ան, որ հարցիդ ուշ եմ անդրադառնում, ինչ կարդացել եմ հա չի ստացվում, որ պատասխանեմ:
Կուզենամ ուղղակի շարունակեմ Աբեղայի խոսք այն մասին, որ յոգայի հիմքում արևելյան կրոններն են ընկած, իսկ շատ մեզ քաջհայտնի աղանդներ իրենց մեջբացի քրիստոնեությունից պարունակում են շատուշատ արևելյան կրոններին բնորոշ յուրահատկություններ ու տարրեր:Ասեմ ավելին, գրեթ եբոլոր ժամանակակից աղանդներն եթե ոչ իրենց գաղափարախոսությամբ, ապա տարածման ու կառավարման մեթոդներով շատ լավ կերպով օգտվում են հենց արևելյան կրոնների տարբեր <<զենքերով>>, որոնցից կարելի նկատել նաև յոգան:Դրանք մարդուն հոգեբանական ու մարմնական կախվածության մեջ գցելու, ուղեղ լվանալու ու մարդուն հեշտությամբ կառավարելու համար նախատեսված շատ հին մեթոդներ են, որոնք կիրառվել են արևելյան կրոններում գուցե բարի նպատակներով, բայց ոչ այժմ` աղանդների կողմից:
Կաշխատեմ էլի անդրադառնալ այս հարցին 10:) եթե հարկ լինի

Hasik

ես մի սարկավագի հետ էլ եմ խոսել այդ թեմայով, նա ասեց, որ յոգան ապրելակերպ է, ինչպես քրիստոնեությունը, ուղղակի այս դեպքում մարմնին է ուշադրություն դարձվում, նրա բոլոր մասերը հնարավորինս շատ օգտագործելուն, իսկ քրիստոնեության մեջ շեշտը դրվում է հոգու վրա, առաջնայինը հոգեվորն է, այստեղից էլ կարելի է հստակ տեսնել յեգայից եղող վտանգը, որ հոգեվորը կմղվի երկրորդ պլան:

MONK

Quote from: arsensrk on March 25, 2008, 11:40:28 AM
Ասեմ ավելին, գրեթ եբոլոր ժամանակակից աղանդներն եթե ոչ իրենց գաղափարախոսությամբ, ապա տարածման ու կառավարման մեթոդներով շատ լավ կերպով օգտվում են հենց արևելյան կրոնների տարբեր <<զենքերով>>, որոնցից կարելի նկատել նաև յոգան:Դրանք մարդուն հոգեբանական ու մարմնական կախվածության մեջ գցելու, ուղեղ լվանալու ու մարդուն հեշտությամբ կառավարելու համար նախատեսված շատ հին մեթոդներ են, որոնք կիրառվել են արևելյան կրոններում գուցե բարի նպատակներով, բայց ոչ այժմ` աղանդների կողմից:

Մարդուն նման կերպ կառավարելն ու աստվածատուր ազատությունից զրկելը երբեք էլ չի կարող բարի նպատակով լինել, եթե իհարկե «բարիք» ասելով ի նկատի չունենանք կառավարողի շահը: Արսեն ջան, ոչ թե արևելյան կրոնների տարբերով «զենքերով» ժամանակակից աղանդներն են տարածվում, այլ հենց արևմտյան տոտալիտար մեթոդներով որոշ արևելեյան կրոնափլիսոփայական գաղափարախոսություններ են փորձում ներմուծվել: Յոգան դիմացինի ուղեղ լվանալու և այլնի ճանապարհ չէ, այլ սեփական հնարավորությունների բացահայտում և կառավարում որոշակի նպատակաուղղվածությամբ:
Կարճ ու մի քիչ էլ անորոշ եմ գրում, քանի որ դեռևս ինձ արգելված է երկար ժամանակ գրել-կարդալ: 20:) Հետո ես դեռ կանդրադառնամ այս թեմային:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Hasik on March 06, 2008, 11:56:12 PM
Եվս մեկ հարց՝ ինչպես պետք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անդամը վերաբերի յոգային,ո՞րն է դրա բացասական ու դրական կողմերը, եթե կան այդպիսիք:
Հասմիկ ջան, առայժմ կարճ պատասխանեմ հարցիդ. ցանկացած այլ գաղափարախոսության ու համոզումի նկատմամբ էլ միշտ պետք է քաղաքակիրթ կերպին հատուկ հարգանքով ու ըմբռնումով մոտենալ, սակայն միշտ հիշել, այն ինչ, կարող է թեկուզ մասամբ հակասել սեփականիդ, չի կարող ընդունելի լինել: Սխալ է այն կարծիքը, թե բոլոր կրոնները նույնական են առաջնահերթ խնդիրներում և տարակարծիք են միայն երկրորդական խնդիրներում: Բոլորովին հակառակն է: Ուստի մեզ համար կարևոր է հիշել Տիրոջ խոսքը. «Ես եմ Ճանապարհը»: Այլ ճանապարհները, ինչքան էլ դրական կողմեր ունենան, ունեն մեծագույն բացասական հատկանիշը. դրանք այն Միակ Ճանապարհը չեն:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Իբրև որոշակի ծանոթույուն յոգայի և քրիստոնեության համեմատական զուգահեռների խորհուրդ կտայի կարդալ Պարգև եպս. Մարտիրոսյանի «Ես եմ Ճանապարհը» գիրքը: 100%-ոց սպառիչ չի լինի թերևս յոգայի մասին գիտելիքների, սակայն անհրաժեշտ պատկերացումներ այնուամենայնիվ կարելի է ստանալ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Hasik

Շնորհակալ եմ պատասխանի համար, ինչքան որ հասկացա յոգան ունի այնուամենայնիվ բացասական գծեր, իսկ այդ գիրքը եթե կարողանյի ձեռք բերել, անչափ շնորհակալ կլինեի:
Իսկ մեդիտացիայի մասին ինչ կասեք, դա ինչպես է առնչվում յոգայի հետ, թե ըստ էության նույն բանն է:

MONK

Հաս ջան, այ այս թեմայում որոշակի ինֆորմացիա կարող ես ստանալ, մանավանդ, որ լինկեր էլ կան.
http://www.armtown.com/forum/index.php?showtopic=165
Կարդա, եթե հարցեր կլինեն, կքննարկենք: Մենակ զգույշ, շատ չխորանաս  10:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)