Քրիստոնեական հոգեբանություն` կողմ թե դեմ

Started by Dhani, January 25, 2008, 05:00:16 PM

Previous topic - Next topic

Dhani

Դուք կողմ եք, թե դեմ քրիտոնեության ներխուժումը  հոգեբանական գիտության մեջ: Ինչու? Խնդրում եմ հիմնավորեք:
Ես դեմ եմ: Եւ կփորձեմ քիչ ուշ հիմնավորել կարծիքս: 21:)

Dhani

Ես կարծում եմ, որ հեգբանությունը և կրոնը գտնվում են զուգահեռ իրար չհատվող հարթությունների վրա: Իսկ եթե հատվում են միայն էթիկայի շրջանակնում: Այդ պատճառով, կարծում եմ փորձել կրոնի մեջ գտնել գիտական հարցերի պատասխանը անիմաստ է, ինչպես նաև հակառակը:
Ինչը է կարող է լինել քրիստոնեակա հոգեբանության "առարկան" (ïðåäìåò èññëåäîâàíèé)? Դա կարող է լինել հոգին "äóøà":  Բայց դա գիտության հետ ինչ կապ կարող է ունենալ, եթե նա չունի չափման մեթոդոլոգիյա, չկա նրա "առարկայի" առանձնահատկությունը, սպեցեֆիկան? Եւ նույն Միխաիլ Յուրեվիչը (իմ սիրելի դեկանս) ճիշտ հարց է տալիս? Իսկ միյուս կրոնները?
Կրոնը պետք է նարդուն վերաբերող հարցերին պատասխանի կրոնի շրջանակում,  չմտնելով գիտություն:

Nane

Quote from: Margota on January 25, 2008, 06:28:27 PM
Ինչը է կարող է լինել քրիստոնեակա հոգեբանության “առարկան” (ïðåäìåò èññëåäîâàíèé)?
Կրոնը պետք է նարդուն վերաբերող հարցերին պատասխանի կրոնի շրջանակում,  չմտնելով գիտություն:

Մարգոտա ջան, նախ ասեմ, որ շատ լայն թեմա է և միանգամից հնարավոր չի լինի պատասխանել բոլոր հարցերին, ուստի կփորձենք քննարկումների ընթացքում անդրադառնալ բոլոր հարցերին:
Խոսքս ուզում եմ սկսել միջնադարյան սխոլաստիկայի դասական բանաձևից. <Կրոնը և գիտությունը ինքնաթիռի երկու թևերն են, և մեկի բացակայության դեպքում ինքնաթիռը թռչել չի կարող>: Ուստի կրոնը և գիտությունը ոչ թե հակասում, այլև լրացնում են միմյանց:  Գալով բուն հոգեբանական գիտությանը, ասեմ որ իմ կարծիքով այն շատ ընդհանրություններ ունի Քրիստոնեական մարդաբանության /անթրոպոլոգիա/հետ, որի հիմքերը, ի դեպ դրվեցին Գրիգոր Նյուսացու /334-394թթ/ կողմից, ով գրեց <Մարդու կազմության մասին> երկը և Նեմեսիոս Եմեսացու /4-5-րդ դդ./կողմից, որը հայտնի է իր <Մարդու բնության մասին> երկով: /Св. Григврий Нисский, Об устроении человека, Санкт-Петербург, 2000,: Немесий Эмесский, О природе человека, Москва 1996,:/:

Dhani

Նանե ջան, կարելի է ասոլ, որ ինքնաթիռի թևերը զուգահեռ են իրար և չեն հատում:
Կարող ես նշել ինչ ընդհանուր ունի քրիստոնեական մարդաբանությունը հոգեբանության հետ? Հետո ես կասեմ տարբերությունների մասին: 21:)

Nane

Quote from: Margota on January 27, 2008, 08:47:46 PM
Նանե ջան, կարելի է ասոլ, որ ինքնաթիռի թևերը զուգահեռ են իրար և չեն հատում:
Կարող ես նշել ինչ ընդհանուր ունի քրիստոնեական մարդաբանությունը հոգեբանության հետ? Հետո ես կասեմ տարբերությունների մասին: 21:)
Իսկ ես կասեի, որ նրանք ուղղահայաց են, իսկ հատման կետը հենց ինքնաթիռն է:
Անշուշտ բազում տարբերություններ կան, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր եզրեր չկան: Ամենաընդհանուր կետն այն է, որ երկուսի ուսումնասիրության առարկան էլ մարդն է, նրա միտքը, հոգին զգացականությունը, դրանց փոխհարաբերությունը: Եթե կարելի է, չկրկնվելու համար շարունակեմ <Հոգի> թեմայում: