Նոր ասույթներ

Started by Masnaget, February 19, 2008, 03:20:53 AM

Previous topic - Next topic

Masnaget

#10
Կարևոր  չէ,  որ  դու  զրո  ես.   կարևոր է,  որ ձգտում ես  մեկի:
                                                                      (Մասնագետ, 2006)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Երբեք չի լինում այնքան վատ, որ դրանից առավել վատ չլինի:

Մինչեվ ճաշը պայքար է սովի հետ, ճաշից հետո՝ քնի:

Masnaget

#12
Շատերը  կարող  են ապագային  նայել, սակայն  քչերը`  այն տեսնել...
                                                                      (Մասնագետ, 2008)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Masnaget

#13
Եթե չես կարող ճիշտ երգել, ապա ցածր երգիր:
                                                 (Մասնագետ, 2008)
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Abegha

Հացը ճամփա է բացում։

Abegha

Ձուկը գլխից է հոտում, պոչից՝ մաքրվում։

Masnaget

Ուշադրություն.
Պետք է ավելացնել. թե ով է ասել կամ երբ եք լսել այս կամ այն ասույթը:
Այստեղ` <<Նոր ասույթներ>> բաժնում, լուռ է: Խնդրում եմ հարցեր չտալ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Hasik

Մայրամուտն էլ օրվա վերջն ու տխրություննէ, բայց հաճախ ավելի գեղեցիկ է ու խորիմաստ:
(ընկերուհիս՝ Քրիստինա, 2005թ.)

CHERRY

Գործն այնքան ճիշտ կկատարես, որքան այն կարևոր համարես:
                                                                     (Պլավտոս մ.թ.ա 3դ.)                                   

Samvel

Կյանք կոչված թղթախաղի մեջ պետք է ձգտել հաղթել այն թղթով, որը որ քեզ է ընկել:
       
Նա, ով երազում է խաղալ ոչ իր թղթով, այլ այն, որը որ ցանկալի կլիներ ունենել, - կդառնա անհաջողակ կյանքում:
       
Մեզ չեն հարցնում, ցանկանում ենք արդյոք մենք խաղալ: Այստեղ ընտրություն չկա: Մենք պետք է խաղանք: ՈՒրիշ բան է - ինչպես խաղալ:
                   
                                                                                    (Էնթոնի դե Մենլո. "Գորտի աղոթքը")
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: