Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Hasik

Մասնագետ ջան հետաքրքիր է, որ <<Ինչպե?ս եք>> հարցի տակ դրել եք միայն երկու այլընտրանքային պատասխան, իրոք որ մեր թեյասրահում ոչ ոք չի կարող ու չպետք է վատ լինի, Դուք ու մյուս բոլորը` Բարմենը, Սալմաստը, Ադմինը, Սամվելը, Ակունքը չն թողնում, որ տխուր անցնի այստեղ, դրա համար էլ ես արթնացա ու հիմա տեղափոխվում եմ ձեզ մոտ 12:) 12:)

Ինձ մի բաժակ հասմիկով թեյ կհյուրասիրեք 30:)

Մասնագետ ջան որ խնդրեմ, մասնագիտորեն կմեկնաբանես, թե ի?նչ վնաս կարող է տալ սև կամ կանաչ գույնով թեյը, ես լսել եմ, որ մեկ բաժակ թեյի մեջ կա նույնքան կոֆեին, որքան որ մեկ բաժակ սուրճի մեջ, ճիշտ է?????????? 23:) 23:)

Hasik

Սալմաստ ջան ինչ հուզիչ պատմվածք էիք մեջ բերել, ես դա շուտ կարդացել էի ու հիմա վերհիշեցի և իրոք հուզվեցի:
Շնորհակալ եմ, որ մեզ իրազեկ եք դարձնում մեր մեծ գրողների մտքերին:


TILIL

Quote from: Masnaget on November 10, 2008, 08:22:52 PM
Quote from: Samvel on November 10, 2008, 12:46:47 PM
Գնամ ննջարան, քնածներին արթնացնեմ, պատմեմ: Բարմեն, Հասիկ, Ադմին, Թիլիլ, Վահագ... ո՞ւր եք, էս ինչ խորն են քնել 40:): Արթնացեք: 28:)
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Մասնագետին վերջապես հաջողվեց ինձ արթնացնել և քանի որ նոր եմ արթնացել Բարմենին կխնդրեմ իր ճաշակով մեկ բաժակ թարմացնող թեյ ինձ հյուրասիրի 30:)
Մինչ թեյ կխմեմ ավելի կթարմանամ,այս կիսաթարմ վիճակում կասեմ, որ կարծես Սամվելը քննադատելու տրամադրություն ունի

Masnaget

#423
Quote from: Samvel on November 11, 2008, 01:30:50 PM
Քիչ առաջ նայեցի ձեր Թեյասրահի համարյա րոլոր էջերը և հիմա ունեմ մի քանի հարցեր: Պատասխանեք, խնդրում եմ...
   Առաջինը, իհարկե, Մասնագետին. - Մասնագետ, Դուք ինչի? մասնագետ եք:
   Երկրորդը - ինչ-որ Մեկին. - Մարտի 7-ին մեկն ասում է, թե բացվել է Թեյարանի մանկական բաժինը: Խնդրում եմ, ասեք, որտեղ է այն գտնվում: Ցանկանում եմ տեղափոխվել այնտեղ, թե չէ ձեր այս Նախամանկական բաժնում խելագարվել կարելի է:
<Ֆորումի կանոնակարգի համաձայն(11.7) մասնակցին զգուշացվել է և հղման մեջ այս հատվածը ջնջվել է Ադմինիստրացիայի կողմից>
   Չորրորդ. - Փետրվարից սկսած (9 ամիս) Թեյարանը դարձել է Լուսամուտի ամենածավալուն էջը: Մնացած էջերը բացվում և շատ շուտով մահանում են: Մի քիչ կյանք էր մտել փիլիսոփայություն բաժնում իմ ու Ակունքի շնորհիվ, բայց արդեն վեցերորդ օրն է - այն էլ է սատկել այն բանից հետո, երբ դուք կտրեցիք մեր թթվածինը: Շաբաթից ավել է Մասնագետի պատասխանին եմ սպասում Գոյության Պատճառ բաժնում, իսկ նա ժամանակ չունի պատասխանելու, - նա ահավոր զբաղված է թեյարանում, - լուծում է ազգի կարևորագույն հարցերը:

   Շատ նման եք  "Пир во время Чумы" ստեղծագործության հերոսներին, - գիտեք?

   Մի"թե դուք այդքան ժամանակ ունեք: Մի"թե ժամանակը ձեզ տրված է դրա համար: Ափսոս չէ" արդյոք այդ Ժամանակը... Մի"թե դրա համար է ձեզ ստեղծել Աստված...
   Դուք չունեք այդ ժամանակը: Եվ դրա համար չի ձեզ ստեղծել Աստված: Աստված ձեր վրա հույսեր ունի դրած: Նա ունի ձեր կարիքը... Արթնացեք, - խնդրում է Նա...
Աուուուուուուուուուուուուուուուուուուուուուուու...........................
Սամվել ջան, ճիշտն ասած` մի քիչ նեղացա այդ վերջին գրառումից, բայց երկար ժամանակ մտածելուց հետո արդեն ինձ համար էլ պարզ դարձավ, որ քո վրդովմունքը հասկանալի և իրական հիմքեր ուներ, քանի որ իսկապես արդեն երկար ժամանակ է, ինչ չեմ կարողանում  պատասխանել ինչպես քո, այնպես էլ մյուս մասնակիցներից մի քանիսի հարցերին:
Բայց բանն այն է, որ իմ ներկայությունը թեյարանում հատուկ պատրաստվածություն չի պահանջում, դրա համար էլ թեյարանում ավելի շատ եմ լինում, քան մյուս բաժիններում:
Ասեմ, որ յուրաքանչյուր գրառում, որին ես պետք է անդրադառնամ, նույն րոպեին ինձ է հասնում, և ես այն տեղադրում եմ իմ ընթացիկ աշխատանքների փաստաթղթում: Իսկ պատասխանը գրում եմ միայն երկար մտածելուց հետո:


Թեյարանում պատասխանները, ինչպես նաև ընդհանուր մթնոլորտը թեթև է, հումորային և տրամադրող: Այն մասնակիցներից պարզապես հումորի մի փոքր զգացում է պահանջում: Այնտեղի գրառումները, իմ կարծիքով, հեշտ են կարդացվում, որովհետև ոչ մի պարտավորեցնող բան չկա:
Մինչ Թեյարանում ամեն ինչ հարթ ու թեթև է, մյուս բաժիններում, համաձայն Լուսամուտ կայքի բուն նպատակի, ամեն ինչ հոգևորով է շաղախված: Ուստի հարկ է մի կողմից հարցերը զգուշությամբ տալ, մյուս կողմից զգուշությամբ պատասխանել, քանի որ այդպիսով  ներկայացնում ես Հայ Եկեղեցու վարդապետությունը, իսկ դա մեծ բեռ է, էլ չեմ ասում` հսկայական:

Եթե մեկ հարց վերաբերում է եկեղեցական վարդապետությանը, ապա այն պետք է պատասխան ստանա` ըստ  եկեղեցական վարդապետների` օրինակ տասներկու  համաեկեղեցական վարդապետների, իսկ հայ Եկեղեցուն վերաբերողները պետք է համապատասխանաբար ունենան հայ Եկեղեցու հայրերի կնիքը (Տաթևացի, Շնորհալի և այլք):

Եթե հաշվի առնենք, որ մեկ հարցի պատասխանի համար հարկ է կարդալ համապատասխան աստվածաշնչյան հիմնավորում` մեկ գիրք կամ մեկ գրքի որևէ գլուխ` Աստվածաշնչից, ապա կարդալ հայրերի գրվածքների` հատկապես տվյալ հարցին վերաբերող մտորումները, ինչպես նաև գրաբար, աշխարհաբար կամ օտար լեզվով որևէ աղբյուր, ապա պարզ կդառնա, թե ինչու է այդքան ուշանում որևէ պատասխան:


Տե՛ս, որ ինձ շատ ժամանակ է հարկավոր այդ ամենն անելու և միտքս հասկանալի ու սեղմ ձևակերպելու համար: Մի խոսք կա. <Ես այնքան շատ ժամանակ չունեմ, որ կարճ գրեմ>, և դա իմ գրառումներին էլ է վերաբերում, քանի որ կարճ ու ճշգրիտ պատասխանի համար, ինչպես տեսար, հարկ է շատ մտածել: Մտածել ու կարդալ:

Չեմ ափսոսում այն ժամանակը, որ տրամադրում եմ Լուսամուտի անցուդարձին: Ուշի ուշով հետևում եմ համարյա բոլոր գրառումներին: Ասեմ, որ գրառումների մեջ ես տեսնում եմ տրամադրություններ` լավ, վատ, բարի, չար, հանգիստ, ագրեսիվ և այլն: Լինում են նաև հարցեր, որոնք, պարզապես հարցական նշան ունեն իրենց մեջ, սակայն ըստ էության, հարցեր չեն, այլ բողոք, հիասթափություն, ուրախություն, զարմանք արտահայտող  խոսքեր: Հարցեր էլ կան, որոնք փորձելու նպատակ ունեն, գիտեմ:

Իզուր չէր, որ քեզ Թեյարանից հրավեր եկավ: Չեմ խորանում, բայց քեզ պարզապես ճանաչելու նպատակ ուներ այն, ինչպես նաև քո տված երկու հարցերին առավել լավ պատրաստվելու: Ուզում եմ, որ իմ պատասխանը համապատասխան ոճ ունենա, նախատեսված լինի քեզ համար, և դու մինչև վերջ ըմբռնես թե՛  հարցի պատասխանը, թե՛ պատասխանի ձևը` մեթոդիկան: Չեմ ուզում պարզապես քեզ պատասխանել` միայն տողեր լրացնելու համար:


Եթե մյուս բաժինները լավ կարդաս, ապա կնկատես, որ այնտեղ ոչ թե պարզապես հարց ու պատասխաններ են, այլ երկխոսություններ, լիարժեք պատումներ ու պատմություններ: Առկա են թեմաներն ու նրանց ածանցյալները` թվում է թե գրքի տեսքով: Ուրիշ ֆորումներում միայն հարցեր ու պատասխաններ կգտնես, իսկ Լուսամուտում` ավելին: Ուրիշ տեղերում նույնիսկ վեճեր ու կռիվներ կտեսնես, մինչդեռ Լուսամուտում չեն էլ աղմկում: Տրամադրության մասին է խոսքը. չկարծես թե իրական աղմուկի մասին է խոսքը:

Արդյո՞ք քեզ շատ շտապ ինչ-որ բան է պետք: Անշուշտ` ոչ: Սպասիր: Եթե այլ բաժիններում թեմաներ ես ցանկանում բացել, բացի՛ր: Հետևի՛ր այդ թեմային, խնամիր այդ բաժինը... Գուցե քեզ մոտ չեն գալիս, որովհետև դու վիրավորո՞ւմ ես եկողներին: Չեմ ուզում հավատալ: Դու կարող ես խնամքով ձևակերպել քո թեմայի անունը, մշակել հարցեր, եթե հարց ես տալու, մշակել պատասխաններ ու պատասխանների մեթոդիկա, եթե պետք է պատասխանես...   

Մի՛ պատասխանիր սրան, այլ միայն կարդա:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

akunq

ինչ էս կարծում. իմ հավատակից առաքելական եղբայր։եթե մի հյուր մտնի հոգևոր արժեք որոնելու. ու հանդիպի քո երևակայական լաբիրինթոսին. արդյոք չի հիասթափվի առաքելական հետևորդից։
միթէ այս սուտն է զբաղեցնում քո մտորումների մեծ մասը ։
ես անձամբ մի քանի օր չեի հասկանում թէ ինչ է կատարվում այստեղ։
դուրս արի՜ խեղկատակային լաբիրինթից։

Masnaget

#425
Quote from: akunq on November 11, 2008, 11:41:35 PM
ինչ էս կարծում. իմ հավատակից առաքելական եղբայր։եթե մի հյուր մտնի հոգևոր արժեք որոնելու. ու հանդիպի քո երևակայական լաբիրինթոսին. արդյոք չի հիասթափվի առաքելական հետևորդից։
միթէ այս սուտն է զբաղեցնում քո մտորումների մեծ մասը ։
ես անձամբ մի քանի օր չեի հասկանում թէ ինչ է կատարվում այստեղ։
դուրս արի՜ խեղկատակային լաբիրինթից։
Ոչ:
Թեյարանում չէ իր փնտրածը:

Թեյասրահում կարող է, բայց Թեյարանում (<Համեցեք թեյ խմելու>)` ոչ: Հստակ ասվում է, որ այստեղ <թեյ են խմում>  39:)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Quote from: akunq on November 11, 2008, 11:41:35 PM
ինչ էս կարծում. իմ հավատակից առաքելական եղբայր։եթե մի հյուր մտնի հոգևոր արժեք որոնելու. ու հանդիպի քո երևակայական լաբիրինթոսին. արդյոք չի հիասթափվի առաքելական հետևորդից։
միթէ այս սուտն է զբաղեցնում քո մտորումների մեծ մասը ։
ես անձամբ մի քանի օր չեի հասկանում թէ ինչ է կատարվում այստեղ։
դուրս արի՜ խեղկատակային լաբիրինթից։

Պատկերացնում եմ, թե ինչպես կկարդար 38:)  Ակունքը Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»։

Խոսքս քեզ չի վերաբերում, Ակունք ջան, սակայն ցավոք, նման մոտիվներով են աղանդավորները խլում երեխաների մանկությունը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

akunq

ես անձամբ չեմ խլում ոչ ոքի մանկությունը։ինքս բավականին սիրել եմ հեքիաթներ(մինչև հիմա)բայց այնտեղ նշվում է .որ հեքիաթ է.ոչ թե ներկայեցվում է որպես իրականություն։
բայց հիշում եմ թե ինչպես էին խլում իմ մանկությունը։
հիշում ե՞ք մեծն Թումանյանիՙխրճիթում՚պատմվածքըՙմանուկները գոռում գոչում.լալիս էին աղեկեզ՚
      ինչքան է  զուր տեղը ցավացել իմ սիրտը  ՙչեղած տեղը՚
կամ որ մայր արագիլը չեր վերադառնում։՛՛՛

ճիշտ էր՞ արդեոք լցնել մանկական անմեղ հոգիները կսկիծով։

Masnaget

Quote from: akunq on November 12, 2008, 12:54:11 AM
ես անձամբ չեմ խլում ոչ ոքի մանկությունը։ինքս բավականին սիրել եմ հեքիաթներ(մինչև հիմա)բայց այնտեղ նշվում է .որ հեքիաթ է.ոչ թե ներկայեցվում է որպես իրականություն։
բայց հիշում եմ թե ինչպես էին խլում իմ մանկությունը։
հիշում ե՞ք մեծն Թումանյանիՙխրճիթում՚պատմվածքըՙմանուկները գոռում գոչում.լալիս էին աղեկեզ՚
      ինչքան է  զուր տեղը ցավացել իմ սիրտը  ՙչեղած տեղը՚
կամ որ մայր արագիլը չեր վերադառնում։՛՛՛

ճիշտ էր՞ արդեոք լցնել մանկական անմեղ հոգիները կսկիծով։

Ոչ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Բայց նույն հարթության վրա չեն խոսողն ու լսողը, մեծն ու փոքրը, իմաստուն ու հիմարը: Պետք է հստակ տարբերել մեթոդիկան, երբ բան ես սվորեցնում կամ ուզում ես տեղ հասցնել: Իսկ փոքրի համար, օրինակ, Ձմեռ պապի կերպարը իրական կերպար է:
Նայենք իրականությանը վարդագույն ակնոցներով միայն թեյարանում և աշխատենք ճիշտը տարբերել ոչ ճշմարիտից: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: