Մեր իրավունքներն ու դրանց պաշտպանություն

Started by Hasik, February 22, 2008, 10:18:23 PM

Previous topic - Next topic

Hasik

Սիրելի ֆորումցիներ այստեղ կուզեի խոսենք մեր իրավունքների մասին, որոնք շատ հաճախ ու ամեն քայլափոխի ոտնահարվում ու խախտվում են առաջին հերթին մեր չիմացության պատճառով, եկե՛ք ճանաչենք գոնե մեր հիմնական իրավունքները, ի՞նչպես պաշտպանենք մեզ այս կամ այն իրավիճակում, որտեղ մենք պաշտպանված ենք պետության կողմից մեր օրենքների, ինչու չէ նաեվ միջազգային պայմնանագրերի ուժով: Դե՛ տեսնենք, թե որքանով եք Դուք հետաքրքրված Ձեր իսկ պաշտպանվածությամբ, Ձեր իրավունքների պահպանմամբ: Տվեք Ձեր հարցերը եվ մենք հնարավորինս կփորձենք տեղեկացնել Ձեր բացարձակ իրավունքների մասին, կօգնենք կողմնորոշվել, թե տվյալ պարագայում ինչպես վարվել, որ խնդիրներ չունենաք ոչ միայն հասարակության այս կամ այն անդամի, այլեվ պետության ու պետական մարմինների հետ:

Հ.Գ. Հիշեցեք, որ յուրաքանչյուրի իրավունքին համապատասպանում է մեկ ուրիշի պարտականությունը:

Տ. Տաթև քհն.

Չէի ուզենա այս մասին խոսել Հասիկ ջան, բայց քանի որ թեման բացել ես, ասեմ վերին թարմ իրավախախտումներից, երևի բոլորի համար էլ գաղթնիկ չէ, թե ինչեր կատարվեցին ընտրություններին  34:), ինչ իրավունքի մասին է խոսքը, եթե Գյումրի քաղաքում, բերեմ մեկ օրինակ, կնոջ և աղջկա ձեռքից բացահայտ կերպով խլում են քվեաթերթիկը, նայում թե ում են քվեարկել և տեսնելուց հետո, որ իրենց ուզած թեկնածուին չեն քվեարկել,ամենավերջին արտահայտություններով ճանապարհ դնում, իսկ ոստիկանություն զանգահարելիս  ոստիկանները պահանջում են, որ իրենց նմանատիպ հարցերով չանհանգստացնեն 15:), դե արի ու պաշտպանիր իրավունքդ 28:)

Hasik

Արսեն ջան այդ դեպքում ոչ թե Ոստիկանություն պետք է զանգեին, այլ մարդու իրավունքների պաշտպանին կամ հատուկ թեժ գիծ կար, որին անմիջականորեն ներգրավված էին նաեվ փաստաբանները, փաստորեն այդ մարդկանց իրավունքները կոպտորեն խախտվել են նաեվ նրանց չիմացության պատճառով, ճիշտ է, միգուցե իմ ասածն այդքան էլ չփոխեր իրավիճակը, բայց գոնե իրենք բարոյապես այդքան ճնշված չէին զգա:

Hasik

Ինչպես հասկացա ինչպես մեր հասարակության անդամների մեծամասնությանը, այնպես էլ մեր ֆորումցիներին չի հետքրքրում, թե ինչ իրավունքներ նրանք ունեն ու դրանք ինչպես պաշտպանենեն, լավ, եթե այդպես է, ուրեմն ես կսկսեմ մենագրել այնքան ժամանակ, մինչ որ ինչ-որ արձագանք լինի ձեր կողմից,չնայած եթե միայն կարդաք էլ, էլի ինչ-որ օգուտ կքաղեք: ԱՌԱՅԺՄ 14:)

CHERRY

Quote from: Hasik on February 27, 2008, 10:03:30 PM
Ինչպես հասկացա ինչպես մեր հասարակության անդամների մեծամասնությանը, այնպես էլ մեր ֆորումցիներին չի հետքրքրում, թե ինչ իրավունքներ նրանք ունեն ու դրանք ինչպես պաշտպանենեն, լավ, եթե այդպես է, ուրեմն ես կսկսեմ մենագրել այնքան ժամանակ, մինչ որ ինչ-որ արձագանք լինի ձեր կողմից,չնայած եթե միայն կարդաք էլ, էլի ինչ-որ օգուտ կքաղեք: ԱՌԱՅԺՄ 14:)

Հասիկ ջան, շատ է հետաքրքրում 37:): Դու սկսի, մենք ընթացքում հարցեր կտանք:


Տ. Տաթև քհն.

Քանի որ ինձ առավելաբար հետաքրքրում են երեխաները, և շուտով պետք պատրաստվենք նրանց պաշտպանության միջազգային օրվա համար որևէ միջոցառում կազմակերպելուն, ապա եթե կարելի է Հասիկ ջան, մի քիչ մեզ լուսաբանիր նրանց իրավունքների մասին

Hasik

Շնորհակալություն հարցի համար Արսեն սարկավագ, կփորձեմ հնարավորինս լուսաբանել այս թեման ձեր, ինչու չէ նաեվ ինձ համար:

1.Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ: Նրանք էլ իրենց հերթին բաժանվում են 2 խմբի՝ փոքրահասակներ՝ մինչեվ 14 տարեկանը, ու անչափահասներ՝ 14-18 տարեկանը:Այս բաժանման հետ կապված նրանք ունեն տարբեր իրավունքներ, տարբեր են նաեվ նրանց քաղաքացիական պատասխանատվությունը, իսկ քրեական պատասխանատվության, որպես կանոն, անձը կարող է ենթարկվել 16 տարեկանից, սակայն կան բացառություններ որոշ հանցագործությունների դեպքում, այն է՝ 14 տարեկանից:

2. Երեխաներն օրենքի ուժով հանդիսանում են սահմանափակ գործունակ անձինք եվ նրանց փոխարեն հանդես են գալիս նրանց ծնողները, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները՝ որպես օրինական ներկայացուցիչներ, այդ թվում նաեվ դատարանում:

3.Հասարակության այս խմբի իրավունքների լիարժեք պաշտպանության, նրանց հետ կապված խնդիրների լուծման համար ընդունվել են մի շարք օրենքներ ու ենթաօրենսդրական ակտեր:Առավել հատկանշանական է 1989թ. ընդունված «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան, որին միացել է նաեվ Հայաստանի Հանրապետությունը եվ այն կազմում է մեր օրենսդրության բաղկացուցիչ մասը:Կարեվորագույն օրենքներից  ու ենթաօրենսդրական ակտերից են՝
-ՀՀ քաղաքացիական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերը,
- ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը,
- «Երեխաների իրավուքնների մասին» ՀՀ օրենքը՝ ընդունված 1996թ.,
- «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքը՝ ընդունված 2002թ.,
- «Երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշումը՝ ընդունված 2006թ.,
- «Մանկատանը խնամվող երեխայի խնամքի ու սպասարկման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին » Կառավարության որոշումը՝ ընդունված 2007թ., ինչպես նաեվ այլ իրավական ակտեր, որոնցով կարգավորվում են նաեվ երեխայի որդեգրման հետ կապված հարցերը:


Hasik

 8. Ի՞սկ ովքեր են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, այդպիսին  է համարվում 18 տարին չլրացած այն երեխան, որի ծնողները (կամ միակ ծնողը) մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափում են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև oրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք են համարվում 18-23 տարեկան այն անձինք, որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչև նրանց 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուսափել են երեխաների դաստիարակությունից կամ նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունից, ինչպես նաև oրենքով սահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:
Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց (այսուհետ՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ) հաշվառումն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Նշեմ, որ խնամակալության եվ հոգաբարձության մարմին է համարվում համապատասխան համայնքի ղեկավարը:

Հ. Գ. Եթե այլ հարցեր կան, որոնց կուզեիք ավելի մանրամասն պատասխանեմ, գրեք անպայման:

Hasik

4.Այժմ փորձեմ հակիրճ ներկայացնել երեխաների այն հիմնական իրավունքները, որոնք առավել հաճախ ոտնահարվում են անգամ նրանց հարազատ ծնողների կամ մերձավոր ազգականների կողմից եվ հիշենք, որ երեխաների իրավունքներին անպայմանորեն համապատասխանում են ինչ-որ մեկի՝ ծնողի կամ պետական կամ այլ մարմնի պարտականությունները, որոնք նրանք պարտավոր են իրականացնել:
Հուսամ համբերությամբ մինչեվ վերջ կակրդաք:1/ Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք.
2/ Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք.
3/Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք,որը շատ դեպքերում կատարվում է անվճար, պետության հաշվին.
4/Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք.
5/Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակի (ֆիզիկական, հոգեկան և այլ) բռնությունից պաշտպանության իրավունք: Ցանկացած անձի, այդ թվում` ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի, կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի.
6/Յուրաքանչյուր երեխա ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք:Երեխայի հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են նրա տարիքին և հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության, օրինակ՝ 10 տարեկանից բարձր երեխայի կարծիքը պարտավոր են հաշվի առնել նրա որդեգրման, նրան ծնողներից որեվէ մեկի խնամքին հանձնելու կամ նրա հետ կապված այլ հարցերում.
7/Արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխայի մասնակցությունը կրոնական կազմակերպություններին, որը բազմիցս խախտվում է շատ կրոնական կազմակերպությունների ու աղանդների կողմից:
8/Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք, ընդ որում միջնակարգ կրթությունն անվճար է.
9/Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու, նրանց հետ շփվելու իրավունք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Ծնողները պարտավոր են եվ միաժամանակ իրավունք ունեն մասնակցելու իրենց երեխաների դաստիարակությանը.
10/Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է, որը հաճախ խախտվում է ծնողների կողմից, դրա համար էլ այսօր մեր երկրում ունենք նման տխուր պատկեր: Ծնողը պարտավոր է հոգալ իրերեխայի ապրուստի միջոցը, որը չկատարելու դեպքում մյուս ծնողը կամայլ շահագրգիռ անձ կարող է ալիմենտ պահանջել:
11/Բնակելի տարածության վարձակալի կամ սեփականատիրոջ ընտանիքի անդամ հանդիսացող երեխան ունի այդ վարձակալի կամ սեփականատիրոջ զբաղեցրած բնակելի տարածությունում ապրելու իրավունք` անկախ իր բնակության վայրից:
12/Երկկողմանի ծնողազուրկ երեխան ունի արտահերթ բնակելի տարածություն ստանալու իրավունք.
13/Յուրաքանչյուր երեխա (ներառյալ որդեգրված) ծնողի մահվան, ինչպես նաև դատարանի վճռով ծնողին մեռած հայտարարելու դեպքում, անկախ բնակության վայրից, ունի ժառանգություն ստանալու իրավունք.
14/Յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:
15/Յուրաքանչյուր երեխա ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին և ունակություններին համապատաuխան մաuնագիտություն uտանալու, oրենքով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:Երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ որոշ դեպքերի.
16/ Յուրաքանչյուր երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք.
17/Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիների միավորումներին, այդ թվում` հասարակական, մանկապատանեկան կազմակերպություններին անդամակցելու, խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունք:
18/Յուրաքանչյուր երեխա ունի պատվի և արժանապատվության իրավունք,
19/Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է երեխայի անվտանգությունը: Երեխայի անօրինական տեղաշարժը (այդ թվում` այլ պետություններ), առևանգումը, առուծախն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
20/ Ներկայիս մեր ցավոտ հարցերից է
Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության և նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության և օգնության իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմիններն ապահովում են նման երեխաների խնամքը և դաստիարակությունը` որդեգրման, խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու և խնամատար ընտանիքում տեղավորելու, իսկ դրա անհնարինության դեպքում` համապատասխան մանկատներում տեղավորելու միջոցով:Խնամքի ձևն ընտրելիս հաշվի են առնվում երեխայի դաստիարակության հաջորդականության ապահովումը, մայրենի լեզուն, տարիքը, սեռը և այլն: Երեխայի որդեգրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.
21/Մանկատներում երեխաների տեղավորման կարգը և նրանց խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ծնողազուրկ երեխայի անձնական հաշվին փոխանցվում է կենսաթոշակ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ:
Մանկատանը գտնվող կամ տեղավորված և խնամակալի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամակալի պարտականությունները, ինչպես նաև այդ երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնում է մանկատան ղեկավարը.
22/ Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին:
Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:
Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ,
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից) և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի (առարկաների) անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
23/Հաշմանդամ և կերակրողին կորցրած երեխան ունի կենսաթոշակ, նպաստ  ստանալու իրավունք.
24/Արգելվում է երեխային ներգրավել ռազմական գործողություններին, զինված ընդհարումներին, ինչպես նաև` երեխաների շրջանում պատերազմի և բռնության քարոզչությունը, մանկական ռազմականացված միավորումների ստեղծումը:
25/Երեխան ունի անձի անձեռնմխելիության իրավունք: Երեխային չի կարելի ձերբակալել, խուզարկել կամ կալանավորել այլ կերպ, քան սահմանված է օրենքով: Երեխայի ձերբակալման կամ կալանավորման մասին անհապաղ հայտնվում է ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին:
Արգելվում է երեխային չափահասների հետ միասին կալանքի տակ պահելը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում երեխային քրեական պատասխանատվության ենթարկելիս փաստաբանի (հոգեբանի, մանկավարժի) ներկայությունը հետաքննության, նախաքննության և դատաքննության ընթացքում պարտադիր է:
26/Երեխան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ծնողների կամ մերձավոր ազգականների դեմ:

Hasik


5. Այժմ ներկայացնենք, թե ինչպես են իրականացվում երեխաների իրավունքների
պաշտպանությունըՅուրաքանչյուր տարի պետական բյուջեով որոշակի գումար է նախատեսվում երեխաների իրավունքների պաշտպանության աշխատանքների իրականացման համար, որը կոչվում է «Տարեկան ծրագիր»:

6. Այժմ նշենք այն կազմակերպությունների ցանկը, որոնք հանդիսնաում են  ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՇԵՐՕԹԻԿ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ,որտեղ կարող են հաճախել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, աղքատ (uոցիալապեu անապահով) ընտանիքի 6-18 տարեկան երեխաները: Դրանք են՝
- Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն
- Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն
- Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն
- Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն
-Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն
-Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն:

7. Կարծում եմ հետաքրքիր է իմանալ նաեվ ՄԱՆԿԱՏԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿԱԶՄԸ , դրանք են՝ մանկաբույժ, բժիշկ-նյարդաբան, բժիշկ-վերականգնողաբան, բժիշկ-ատամնաբույժ, ակնաբույժ, բժիշկ-հոգեբույժ, համապատասխան բուժքույրեր, դաստիարակներ, դասավանդող դեֆեկտոլոգ , երաժշտության դաստիարակ , դասավանդող լոգոպեդ, աշխատանքի ուսուցման հրահանգիչ (դասատու), հոգեբան, սոցիալական աշխատող,մարմնակրթության հրահանգիչ, քույր-տնտեսուհի, սանիտարուհի /դայակ եվ հավաքարար/,կերակրող  /մինչև մեկ տարեկան յուրաքանչյուր 5 երեխային/: