Համեցեք թեյ խմելու

Started by Masnaget, February 19, 2008, 06:26:48 PM

Previous topic - Next topic

Ինչպե՞ս եք:

Լավ, շնորհակալություն
5 (45.5%)
Շատ լավ, շնորհակալություն
6 (54.5%)

Total Members Voted: 9

Masnaget

1. 600 միավոր
Ալբերտ Էյնշտեյնին հարցրել են, թե ովքեր են հայտնագործություններ անում։ Նա պատասխանել է.
-./ավարտեք միտքը/..

2. 50 միավոր
Կինը հյուր է գնացած լինում։ Վերադառնալով տուն՝ պատմում է ամուսնուն.
- Շատ լավ երեկո անցկացրինք։ Տանտերերը խնդրեցին, որ ես երգեմ, համաձայնեցի։
Ամուսինը.
-./ավարտեք միտքը/

3. 50 միավոր
- Դու լսեցի՞ր, թե ինչպես երգեցի ես երեկ։ Ձայնս ուղղակի չէր տեղավորվում դահլիճում։
- Չլսեցի, բայց տեսա, թե -./ավարտեք միտքը/..

4. 200 միավոր
Ֆուտբոլի խաղի ընդմիջմանը հաղորդավարի խցիկ է մտնում տեղի թիմի մարզիչն ու ասում հաղորդավարին.
- Դուք չե՞ք կարող -./ավարտեք միտքը/..

5. 50 միավոր
Ապարանցին մտնում է խանութ, ասում է.  <<Թազա հաց ունե"ք>>, ասում են` այո,ասում է` -./ավարտեք միտքը/..

6. 100 միավոր
Գրականության դասին.
- Երեխաներ, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»,- հիշեցնում է ուսուցչուհին։
Լռություն։ Տեղից ելնում է Վարդանիկը.
- Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ։
- Այո, այո։
- Վա՜յ...-./ավարտեք միտքը/..
________________________________________
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Quote from: Masnaget on March 05, 2008, 06:13:21 PM
1. 600 միավոր
Ալբերտ Էյնշտեյնին հարցրել են, թե ովքեր են հայտնագործություններ անում։ Նա պատասխանել է.
-./ավարտեք միտքը/..

________________________________________


Նա պատասխանել է խելառները:

Hasik

Quote from: Masnaget on March 05, 2008, 06:13:21 PM

5. 50 միավոր
Ապարանցին մտնում է խանութ, ասում է.  <<Թազա հաց ունե"ք>>, ասում են` այո,ասում է` -./ավարտեք միտքը/..

________________________________________


Ի՞մչ անեմ:

Masnaget

Quote from: Hasik on March 06, 2008, 01:32:22 AM
Quote from: Masnaget on March 05, 2008, 06:13:21 PM
1. 600 միավոր
Ալբերտ Էյնշտեյնին հարցրել են, թե ովքեր են հայտնագործություններ անում։ Նա պատասխանել է.
-./ավարտեք միտքը/..

________________________________________


Նա պատասխանել է խելառները:
Ոչ, համաձայն չեմ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Quote from: Hasik on March 06, 2008, 01:35:55 AM
Quote from: Masnaget on March 05, 2008, 06:13:21 PM

5. 50 միավոր
Ապարանցին մտնում է խանութ, ասում է.  <<Թազա հաց ունե"ք>>, ասում են` այո,ասում է` -./ավարտեք միտքը/..

________________________________________


Ի՞մչ անեմ:


Ոչ, համաձայն չեմ
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

100 միավոր
Գրականության դասին.
- Երեխաներ, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»,- հիշեցնում է ուսուցչուհին։
Լռություն։ Տեղից ելնում է Վարդանիկը.
- Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ։
- Այո, այո։
- Վա՜յ, ես էլ գրել եմ...

Masnaget

Quote from: arsensrk on March 06, 2008, 03:06:29 PM
100 միավոր
Գրականության դասին.
- Երեխաներ, ես ձեզ հանձնարարել էի արձակուրդների ժամանակ կարդալ Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»,- հիշեցնում է ուսուցչուհին։
Լռություն։ Տեղից ելնում է Վարդանիկը.
- Ընկեր Մարգո, «Վարդանանքը» պետք էր կարդա՞լ։
- Այո, այո։
- Վա՜յ, ես էլ գրել եմ...
/Վայ,ես էլ ԱՐՏԱգրել եմ /
Այո, ճիշտ է, շնորհակալություն. Դուք վաստակում եք 100 միավոր. ընտրեք թեյը կամ հանգանակություն կատարեք վարագույրներ գնելու ֆոնդին:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

Միավորներ
Մարդ  33 միավոր
Չերրի 62 միավոր
Արսենսրկ 100 միավոր

Բայց տեղեկացնեմ, որ չորս վարագույրները միասին արժեն 120 միավոր, մինչդեռ կարող եմ վճարել 77 միավորը
ընդամենը /Մարդու տվածը/  ու կարիք ունեմ ևս 43 միավորի:
Հայցում եմ ձեր օգնությունը:
[/quote]
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Տ. Տաթև քհն.

Վայ, ինչ լավ եղավ, թույլ տվեք ինքս ինձ շնորհավորեմ առաջին վաստակած միավորների համար 21:) 18:), հետո սիրահոժար կերպով տրամադրել վարագույրների համար անհրաժեշտ մնացյալ գումարն ու նոր վարագույրների տրամադրող առկայությամբ պատվիրել մեկ գավաթ կանաչ թեյ, /ի դեպ վերջերս եմ սկսել այն հավանել,/ ու վայելել 39:)

Տ. Տաթև քհն.

Եթե չեմ սխալվում մնացյալ միավորներս կբավարարեն, որ մարտի 8-ի կապակցությամբ թեյասրահ հաճախած գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար էլ պատվիրեմ մեկական գավաթ կանաչ թեյ, բացի Հասիկից. նրան`ժասմինով