Հարցազրույց Հասիկի հետ

Started by Dhani, February 08, 2008, 10:38:01 PM

Previous topic - Next topic

Dhani

Հասմիկ, ինչպես հայտնվեցիր լուսամուտում?

Hasik

Մի անգամ գործնական հանդիպում ունեի Հայր Ղուկասի հետ, ես առաջին անգամ էի նրան տեսնելու, ճանաչում էի միայն հեռախոսով /ի միջի այլոց ինձ նման դեպքերը բավականին շատ են, երբ մարդկանց հետ երկար ժամանակ շփվում եմհեռախոսով, հետո նոր հանդիպում/, ու նա ինձ հայտնեց այս սայթի մասին, ասեց, որ այստեղ կգտնեմ ինձ հուզող շատ հարցեր, ու իրոք այդպես է, ուզում եմ առիթից էլ օգտվել ու իմ շնորհակալությունը հայտնել Հայր Սուրբին:

Dhani

Հաս, օդնօկլասսնիկներում տեսա երբ և որտեղ ես սովորել: Օհանյան Վիկտորիան և Մեղրյան Զինավորը քո կուրսից են եղել? 12:)

Hasik

Զինավորի հետ նույն հոսքից եմ եղել, լավ տղա է, հիմա չգիտեմ էլ ինչով է զբաղված, ինչ է անում, վաղուց չեմ տեսել, իսկ Վիտորիայի հետ բակալավրում տարբեր հոսքեր էինք, իսկ մագիստրատուրայում նույն խմբից էինք, շատ խելացի, համեստ աղջիկ է:Դու ինչ ես ճանաչում:

Dhani

Հեչ, դասւնկերներս են եղել: 12:) Իրանք կան սայթում: 12:)

Mard

Սիրելի Հասմիկ 21:)
Այն, որ դուք սիրում եք ձեր մասնագիտությունը հստակ է և գովելի 30:),
իսկ կարելի է իմանալ ին՞չ հոբի ունեք 21:)
:)

Hasik

Շնորհակալություն հարցի համար. ասեմ, որ շատ եմ սիրում մասնակցել արշավների, որի ժամանակ հաղթահարում ենք այնպիսի դժվարություններ, որ չեմ էլ կարող նկարագրել, բայց այնքան հետաքրքրիր է ու այնպես եմ հանգստանում հոգեպես, ասեմ, որ այդ արշավները կազմակերպում է «Բնատաճար» կազմակերպությունը, որն ինքնանպատակ չէ, այլ փորձում է ոչ միայն հային իրազեկ դարձնել իր պատմամշակույթային հուշարձաններին, այլեվ բավականին շատ են զբոսաշրջիկները այլ երկրներից, նրանց մեջ կան նաեվ ազգությամբ հայեր, արդեն այտնեղ գրեթե բոլորն իրար ճանաչում են, քանի որ եթե մեկ անգամ մասնակցում ես այդ արշավներին, անհնար է, որ դա շարունակական բնույթ չկրի, այդպես ես ձեռք եմ բերել նոր ընկերներ, քանի որ սիրում եմ նաեվ շփվել հետաքրքիր մարդկանց հետ:

Սիրում եմ քայլել Երեվանի փողոցներով, հաճախ նաեվ մենակ ու մտորել, հաճախել թատրոններ, դասական երաժշտության ու գրական երեկոներ, թանգարաններ, մի խոսքով ամեն տեղ, ուր կա արվեստ, մշակույթ, ինչին, որ մարդկային ձեռքը դիպել է, բայց ոչ թե աղավաղել է, այլ կատարելագործել:

Սիրում եմ նաեվ լսել հանգիստ, երբեմն էլ մելամաղձոտ երաժշտություն:Առայժմ այսքանը: