Հոգի

Started by Nane, January 27, 2008, 02:09:52 AM

Previous topic - Next topic

Nane

Quote from: Margota on January 27, 2008, 12:14:43 AM
Ինչ է dusha կոչվածը?
Ճիշտն ասած հիմա մի փոքր հոգնած եմ,  40:) բայց քիչ ուշ համառոտ կփորձեմ գրել  եկեղեցու հայրերի տեսությունը հոգու, նրա մասերի մասին, Dux-i և Dusha-ի տարբերությունների մասին: Բայց ասեմ, որ վերոնշյալ գրքերում շատ լավ կերպով բացատրված է: Գալով հոգեբանության ավելի պարզ մասին, կարծում եմ հոգեբանները կարող են ավելի շատ օգնել մարդկանց, եթե թեսթերի  հետ միասին կիրառեն նաև <Քրիստոնեության լեզուն>: 30:)

Dhani

Ինչ է dusha կոչվածը?

Nane

 Ես մի փոքր ուսումնասիրություն ունեմ այս մասին /մոտ 14էջ /, եթե ցանկանաս կարող եմ տրամադրել, բայց կփորձեմ շատ համատոտ ներկայացնել: Եբրայերեն նէֆէշ և րուախ, լատիներեն anima և spiritus, հունարեն psuxe և pneuma բառերի առնչությունն այնքան սերտ է, որ հայերենում դրանք թարգմանվել են հավասարապես հոգի, ոգի և շունչ բառերով: Սակայն դրանք ունեն որոշակի իմաստային տարբերություն: Հոգին նախ և առաջ Ս.Հոգին է  (pneuma, spiritus, Dux/: հոգին (pneuma, Dux) հանդիսանում է ոգու (psuxe, anima, Dusha) սուբստանցիան այնպես, ինչպես մարմնի (sօma, тело, Telo) սուբստանցիան հանդիսանում է նյութը (sarks, плоть,) ՚: Այսինքն, ոgին (psuxe, anima, dusha)  անձն է, իսկ հոgին/ pneu`ma, Dux, spiritus) այն խորը էությունը, որի մեջ մտնում է ոգին:

Nane

Ըստ Հայրերի.  հոգին ունի գոյության և դրսևորման երեք ձև` բուսական ( տնկական կամ ցանկական ), կենդանական ( զգայական կամ ցասմնական) և բանական: Մարդն ունի երեք ձևերն էլ, բույսերը` միայն տնկականը, իսկ կենդանիները` տնկականն ու զգայականը: Մարդկային հոգին բարձրագույն ձևն է, որովհետև այն իր մեջ ընդգրկում է ոչ միայն ավելի ցածր ձևերը` բուսականն ու կենդանականը, այլև` բարձրագույնը` բանականը: Սակայն, բանական հոգին չի կարող կատարել իր ճանաչողական գործը և դրսևորել իր կամքն առանց հոգու բուսական և կենդանական տեսակների: Անկեղծ ասած չգիտեմ, թե դու ինչ մտածեցիր, ես մեծ ընդհանրություն եմ տեսնում հոգու` երեք մասերի և հոգեբանության մեջ ընդունված գիտակցական, անգիտակցական և ենթագիտակցական մասերի միջև:

Nane

<Հոգեբանությունը> /փսիխոլոգիա/, գիտություն է  ոգու /psuxe, dusha/ մասին, որը ավելի շատ մարդկային անձն է և ոչ թե մարդկային հոգին /Dux, pneuma/ և պատահական չէ, որ այն կոչվում է Փսիխոլոգիա և ոչ թե պնեումոլոգիա:

Dhani

Կզարմանաս, բայց դե ֆակտո հոգեբանության մեջ չկա "դուշա" հասկացողությունը: Կարծում եմ պետք է անել փոքրիկ էքսկուրս հոգեբանության պատմության մեջ: Իհարկե կներեք, հայերենս լավը չէ, բայց կաշպատեմ մտքերս լավ շարադրեմ:

Dhani

Բայց իհարկե, ոչ այսօր: 21:)

Nane

Quote from: Margota on January 28, 2008, 01:29:00 AM
Կզարմանաս, բայց դե ֆակտո հոգեբանության մեջ չկա "դուշա" հասկացողությունը:
Չեմ զարմանա, քանի որ երբ հոգեբանությանս դասախոսին հարցրեցի, թե ինչ է <փսյուխեն, դուշան>, նա երկար մտածեց, բայց այդպես էլ հստակ պատասխան չտվեց: 12:)

Dhani

Այո, որովհետև հոգեբանությունը չունի դրա պատասխանը:  26:) Առավոտյան կաշխատեմ դրա  մասին անպայման գրել  12:)

Dhani

#9
Հոգեբանություն, ավելի ճիշտ փսիխոլոգիա առարկայի անվանումը հին հուներենից թարգմանված նշանկում է հոգու մասին գիտություն  (íàóêà î äóøå): Փսիխե -  dusha (հոգի), լոգոս - գիտություն (nauka): Շատ տարածված պատկերացումներ կան, որ առաջին հոգեբանական հայացքը կախված են եղել կրոնական պատկերացումների հետ: Սկայան, առարկայի պատմությունը ուսումնասիրելիս նկատում ես, որ արդեն հին հունական փիլիսոփաների պատկերացումները առաջանում են մարդուն պրակտիկ ճանաչման պրոցեսսում և զարգանում է նոր գիտական մտքի ու կրոնի պատկերոցումների պայքարի մեջ  աշխարհի, և հոգու մասին: Հոգին ուսումնասիրելը և բացարտրելը դա առջին էտապն է հոգեբանության առարկայի կայացման:
Եւ ահա, առաջին էտապում, հոգեբանությունը բացատրվում է, որպես հոգու մասին գիտություն: Բայց պատասխանել այն հարցին, թե ինչ է հոգին, դա այդքան էլ հեշտ չէր, ինչպես թվում էր այն ժամանակ: Տարբեր պատմական ժամանակ գիտնականները այդ բառի իմաստի մեջ դրել են տարբեր իմաստներ: Փսիխիկայի էության գիտական հայացքների կայացումը և զարգացումը միշտ սերտ կապված է եղել հիմնական փիլիսոփայական հարցի հետ` ինչպիսին են մատերյաի և գիտակցության, մատերալիստական ու հոգևոր սուբստանցյաի հարաբերակցությունը:
Հենց այդ հարցի լուծման շուրջ և առաջացել են երկու տրամագծային հակառակ փիլիսոփայական ուղղություն` իդեոլոգիական և մաթերիալիստական: Իդեոլոգիական փիլիսոփայության ներկայացուցիչները դիտում են փսիխիկան ինչպես "մի բան", որը առաջնային է, գոյություն ունի առանձին, անկախ  մատերյաից: Մաթերիալիստական  հասկացողությունը նրանում է, որ փսիխիկան դիտարկվում է որպես երրկորդական, մաթերիայի ածանց: