Մեր բարքերը

Started by Mariam, July 25, 2005, 10:44:07 AM

Previous topic - Next topic

Mariam

ինչո՞ւ Ղարաբաղցիները շատ վատ ու աղավաղված են համարում Հայաստանցիների բարքերը, այն աստիճան որ նրանցից շատերը չեն ցանկանում երկար ժամանակաշրջան Երևանում գտնվել:

Satenik

#1
Մարիամ, "հայաստանցիքի բարքերը" ո՞րն է, Արցախը Հայաստան չէ՞: Երևի դու Երևանը նկատի ունեիր: Ես չէի ասի, որ արցախցիք խուսափում են երկար Երևանում գտնվել, որովհետև Երևանում լիքն են արցախցիք: Միայն իմ նեղ միջավայրում՝ երկու շեֆերս էլ արցախցիներ են (ոչ թե ծագումով, այլ Արցախում ծնված մեցացած), երեք կոլեգա ունեմ արցախցի, մեկի հետ էլ շատ մոտ եմ, լիքը ծանոթներ: ՈՒղակի լիքը:
Ինչ վերաբերվում է Երևանի բարքերին, ապա այդ բարքերը ստեղծում են նրանք, ովքեր ապրում են Երևանում, արցախցիք այդ թվում, հատկապես եթե հաշվի առնենք, որ այսօր իշխանության գլխին արցախցի է , և այս իշխանության օրոք Երևանը փոխվել է անճանաչելիության աստիճան և դեպի վատը: Սա իմ, երևանուհուս, կարծիքն է:
Մյուս կողմից՝ հայկական գավառները միշտ էլ շատ ավելի ավանդական և ավանդապահ են եղել, քան մայրաքաղաքը:
Ազգի դեմքը՝ գավառներն են: Այն մարդկային բնական մաքրությունը, որին հանդիպում ենք գավառներում, քաղաքում ձևափոխված է և ավելի քիչ:
Չեմ հիշում ով է ասել մեծերից, թե ամեն այլասեռություն քաղաքից է գալիս, բայց սրա հետ համամիտ եմ: Այնպես որ այս առումով արցախցիները իրավացի են: Մեր մյուս գավառեցիներն էլ են նույն կարծիքի, միայն արցախցիները չեն:
Ինչ վերաբերվում է Երևանում մենակ ապրելուն: Մարիամ ջան, որևէ վտանգ չկա: Երևանի բարքերը զիջում են միայն հայոց գավառներին: Մնացած ամբողջ աշխարհի քաղաքների հետ համեմատած Երևանը մաքրության և պարկեշտության տիպար է: 30:)
Մոսկվայում ծնողների հետ ապրելը հազար անգամ ավելի վտանգավոր է, քան Երևանում մենակ: Հենց բարքերի տեսանկյունից: 21:) 29:) 

maro

Սաթենիկ ջան, հենց դու խոսում ես Հայաստանի մասին, ես մեծ ուժ եմ ստաում 21:)

Մարիամ, գիտես. ինչպես ամեն մի  նորմալ ծնող, իմ ծնողնեը եւս մտահոգվում են իմ վերդարձի աոումով: Բայց ավելի շատ մտահոգվում են, որ իմ ազատ ընտրությունը չկորցնեմ ես:
Եվ իմ հայրը ասում է՝ քանի քո նպատակները բարին են, ես քեզ հովանավորում եմ: Եվ նաեւ գիտի, որ իմ այս ձգտումը դեպի Հայրենիք իր դաստիարակության արդյունք է 12:):