Հարցազրույց Մարդու հետ

Started by CHERRY, February 10, 2008, 10:54:48 PM

Previous topic - Next topic

CHERRY

Ողջույն Մարդ ջան 13:):
Սովորաբար չգիտես թե ինչո՞ւ <մարդ> բառն օգտագործում են տղամարդուն դիմելիս: Վերջապես թող իմանան, որ կանայք նույնպես մարդ են` կինմարդ 10:) 15:): Ի՞նչ սկզբունքով ընտրեցիր նիկդ:

Ավատարդ նույնպես գեղեցիկ է: Հետաքրքրվու՞մ ես մանրանկարչությամբ:

Mard

Ողջույն Չերրի'
Դու ճիշտ ես, ես տղամարդ չեմ, բայց
ճիշտն ասած "կին" նիկը մտքովս էլ չանցավ 38:): նաև մեր լեզվամտածողությունը
այնպիսին է, որ մարդ ասելեվ երկուսն էլ կարելի է հասկանալ:
Երկար չեմ մտածել, էդպես ստացվեց:
Իսկ ինչ վերաբերում է մանրանկարչությանը, ապա շաաաաատ եմ սիրում մեր  ԾԱՂԿՈՂՆԵՐԻՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԸ, նույնիսկ, պատկերներ կան, որոնք դիտելիս  , իսկապես ՀՈՒԶՎՈՒՄԵՄ :)
:)

Nane

Իսկ դու ինքդ մանրանկարում ես?

Mard

Սիրելի Նանե
Առիթ եմ ունեցել արտանկարելու, բայց ոչ  նկարելու, նաև մի քիչ 12:)ծանոթ եմ խորհրդաբանությանը:
Համոզված եմ, որ ինքներդ գիտեք, թե ինչքան
լուրջ գործ է, դրա համար դպրոցներ են եղել, որտեղ հոգևրականներն են ծաղկող ու գրիչ եղել:
Իհարկե այսօր կան մանրանկարիչներ, բայց նրանք լուրջ պատրաստված են: 30:)


:)

MONK

Մարդ, մի հարց,եթե կարելի է  21:) Կբացատրեք Ձեր ավատարի ներքևի այս արտահայտությունը. «Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...»
Նախապես շնորհակալություն  13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mard

Quote from: MONK on February 11, 2008, 09:10:11 PM
Մարդ, մի հարց,եթե կարելի է  21:) Կբացատրեք Ձեր ավատարի ներքևի այս արտահայտությունը. «Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...»



Հիշու՞մ եք Սարոյանի  «Իմ սիրտը լեռներում է»_ն... :) 12:)
Իմ սիրտն էլ Գանձասարում է: :)
Մեկ անգամ եմ եղել, բայց դա բավարար էր, որ սիրտս էնտեղ լինի :
Մեր բոլոր վանքերը սիրելի են , բայց Գանձասարը...
:)

CHERRY

Quote from: Mard on February 10, 2008, 11:37:03 PM
Ողջույն Չերրի'
Դու ճիշտ ես, ես տղամարդ չեմ,
Մարդ ջան, ճիշտն ասած դժվար չէր կռահել, որ կին ես 1:): Գիտես ինչու 38:), «Եկեղեցիներում և վանքերում» թեմայում գրել էիր, որ քարերով ժամանակին խաղեր եք խաղացել, իսկ նման բաներով սովորաբար կանայք են զբաղվում 32:): Իսկ եթե տղամարդն այդպիսի բան էլ անի, ապա միայն ծածուկ, չի էլ խոստովանի, որ նման բանե արել 15:):  Հետո ներքին զգացումս հուշեց:

Ա՜խ, Գանձասարը, հիանալի նկար է, կարծում եմ արժե, որ մարդ իր սիրտն այնտեղ թողնի 37:):   
Սովորաբար մենք սովոր ենք մեր հին եկեղեցիներին, կարծես նրանց դարավոր քարերի մեջ իմաստություն ասեմ, թե զորություն կա, որ անմիջապես տրամադրում է աղոթքի: Մարդկանց եմ հանդիպել, որ ասում են նորակառույց եկեղեցում չեմ կարողանում աղոթել: Մարդ, ինչ կասես նորակառույց եկեղեցիների մասին, ինչպես ես քեզ զգում այնտեղ, եթե գնում ես?  13:)

MONK

Quote from: Mard on February 12, 2008, 12:23:20 AM

Հիշու՞մ եք Սարոյանի  «Իմ սիրտը լեռներում է»_ն... :) 12:)
Իմ սիրտն էլ Գանձասարում է: :)
Մեկ անգամ եմ եղել, բայց դա բավարար էր, որ սիրտս էնտեղ լինի :
Մեր բոլոր վանքերը սիրելի են , բայց Գանձասարը...


Պարզ է 12:) Շնորհակալություն  21:) 13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mard


Ողջույն սիրելի Չերրի 21:) 13:)
Նախ ասեմ, որ  եղբայրներս առավել ոգևորված էին քարերը նետում: 30:)
Իսկ ինչ վերաբերում է Նորակառույց եկեղեցիներին` բավականին լուրջ հարց ես տվել:
Բոլոր օծված եկեղեցիները` հին, թե նորակառույց,Աստծո տունն են և այն տեղը, ուր հավատքը առավել հավաքական է դրսևորվում:
Եթե զննենք նորակառույց եկեղեցին , որպես շինություն, ցավոք ճարտարապետա-շինարարական թերություններ կգտնենքն: :-[
Ճիշտն ասած չեմ ուզում մեղադրել միայն ճարտարապետներին, որովհետև բոլոր բնագավառներում
ենք կորցրել կապը Ավանդականի հետ: Կորցրել ենք թե' հոգևորի, թե նյութականի դրսևորման ավանդույթները: 6:)
   Այսօր ասելով ավանդական, ինչ ասես կարող ենք հասկանալ: Բայց ավանդակը այն է, որը պարունակում է  հստակ  հոգևոր գիտելիքներ և , որի կիրառման դեպքում է, միայն, ստեղծվում մշակույթը: Եվ հենց ավանդության շնորհիվ է, որ մշակույթները տարբերվում են միմյանցից, օր.` հայկականը տարբերվում է կաթոլիկականից, ուղափառից և այլոցից:
   Մի խնդիր էլ կա: Շատերը չեն հասկանում, որ   տեխնոլոգյաների զարգացումը, դեռ մշակույթի զարգացում չի:

Հետ գրության
Երևանում` շաաաատ եմ  սիրում Սրբ.Կաթողիկե եկեղեցին, 37:) բայց պատարիգին մասնակցում եմ տարբեր եկեղեցիներում: :)

:)

CHERRY

Շնորհակալություն, Մարդ, պատասխանների համար 21:):