Նոր ասույթներ

Started by Masnaget, February 19, 2008, 03:20:53 AM

Previous topic - Next topic

Samvel

Որպեսզի վառեք ձեր լույսը, դուք պետք է մթի մեջ մտնեք:

                                                                                                    Դեբբի ՖՈՐԴ
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

BAREV

"Ես գերադասում եմ գտնել մեկ ճշմարտություն, թեկուզ և աննշան բաներում, քան թե ավելի շատ երկար վիճել մեծագույն հարցերի շուրջ` չհասնելով որևէ ճշմարտության"  Գալիլեո Գալիլեյ

BAREV

"Կյանքի փորձը մեզ ուրախություն է պարգևում միայն այն ժամանակ, երբ մենք այն կարող ենք փոխանցել ուրիշներին" ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ 

BAREV

Ազատությունը կախարդական լապտեր է, երբ մարդ այն շփում է էթիկական կրքով /ինչպես հեքիաթներում` ջինին հրահանգներ տալու համար - Բ./, նրա առաջ հառնում է ԱՍՏՎԱԾ Սյորեն ԿԻՐԿԵԳՈՐ

vahan

երբ կարծում ես, որ վիճում ես անմիտի հետ՝ ինքն էլ,  նույն բանն է կարծում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։