Խոսքի և մամուլի ազատություն

Started by Abegha, March 03, 2008, 10:10:36 PM

Previous topic - Next topic

Abegha

Նախ նշենք, որ Լուսամուտը քաղաքական հայացքներ չի հետապնդում, այն հոգևոր–մշակութային է և կարող է քաղաքականությանը առնչվել այնքանով, որքանով որ վերջինս առնչվում է հոգևորին և մշակույթին։ Հավելեմ, որ հոգևորից և մշակույթից ես չեմ կարող զատել հումանիզմը, մարդու, այսինքն՝ անհատի, աստվածատուր իրավունքները։ Աստված Ինքը Խոսքն է և Նա է մեզ այդ շնորհը տվել։ Հարաբերվել Խոսքի՝ Քրիստոսի հետ, մարդը սրան հասնում է կամքի լիարժեք ազատությամբ, որ Արարիչը տվել է նրան։ Այս է, որ Առաքյալները գնացին Խոսելու ողջ աշխարհին։ Երբ աշխարհը նրանց չընդունեց, Խոսեց նրանց արյունը։ Այդ Խոսքը փորձվեց լռեցնել սովետմիության ժամանակ, բայց դա անհնար եղավ։
Ինչևէ, չեմ ցանկանում շատ երկարել, բայց իմ կարծիքով մարդուն ազատ արտահայտվելու արգելքով դեմ ենք դուրս գալիս աստվածային բնական իրավունքին, այսինքն՝ Աստուծո կողմից մարդուն տրված իրավունքի դեմ։
Այնուամենայնիվ, եթե քննարկենք իրավական սահմաններով, Հասիկ, էսպիսի մի դիտարկում. ես նայում էի արտակարգ դրության հրամանը, այնտեղ նշված է զուտ Երևանի մասին, իսկ եթե ես Երևանում չե՞մ։ Ի՞նչ կասես այս առնչությամբ, զուտ իրավական մոտեցմամբ։

Mard

Հասիկ ջան, կարդալով Աբեղայի գրածը, նայև կուզեյի հարցնել, արդյոք հերյուրանքը, հեգնական խոսքը օրենքով պատժելի՞ է:
Ես ճիշտն ասած շատ վրդովված եմ 4:) 28:), որովհետև Հոգևորականության, հատկապես ԱՄԵՆԱՅՆ  ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  հասցեին, Բավականին ոչ կորեկտ և անպատկառությամբ  լեցուն արտահայտություններ են անում: Ես կուզեի իմանալ ,արդյոք, մեր սիմվոլները վարկաբեկող խոսքը պատժելի՞  չէ:
Նայև կուզեյի հարցնել  Աբեղային`  ինչպե՞ ս մեզ դրսևորենք  նման արտահայտություններ լսելիս: 14:) 8:) 6:)
:)

Abegha

Շատ ճիշտ շեշտադրում է։
Ես անդրադարձա խոսքի, արտահայտվելու ազատությանը, որը չի կարելի սահմանափակել, բայց երբեմն այդ ազատությունը կարող է անպարկեշտության իր ողջ տձևությամբ արտահայտվել։ Անշուշտ ես այս տեսակ ազատության մասին չէի խոսում։ Իհարկե հետաքրքիր է, թե օրենքն ինչպես է վերաբերվում ազատության այս երկրորդ տեսակին։
Ինչ վերաբերում է եկեղեցականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված խոսքերին, ապա կարծում եմ պրոբլեմը շատ ավելի խորն է։ Ինչ եք կարծում. չի կարելի եկեղեցականի հասցեին անպարկեշտ արտահայտություններ անել, իսկ պարզ քաղաքակցու հասցեին կարելի՞ է։ Մենք, որպես հասարակություն, կարող ենք շատ հանգիստ ընդունել, երբ որևէ մեկին ծեծում են, իսկ երբ հոգևորականին են ծեծում, ապա միանգամից բորբոքվում ենք։ Ախտը պետք է արմատից պոկել և ոչ թե ճղներից։ Աստուծո պատկերը կրող մարդու անհատականությունն է անասնականացվում, և իրավունք չունենք դասակարգային տարբերակումներ դնել այս հարցում։
Ուրեմն, թանկագին Մարդ, եթե դուք գիտեք Ձեզ ինչպես դրսևորել, երբ պարզ քաղաքացու հասցեին հայհոյանքներ են հնչում, ապա նույն կերպ նաև մյուսների դեպքում։
Սա իմ կարծիքն է, կարող եք համաձայն չլինել։

Hasik

Quote from: Mard on March 07, 2008, 01:04:32 AM
Հասիկ ջան, կարդալով Աբեղայի գրածը, նայև կուզեյի հարցնել, արդյոք հերյուրանքը, հեգնական խոսքը օրենքով պատժելի՞ է:

Իհարկե հերյուրանքը եվ հեգնական խոսքը օրենքով պատժելի են, որոնց համար նախատեսված է պատասխանատվության երկու տեսակ՝  քաղաքացիական եվ քրեական, սակայն այդ տերմինները ՀՀ օրենսդրության մեջ այլ կերպ են անվանվում: Այսպես՝ քրեական օրենսգրքում դա կոչվում է զրպարտություն եվ վիրավորանք, իսկ քաղաքացիական օրենսգրքում դա կարող է դրսեվորվել  քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համաբավը արատավորող տեկեղություններ տարածելու միջոցով:

Իսկ թե ինչպիսին է պատիժը քաղաքացիական օրենսգրքով, նշեմ, որ եթե դրանք տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ապա հենց այդ ձեվով էլ պետք է հերքվեն, բացի այդ քաղաքացին միաժամանակ կարող է պահանջել փոխհատուցել այդ տեղեկությունների հետեվանքով իրեն պատճառված վնասները:Այլ դեպքերում հերքման կարգը սահմանվում է դատական կարգով:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր քաղաքացի միայն ինքն իրավունք ունի պաահնջել հերքել այդ տեղեկությունները, իսկ նրա մահից հետո՝ նաեվ շահագրգիռ անձինք:

Hasik

Quote from: Abegha on March 07, 2008, 04:03:07 PM
Շատ ճիշտ շեշտադրում է։
Ես անդրադարձա խոսքի, արտահայտվելու ազատությանը, որը չի կարելի սահմանափակել, բայց երբեմն այդ ազատությունը կարող է անպարկեշտության իր ողջ տձևությամբ արտահայտվել։ Անշուշտ ես այս տեսակ ազատության մասին չէի խոսում։ Իհարկե հետաքրքիր է, թե օրենքն ինչպես է վերաբերվում ազատության այս երկրորդ տեսակին։


Ցավալի է, որ մեր հասարակությունում ազատություն ասելով այլ բան են հասկանում: Նշեմ, որ անձը կարող է կատարել այն ամենը, ինչն  արգելված չէ օրենքով, բայց անձը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ դրանով չվնասի այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, այսինքն ՝ ազատությունն էլ ունի իր սահմանները, ուրեմն եկեք չխախտենք այդ սահմանները: