Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Masnaget

#120
Խնդրում եմ Ադմինի ուշադրությունը
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Quote from: Masnaget on March 15, 2008, 05:00:30 PM
Թեյարանի գները գոյանում են շուկայական  հարաբերությունների ֆոնի վրա, իսկ  ադմինիստացիան երբեք չի կարող կանխատեսել, թե համաշխարհային շուկայում հումքի և վառելիքի գներն ինչ տեսք կընդունեն:
Հաշվի առնելով մեր թեյարանի կապիտալային ռեսուրսները և  ֆինանսական թույլ կողմերը` խնդրում եմ կայքի Ադմինին, որ նա մեր թեյարանի համար որոշակի արտոնություններ սահմանի` հիպերինֆլյացիան կանխելու համար:
Առաջարկում եմ թեյարանի համար ընդունել  ԼՈԱԿ կարգավիճակը (Լուսամուտի Ոչ Առևտրային Կազմակերպություն)` ի տարբերություն նախկին ԱՁ (Արտադրական Ձեռնարկություն) կարգավիճակի, ազատել ԱԱՀ-ից, ինչպես նաև տրամադրել որոշակի երկարաժամկետ վարկեր` թեյարանի գնացուցակի  հնարավոր փոփոխությունները կանխելու և գները նախկին տեսքին բերելու համար:

Այս ամենն անելու համար Ադմինը պարզապես այստեղ` թեյարանում, պետք է հայտարարի, որ
1. Լուսամուտին տալիս է ոչ առևտրայյին կազմակերպության կարգավիճակ,
2. Թեյարանի  տնօրենների խորհրդին տալիս է  կայունացուցիչ կտրոն, որը  որոշակի գնագոյացումը զսպող դեր կարող է ստանձնել
3. Ազատում է թեյարանին Ավելացրած արժեքի հարկից

Սպասում եմ հույժ կարևոր հայտարարությանը: Մինչ այդ գները չեն կարող իջնել:
Շնորհակալություն:

Մասնագետ ջան իսկ դու ասում էիր թե իրավաբանությունից գլուխ չես հանում... չնայած ինչ-որ սխալներ նկատելի, մենք նման տերմիններ չունենք օրենսդրության մեջ:

Գիտես դու արդեն օգտվում ես քո մենաշնորհից ու գնալով անհիմն ձեվով ավելացնում ես թեյի գինը, մենք կարող ենք թեյադուլ անել!!!!!!!!!

Masnaget

Quote from: Hasik on March 15, 2008, 06:16:42 PM

Եթե նկատի ունես ԼՈԱԿ-ը, ապա դա նոր բառ է` հատուկ Լուսամուտի համար, ընդունված Ընդհանուր խորհրդի նիստի ժամանակ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Ղուկաս Վահան

Լուսամուտի Ադմինիստրացիան Ձեր առաջարկները ընդունում է, սակայն որոշակի պայմաններով.
1. Լուսամուտի «Աջակցություն», «Քավորներ» խմբերին, «Հարցեր հոգևորականներին» ենթաբաժնում պատասխանող հոգևորականներին, ինչպես նաև ադմինիստրացիայի անդամներին շաբաթական մեկ անգամ, ըստ իրենց ցանկության, պարտավոր եք անվճար սպասարկել։
2. Հայ Եկեղեցու Տաղավար տոներին, ինչպես նաև որոշ ազգային տոներին պարտավոր եք կազմակերպել հատուկ տոնական հյուրասիրություն։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Quote from: Admin on March 15, 2008, 08:37:05 PM
Լուսամուտի Ադմինիստրացիան Ձեր առաջարկները ընդունում է, սակայն որոշակի պայմաններով.
1. Լուսամուտի «Աջակցություն», «Քավորներ» խմբերին, «Հարցեր հոգևորականներին» ենթաբաժնում պատասխանող հոգևորականներին, ինչպես նաև ադմինիստրացիայի անդամներին շաբաթական մեկ անգամ, ըստ իրենց ցանկության, պարտավոր եք անվճար սպասարկել։
2. Հայ Եկեղեցու Տաղավար տոներին, ինչպես նաև որոշ ազգային տոներին պարտավոր եք կազմակերպել հատուկ տոնական հյուրասիրություն։

Շատ լավ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#125
Շնորհակալություն եմ հայտնում Ադմինին` տնտեսական ծանր պայմաններում  օգնություն ցուցաբերելու համար, և ներկայացնում թեյարանի բարեփոխումների փաթեթը.

