Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

TILIL

Quote from: Masnaget on September 04, 2008, 11:15:37 PM
Իսկ խոհարարական նորարարություններ չե՞ք ուզում անել: Կարող եք միավորներ և գումար շահել$$$$$
Լավ միտք է:Քանի որ ինչպես գիտեք ես արդեն թեյ շատ եմ սիրում,հենց այդ ոլորտից էլ մի նոր բան կասեմ, չնայած միգուցե շատ թեյասերների համար դա նորարարություն չի լինի, նաև թեյի հետ կապված նորարարությունը միգուցե այնքան էլ խոհարարական չէ: Ինչևէ այւս պահին մտքով անցել է կգրեմ:
Թեյ պատրաստելիս այն առավել համեղ է դառնում երբ ավելացնում ես մեղր , մեխակ, սև աղացած պղպեղ, կոնյակ, բնականաբար կարելի է նաև այլ ալկոհոլային խմիչք ավելացնել,ըստ ճաշակի, որ կարծում եմ այնքան էլ նորություն չէ:Շատ համեղ է փորձեք 39:):

TILIL

Ի դեպ շնորհալկալություն միավորի համար

Salmast

#322
Quote from: Masnaget on September 04, 2008, 11:15:37 PM
Իսկ խոհարարական նորարարություններ չե՞ք ուզում անել: Կարող եք միավորներ և գումար շահել$$$$$

Լավ քնեցի, երազիս լավ ուտելիքներ էի պատրաստել:
Փորձեմ դրանցից մեկը վերհիշել.

Տանն ինչ տեսակ միրգ որ կար (ուշադիր` միրգ), կտրատեցի, մոտավորապես միջին ելակի չափով, խառնեցի զմիմյանս, վրան ավելացրեցի մրգային որևէ յոգուրտ, նորից խառնեցի զիրարու և դրեցի սառնարանը: Քսան րոպե անց բոլորը հիացած էին համով:

Ով կարող է երազս մեկնել?

Salmast

Quote from: TILIL on September 04, 2008, 11:59:35 PM
Quote from: Masnaget on September 04, 2008, 11:15:37 PM
Իսկ խոհարարական նորարարություններ չե՞ք ուզում անել: Կարող եք միավորներ և գումար շահել$$$$$
Լավ միտք է:Քանի որ ինչպես գիտեք ես արդեն թեյ շատ եմ սիրում,հենց այդ ոլորտից էլ մի նոր բան կասեմ, չնայած միգուցե շատ թեյասերների համար դա նորարարություն չի լինի, նաև թեյի հետ կապված նորարարությունը միգուցե այնքան էլ խոհարարական չէ: Ինչևէ այւս պահին մտքով անցել է կգրեմ:
Թեյ պատրաստելիս այն առավել համեղ է դառնում երբ ավելացնում ես մեղր , մեխակ, սև աղացած պղպեղ, կոնյակ, բնականաբար կարելի է նաև այլ ալկոհոլային խմիչք ավելացնել,ըստ ճաշակի, որ կարծում եմ այնքան էլ նորություն չէ:Շատ համեղ է փորձեք 39:):

Շատ շնորհակալություն, ես նման մի բան լսել էի, բայց որպես լավ դեղամիջոց մրսածության և ջերմի դեմ:
Փաստորեն` ժամանցային նպատակով նույնպես կարելի է օգտագործել 1:)

Հա, իդեպ, ես առաջարկել էի նաև թեյը կաթով վայելել. մենք` անգլիացիներս, միշտ այդպես ենք խմում 31:)

Տ. Տաթև քհն.

Փաստորեն Սալմաստը անգլիացի է, ես արդեն կարծում էի թե հոգևորականի հոտ է գալիս

Salmast

Quote from: arsensrk on September 05, 2008, 03:14:03 PM

Շնորհակալություն, Արսեն սարկավագ, որ իմ մասին նման բարձր կարծիք ունեք  13:):

Իդեպ սառնարանում խաղող կա, կարող եք հյուրասիրվել առանց միավորներ կորցնելու 30:):

Մի անեկդոտ էլ պատմեմ, ու խաղողի թեման փակենք. 12:)

Հարբած աբարանցին մտնում է շուկա և հասնելով տանձին` ասում է` Բարև տանձ 16:): Հետո մոտենում է խնձորին ու ասում` Բարև խնձոր :o: Իսկ երբ հասնում է խաղողին, ուրախ ժպիտով ասում է` Բարև ձեզ: 36:) 36:) 36:) 36:) 36:) 36:)

Masnaget

Quote

39:) 39:) 39:) 39:)
10 000 միավոր` Սալմաստին
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Barmen

Quote from: arsensrk on September 05, 2008, 03:14:03 PM
Փաստորեն Սալմաստը անգլիացի է, ես արդեն կարծում էի թե հոգևորականի հոտ է գալիս
Իսկ աշխարհում անգլիացի հոգևորականներ չկան???

Barmen

Quote from: Salmast on September 05, 2008, 01:38:02 AM
Quote from: Masnaget on September 04, 2008, 11:15:37 PM
Իսկ խոհարարական նորարարություններ չե՞ք ուզում անել: Կարող եք միավորներ և գումար շահել$$$$$

Լավ քնեցի, երազիս լավ ուտելիքներ էի պատրաստել:
Փորձեմ դրանցից մեկը վերհիշել.

Տանն ինչ տեսակ միրգ որ կար (ուշադիր` միրգ), կտրատեցի, մոտավորապես միջին ելակի չափով, խառնեցի զմիմյանս, վրան ավելացրեցի մրգային որևէ յոգուրտ, նորից խառնեցի զիրարու և դրեցի սառնարանը: Քսան րոպե անց բոլորը հիացած էին համով:

Ով կարող է երազս մեկնել?

Ես երազաբանություն գիտեմ մի քիչ:
Ուրեմն էսպես է մեկնությունը. Մրգերից մեկը դու ես, Սալմաստ, մյուսները` քո ընկերները: "խառնվեցին" նշանակում է, որ գնացիք մարզադաշտ, որ հետևեք ֆուտբոլի խաղին: 20 րոպեն պետք է բաժանել 2 մասի` առաջին և երկրորդ խաղակես: Սառելու րոպեները շունչը պահած սպասելու րոպեներն են: Իսկ առաջին խաղակեսում գոլ չեղավ, դրա համար էլ  ասվում է "20 րոպե անց" այսինքն երկրորդ խաղակեսում Հայաստանը գոլ խփեց:   
Բայց այդ օրվա երազերը չեն իրականանում: 

Barmen

Խնդրեմ, Արսեն սարկավաագ, այսօրվա մեկ բաժակ թեյը վերցրեք: 13:)

Թիլիլ, թեյը համեղ է?, ես եմ պատրաստում, իմիջայլոց:  Քանի բաժակ եք խմել ամբողջից?:

Ես մի քիչ գնամ քնելու 40:)