Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Barmen

Խնդրեմ, սիրելի Հասիկ, Ձեր պատվիրած հոբելյանական տորթը. այն արժեցավ  8 դրամ:

Ներկայացնեմ նաև բոլորի հաշվի մնացորդները` մինչև Մասնագետը կսահմանի փոխանակման նոր կուրսը
Հասմիկ-2 դրամ, Ադմին-9.997 դրամ, Արսեն սարկավագ-14.4 դրամ. Սալմաստ-61.55 դրամ:

Իմիջայլոց, արդեն գոյություն ունի լուսամուտյան փոՂանցում ծառայությունը: Եթե մասնակիցներից ոմանք ցանկանան մյուսներին դրամ փոխանցել, ապա պետք է թողնեն հետևյալ հաղորդագրությունը.

*123*Ձեր անունը*Ստացողի անունը (ում որ փոխանցում եք)*փոխանցվող  գումարը*ԹԵՅԱՐԱՆ#


Օրինակ`

*123*Սալմաստ*Բարմեն*7 դրամ*ԹԵՅԱՐԱՆ#

Նշանակում է, որ Սալմաստը, ենթադրենք, 7 դրամ է փոխանցում Բարմենին  և այլն:

Ծառայության արժեքը  2 դրամ է:


Masnaget

QuoteԺողովուրդ ջան, նախ շնորհակալություն, որ եդքան ջիգյարով հետս պարում եք, մենակ թե մեկմեկ ոտքերս մի կոխկրտեք էլի:

Որպես ուշացած գաղտնիք` ասեմ, որ Արսեն սրկ.-ոտքերը ես էի տրորում, քանի որ ուրիշներն էլ իմն էին տրորում, բայց չգիտեմ` ովքեր    2:)

***
Թեյարանի պահուստային ֆոնդում կա 300 000 000 միավոր: Սա նշանակում է, որ դեռ երկար ժամանակ թեյի և սպասարկման գները ցածր կմնան: Սակայն որոշ արժեզրկում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել:
Սահմանեմ նոր փոխանակման կուրսը` օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ի համար.

1 միավորը հավասար է  0.00085 դրամ:

Ուստի թեյերի նոր  գները սահմանվում են հետեւյալ կերպ՝
   
Հասմիկով թեյ-0.00115 դրամ
Ֆիրմային հատուկ թեյ- 0.0023 դրամ
Սառը ֆիրմային թեյ-0.1725 դրամ

Անանուխով ֆիրմային թեյն ու Մեղրային կոկտեյլը վաճառքից հանվում են` հաշվի առնելով պահանջարկի բացակայությունը:

Բարմենը պետք է թեյասերների ունեցած դրամները նորից վերածի միավորների`  հին կուրսով, ապա ստացված միավորնեն արդեն նոր կուրսով բազմապատկի և ստանա ու գրի յուրաքանչյուրի հաշիվը` օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 30-ի համար.:


QuoteԲառմեն ջան իմ հաշվին ուզում եմ հյուրասիրել առաջին հերթին Մոնկին նրա ծննդյան կապակցությամբ, մի մեծ տորթ բերեք խնդրում եմ հյուրասիրությունների սենյակ, նաև մյուս ֆորումցիներին, հատկապես Մասնագետին ու Սալմաստին` իրենց ակտիվության համար: Նաև ներկայացրեք իմ վերջնահաշվարկը, թե իմ հաշվին որքան գումար է մնում արդյունքում:

Շատ շնորհակալություն Հասիկին. Շատ համեղ տորթ է:

***
Մեկ հայտարարություն
Քանի որ մրցութային առաջարկներ դեռ չեն ստացվել,  ուստի երկարաձգվում է  մրցույթի վերջնաժամկետը:
Այն տևելու է մինչև սեպտեմբերի 30-ը:
Բարմեն և մյուսներ, ձեզ տեսնեմ...

Մասնագետն այլևս չի կարող լուրերի համար միավորներ տալ, քանի որ մենք դեռ չունենք լուրերի սենյակ:
Փոխարենը մասնակիցները միավորներ կստանան` գործող կարգի համաձայն:
Նաև` երգերի սենյակում լավ երգելու համար, Տպավորությունների սենյակում գեղեցիկ և գրագետ խոսք գրելու համար, Լավ ու գեղեցիկ թեմաներով /լավ կլինի` թեյի մասին/ դասախոսություններ կարդալու համար, գրադարանին որևէ գիրք նվիրելու համար, նորաբաց ջերմոցին թեյի տնկիներ  նվիրելու համար:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Barmen

Հասմիկ-2 դրամ,
Ադմին-9.997 դրամ,
Արսեն սարկավագ-14.4 դրամ.
Սալմաստ-61.55 դրամ:

Վերածենք դրամները միավորների` հին կուրսով
Հ. 2000
Ադ. 9  997
Արս. սրկ.14 400
Սալմ. 61 550
Արսեն սարկավագի միավորներից հանենք հյուրասիրության սենյանկի վարձը`
14 400-50=14 350

Նորից վերածենք դրամի` նոր կուրսով

Հ. 1.7 դրամ
Ադ. 8.5 դրամ
Արս. սրկ.12.2 դրամ
Սալմ. 52.3 դրամ

Masnaget

Quote from: Barmen on August 27, 2008, 01:34:00 PM
Հասմիկ-2 դրամ,
Ադմին-9.997 դրամ,
Արսեն սարկավագ-14.4 դրամ.
Սալմաստ-61.55 դրամ:

Վերածենք դրամները միավորների` հին կուրսով
Հ. 2000
Ադ. 9  997
Արս. սրկ.14 400
Սալմ. 61 550
Արսեն սարկավագի միավորներից հանենք հյուրասիրության սենյանկի վարձը`
14 400-50=14 350

Նորից վերածենք դրամի` նոր կուրսով

Հ. 1.7 դրամ
Ադ. 8.5 դրամ
Արս. սրկ.12.2 դրամ
Սալմ. 52.3 դրամ

Ուզում եմ տեղեկացնել, որ Թեյարանի շենքին է կցվել Խոհանոցի շենքը, և նրանք երկուսով դարձել են մեկ համալիր կառույց: Սակայն շինարարական աշխատանքներով պայմանավորված` որոշ ժամանակ /հավանաբար 10 օր/ հնարավոր չի լինի թեյ պատվիրել: Շինարարներն այժմ աշխատում են կոսմետիկ վերանորոգության վրա, իսկ աշխատողներն ազատ են արձակվել մի քանի օրով:   

Մյուս սենյակները գործում են, հետևաբար կարող եք անեկդոտ պատմել, միավորներ ստանալ, քնել, երգել և այլն:
Մասնագետը պարզապես հսկում է շինարարական աշխատանքները և ավելի պասսիվ կլինի այս մի քանի օրերի ընթացքում:
Հա, մոռացա ասել, որ մրցույթը գործում է... որևէ մեկը չի՞ ցանկանում փող վաստակել.... ???

Բարմեն, շինարարության ավարտին հարկավոր է հյուրասիրություն կազմակերպել: Գնորդներին արդեն կամաց-կամաց ուղարկում եմ մթերքներ գնելու:


Սալմաստ, կարո՞ղ եք նույն տեսակի խաղողներից մի քիչ էլ բերել, Թեյարանը կարող է գնել դրանք` 1 կգ.-ը` 100 միավորով: Մոտ 100 կգ հարկավոր է...


Արս. սրկ. Դուք շարունակելո՞ւ  եք Ձեր առավորտյան թեյերը պատվիրել նոր գներով, թե՞ պատվրը չեղյալ եք հայտարարում:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

Իհարկե շարունակելու եմ թեյերը պատվիրել, քազնի բարմենն էնքան համեղ է դրանք պատրաստում, որ չեմ կարողանում հրաժարվել, մեկ էլ լավ կլիներ մեկ մեկ էլ Սալմաստի բերած հյութեղ խաղողներից ուտեինք

Barmen

Quote from: arsensrk on August 29, 2008, 09:03:09 AM
Իհարկե շարունակելու եմ թեյերը պատվիրել, քազնի բարմենն էնքան համեղ է դրանք պատրաստում, որ չեմ կարողանում հրաժարվել, մեկ էլ լավ կլիներ մեկ մեկ էլ Սալմաստի բերած հյութեղ խաղողներից ուտեինք
Aha dzer mek bajak tey@ ays aravotva hamar

Barmen

Խնդրեմ, Արսեն սարկավագ  ջան, այսօրվա մեկ բաժակ թեյը վերցրեք: 13:)

Շնորհակալություն գովեստի համար:

Տ. Տաթև քհն.

Եկեք սեպտեմբեր երկուսի կապակցությամբ մի – մի բաժակ ... սառը թեյ խմենք, Բառմեն ջան, խնդրում եմ մյուսներին էլ լից

Barmen

Quote from: arsensrk on September 02, 2008, 09:51:47 AM
Եկեք սեպտեմբեր երկուսի կապակցությամբ մի – մի բաժակ ... սառը թեյ խմենք, Բառմեն ջան, խնդրում եմ մյուսներին էլ լից
Խնդրեմ, Արսեն սարկավագ, Ձեզ և մյուսներին` Սալմաստին, Հասիկին, Ադմինին մեկական բաժակ սառը ֆիրմային թեյ ` Ձեր հաշվին:

TILIL

Փաստորեն երկար ժամանակ կորելուց հետո հայտնվեցի,բայս էլի թեյին չհասա,ափսոս 34:),ախր ես թեյ շատ եմ սիրում