Նախ` Թեյարանն այլևս ազատվում է ավելորդ հարկերից (Ավելացված արժեքի հարկ, թեյարանի վարձակալության վճար և այլն), հետևաբար թեյի վաճառքի վերադիր ծախսերից:
Երկրորդ` Թեյարանն ստանում է Ոչ Առևտրային Կազմակերպության կարգավիճակ, ինչը ենթադրում է  ավելի շատ այցելուների հոսք:
Ապա` Թեյարանին տրվում է Հրաշագործ Կտրոն: Սա  թույլ է տալիս թեյի մեծածախ գների բարձրացման, տեղափոխման վճարների ավելացման և նմանատիպ այլ  դեպքերում ունենալ ոչ թե ավելի բարձր գներ, այլ ընդհակառակը` ավելի ցածր: Այսինքն` Հրաշագործ Կտրոնի  առկայության դեպքում մեր թեյի գինը հակադարձ համեմատական է  շուկայական գնին: Սա մեծ ձեռքբերում է:
Թեյարանի խնայողություններով գնվում են մանկական բաժնին անհրաժեշտ մնացած գույքը և տեխնիկան: Ուստի այն շուտով կարելի է պաշտոնապես բացել:
Սահմանվում են  թեյարանից օգտվողների  մի շարք արտոնություններ: Այս մասին` հընթացս:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#126

ՆՈՐ Գնացուցակ /կտրուկ էժանացում` Ադմինի շնորհիվ/
1. կանաչ թեյի մեկ գավաթն արժե 2 միավոր
2. սև թեյի մեկ գավաթն արժե  2 միավոր
3. խոտաբույսերով թեյի մեկ գավաթն արժե 2 միավոր
4. բուժիչ թեյն անվճար է
5. հանգստացնող թեյի մեկ գավաթն արժե 2 միավոր
6. կարմիր թեյի մեկ գավաթն արժե 2 միավոր
7. մրգային թեյի մեկ գավաթն արժե 4 միավոր
8. հասմիկով թեյն արժե   10  միավոր
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#127

Ուշադրություն.
Թեյարանի Տնօրենությունը, Բաժնետերերի Ընդհանուր Խորհուրդը, Շահառուները և Կառավարիչների Խորհուրդը միաձայն հայտարարում են.

Ավագ Շաբաթ օրը` ս/թ. մարտի 22-ին,  բոլորին հրավիրում ենք   ներկա գտնվելու նախատոնական ընթրիքին` թեյարանում: Կմատուցվեն ավանդական փլավը, կարմիր հավկիթը. լավագույն  զատկական սեղանը կարժանանա հատուկ մրցանակի: Կտրվեն նաև մրցանակներ  այն  այցելուներին, ովքեր հանպատրաստից մեկ քառատող  կգրեն թեյարանում: Իսկ ամենագեղեցիկ և թեմային համապատասխանող ավատարի տերը կստանա հատուկ մրցանակ:

Հաշվի առնելով մեր հաճախորդների` Եկեղեցիներ այցելությունները և արարողություններին մասնակցելը` Թեյարանը սույն հյուրասիրությունը կկազմակերպի նախ ցերեկային ժամերին` 11.00-17.00,  ապա` գիշերային` 20.00-22.00, իսկ այնուհետև` կեսգիշերային` 24.00-06.00` մասնակիցների առավելագույն թիվն ապահովելու և նրանց չխանգարելու համար:

Մեկ սեղանի շուրջ կարող են տեղավորվել երեք հոգի:
Ունենք 10 հատ համարակալված  սեղաններ:
Տեղերը պատվիրեք նախօրոք:

Սիրով սպասում ենք Ձեր Օնլայն վիճակին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#128
Մասնագետը կնստի 2-րդ սեղանի մոտ:
Առայժմ մենակ եմ...

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#129
Խնդրում եմ բոլորի ուշադրությունը