Վնասվել են հիմնական բաժինները

Started by Ղուկաս Վահան, January 20, 2008, 02:55:33 PM

Previous topic - Next topic

Hasik

Ադմին ջան շատ ուրախ եմ, որ Ձեր այդ հսկայական աշխատանքը չի անհետացել, չնայած անգամ այդ վատ տարբերակի դեպքում դա հասրել էր որոշներիս տալ այն անհրաժեշտը, որի կարիքը շատ ունեք:

Բայց մի թերություն ասեմ, որ արդեն երրորդ անգամ է, իմ նկարը կորչում է, տեղը փոքրիկ խաչ է պատկերվում, արդյոք դա կապված չէ՞ սայթի այս վիճակի հետ:

Satenik


Ղուկաս Վահան

Quote from: Hasik on March 19, 2008, 10:36:25 PM
Բայց մի թերություն ասեմ, որ արդեն երրորդ անգամ է, իմ նկարը կորչում է, տեղը փոքրիկ խաչ է պատկերվում, արդյոք դա կապված չէ՞ սայթի այս վիճակի հետ:

Դա կապված չէ սայթի հետ, բայց եթե նորից նկատես, փոփոխություն չանես, այլ ինձ ասա, որ մի հատ նայեմ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Hasik

ԻՄ համակարգչի վրա չի բացում, բայց աշխատանքի վայրում այսօր բացեցի եղավ Ադմին ջան:

Ղուկաս Վահան

Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Լուսամուտի հիմնական բաժինները վերանորոգվել են։ Այս պահի դրությամբ մնացյալ մանր շտկումներն են կատարվում, որոնք պարզ աչքով թերևս տեսանելի չեն։ Արդեն կատարվում են նոր հավելումներ։ Եթե մտնեք Լուսամուտի առաջին էջը, ապա «Ընթացիկ իրադարձություններում» և «Հոգևոր մշակութային մամուլ» բաժիններում կտեսնեք նոր հավելումներ։
Շնորհավորում եմ բոլորին և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր սատարեցին մեզ այս հարցում։ Մասնավորաբար ցանկանում եմ շնորհակալություններս փոխանցել Uni Systems ընկերությանը, որ այսպես օպերատիվ և բարեհաջող իրականացրեցին իրենց ստանձնած պարտականությունը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Hasik

Ես էլ ուզում միանալ ձեր ուրախությանը,որ ամեն ինչ հաջողվեց վերականգնել,ու շնորհակալություն հայտնել բոլոր բոլորին, ովքեր թեկուզ իրենց մասնակցությամբ, իրենց թանկ ժամանակից մի փոքր մաս Լուսամուտի վրա ծախսելով՝ դառնում են հաղորդակից մեր հոգեվոր-մշակույթային արժեքներին: Անձամբ ինձ Լուսամուտը հասցրել է այս կարճ ժամանակում շատ բան տալ, ես ինքս եմ սկսել իմ մեջ ինչ-որ նոր բաներ բացահայտել; Թող այս ավետիսը մի նոր խթան հանդիսանա, որ էլ ավելի ակտիվությամբ մասնակցենք ֆորումին:

Harcuhi

Հարգելի Ադմինը գրեց նորություններում հետևյալը.

QuoteԱռ ի տեղեկություն՝ Աբեղան այլևս մեզ հետ չէ։ Եթե այս առնչությամբ հավելյալ հարցեր ունեք, ապա անկաշկանդ կարող եք ֆորումում գրել։ Լուսամուտը բնականոն ձևով շարունակելու է իր աշխատանքները։

Նախ ասեմ, որ ուրախ եմ, որ Լուսամուտը կշարունակի իր աշխատանքը: 21:) Դա արդեն իսկ հերիք է, որպեսզի մենք չցանկանանք մտնել մեզ լքաց Աբեղայի անձնական գործերի մեջ և հավելյալ հարցեր տանք նրան: Միայն հուսով եմ, կփոխանցեք, մեր անկեղծ բարեմաղթանքները: 21:)Եւ շնորհակալությունը Լուսամուտի համար:

Իսկ հիմա անցնենք ձեզ Ադմին: Դուք նկատում եք, որ Լուսամուտի վրա կան սխալներ?
Ռուսերեն բաժնում շատ են չգիտեմ ինչու: 5:) Եւ հետո, մի օր բացեք Լուսամուտի գլխավոր էջը Երևանի ժամանակով 16-59 րոպեին: Եւ հետո դիտեք այդ էջը 17-00: Օրացույցում կայքի օրը փոխվում է հենց այդ ժամանակ: Օրինակ հենց այս պահին արդեն կիրակի է: 21:)

16:) 16:) 16:) 16:) 16:) 16:)

Ղուկաս Վահան

Այդ թերությունների համար Դուք առանձին գրել էիք և Ձեզ պատասխանել ենք, որ նկատի են առնված և ընթացքում կուղղվեն։
Let's open the window of our soul and let the light enter our souls