Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

akunq

իսկ վեցանկյունները՞(ի միջայլոց՝խաչը ունի 12 անկյուն)

Samvel

Իմ վզի խաչն, օրինակ, - մորս նվերը, գնված և օծնված հայկական եկեղեցում, - չունի ոչ մի անկյուն: Այն կազմված է "Կյանքի Ծաղիկի" չորս մասնիկներից, ուղղակի ներքևի մասնիկը (կամ ոտքը) մի քիչ ավելի երկար է մյուսներից: Եվ այնուամենայնիվ դա խաչ է,  հայկական խաչ: Բազում խաչքարների վրա կարող եք հանդիպել տարբեր խաչերի, որոնք անկյուններ չունեն - կազմված են կորերից և շրջանակներից:

Միակ բանը, որ մտքիս գալիս է այս րոպեին վեցանկյունի ասելիս, դա մագենդոիդն է, այսպես ասած - Դավթի Աստղը: Եթե ես ճիշտ եմ, ուրեմն Դուք եք սխալը: Որովհետև, եթե փորձեք նրան նայել ոչ թե մակերեսորեն (կամ միակողմանի) այլ տարածքի մեջ, կտեսնեք, որ այն բաղկացած է ոչ թե երկու եռանկյունուց, այլ երկու քառանիստից (տետրաեդր), որոնցից մեկն ուղղված է եկնքից դեպի երկիր, մյուսը - երկրից դեպի երկինք (նորից մտանք "Սրբազան Երկրաչափություն") և այս երկուսը միասին կազմում են ՈՒԹ անկյուն ունեցող մի նոր մարմին, որի անունն է "Աստղային Տետրաեդր": Ընդհանրապես, իրերի իրական արժեքը գիտենալու համար, կարծում եմ , ավելի լավ կլիներ նրանց նայել ոչ թե մակերեսորեն, այլ տարածքի մեջ: Եվ նույնն էլ մտածելու մասին. էթե ես ապրում եմ միայն իմ կարծիքներով, ուրեմն ես մտածում եմ մակերեսորեն; փորձելով իմանալ ուրիշների կարծիքը - սովորում եմ մտածել տարածքի մեջ:
              Ներեցեք երկար խոսելս - թեման ստիպեց:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

akunq

նպատակս վեճ բացելը չի.ի սեր Աստծո.ինչ նկար ուզում ես .այն ել դիր .ուղղակի ես խիստ կասկածում եմ.որ ՙկյանքի ծաղիկը՚ .կազմված է 3 հատ 6 նիստ ունեցող (փոքրից մեծ.իրար մեջ պարփակված.)պատկերներից։
դու լավ կլինի ասես.թե ինչու՜ չես պատասխանում ՙ առողջներին բժիշկ պետք չէ՚ հարցադրմանը։
և ընդհանրապես(Սամվելի մասին չէ՜) էս ի՞նչ անտարբերություն ա 14:)։նայում էս. օրվա կտրվածքով  100 մարդ է դիտել էջը։ բայց 1 հոգի չի պատասխանել։ 15:)

Masnaget

Quote from: akunq on November 09, 2008, 10:28:59 AM
նպատակս վեճ բացելը չի.ի սեր Աստծո.ինչ նկար ուզում ես .այն ել դիր .ուղղակի ես խիստ կասկածում եմ.որ ՙկյանքի ծաղիկը՚ .կազմված է 3 հատ 6 նիստ ունեցող (փոքրից մեծ.իրար մեջ պարփակված.)պատկերներից։
դու լավ կլինի ասես.թե ինչու՜ չես պատասխանում ՙ առողջներին բժիշկ պետք չէ՚ հարցադրմանը։
և ընդհանրապես(Սամվելի մասին չէ՜) էս ի՞նչ անտարբերություն ա 14:)։նայում էս. օրվա կտրվածքով  100 մարդ է դիտել էջը։ բայց 1 հոգի չի պատասխանել։ 15:)
No 42:) ուրիշ թեմա` Թեյարանում, OK?
No  42:)ուրիշ թեմա` Թեյարանում, OK?
No  42:)ուրիշ թեմա` Թեյարանում, OK?
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

akunq

թեյարանը  գրաքննվու՞մ  է։ 20:) կաշխատեմ զգուշանալ այս թեյարանից։ 16:)

Masnaget

Եթե գրառումն առնչվում է թեյին, ապա չի  գրաքննվում, հակառակ դեպքում` այո:
Իսկ ընդհանրապես, դուք այնքան բարձր էիք խոսում, որ բոլոր քնածներին 40:) արթնացրեցիք:
   
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Ինչ արած, հարգելի Ակունք, հարկ է լսել մեծամասնությանը (Մասնագետին), հակառակ դեպքում կարելի է Թեյասրահից էլ զրկվել: Չնայած, ափսոս, գիտեք. կար հույս, որ շուտով մենք լավ կընկերանանք:

Սպասում ենք Ձեր դրած թեմային, հարգելի Մասնագետ: Իմ թեման չսիրեցիք - առաջարկեք Ձերը:

Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Այսինքն թեյ խմելուց կարելի է միայն թեյի մասի՞ն խոսել 28:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on November 09, 2008, 01:30:00 PM
հակառակ դեպքում կարելի է Թեյասրահից էլ զրկվել: Չնայած, ափսոս, գիտեք. կար հույս, որ շուտով մենք լավ կընկերանանք:

Բայց որտեղի՞ց են Ձեզ զրկել 14:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Թեյարանի դռները բաց են բոլորի առաջ, ուղղակի պետք է չաղմկել: Քիչ էր մնում կռվեին ու ես էլ, նրանց զրույցով տարված, անզգուշաբար կոտրեցի թեյարանի բաժակներից մեկը:
Եկեք խոսենք Թեյարանի գրքերից: Ակունք, Սամվել, ի՞նչ գրքեր կնվիրեք Թեյարանին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: