Վնասվել են հիմնական բաժինները

Started by Ղուկաս Վահան, January 20, 2008, 02:55:33 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Շնորհակալություններս բոլորին, ովքեր այստեղ կամ հեռախոսազանգով իրենց պատրաստակամությունը հայտնեցին աջակցելու Լուսամուտին  21:)
Երեկ երկու մասնագետներ/ծրագրավորողներ փորձեցին լուծել առաջացած խնդիրը, բայց ապարդյուն :( 
Աշխատանքները դեռ կշարունակվեն այդ ուղղությամբ։
Հավանաբար կոնկրետ պայմանավորվածություն ձեռք կբերենք համապատասխան կազմակերպության հետ, որը կստանձնի սույն խնդրի կարգավորումը։ Այս երկու օրերին ավելի մանրամասն կտեղեկացվեք։
Առաջիկայում «Աջակցություն» թիմին հատկացված մասում կդրվեն մանրամասները այս խնդրի լուծման համար։
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան գործուն մասնակցություն ունենալ/աջակցել Լուսամուտին այս խնդրում և դեռևս «Աջակցություն» թիմի անդամ չեն, թող գրեն այստեղ կամ մեզ առանձին, որ իրենց ընդգրկենք նշված թիմի մեջ։

Նորից շնորհակալություններս 13:)
Ձեր աջակցությունը կարևոր է ո՛չ միայն Լուսամուտը վերականգնելու համար, այլ այն պարտավորեցնում է մեզ, որ հետագայում ավելի լավ կարողանանք ներկայացնել մեր հոգևոր–մշակութային արժեքները։ Սա նաև հուսադրում է մեզ, որ այն մինչ օրս իր օգտակարությունն ունեցել է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Dhani

Դեհ, ինչ ասեմ: Համբերություն քեզ: Բոլորս էլ ինչով կկարողանանք, կօգնենք` մեկս շատ, միյուսս քիչ: Բայց, իրոք համախմբվենք` կստացվի:

Ղուկաս Վահան

Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Լուսամուտի սերվերի տեղափոխություն կլինի առաջիկայում և հավանական է, որ մի փոքր ժամանակով չգործի նաև Ֆորումը։
Ակնկալում ենք, որ այս տեղափոխությունը դրական կանդրադառնա մեր աշխատանքների վրա։
Այնուամենայնիվ այս տեղափոխությունը չի անդրադառնա ֆորումի գրառումների վրա։
Տեղափոխությունից առաջ կտեղեկացնենք։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Satenik

Ճիշտ է, ես շատ ակտիվ չեմ ֆորումում, բայց ամեն օր մտնում եմ և նայում, թե ինչ կա չկա: Շատ կկարոտեմ ֆորումը: 6:)
ՈՒստի ցանկանում եմ ադմինիստրացիային  և մասնակիցներին հաջողություն, որ շուտ հաղթարարենք այս խնդիրը: 37:) 21:) 21:)

Ղուկաս Վահան

Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ սերվերի տեղափոխությունն արդեն տեղի է ունեցել և այս պահին փորձում ենք լուծել մնացյալ խնդիրները։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Տեղեկացնեմ, որ սերվերի տեղափոխության ժամանակ նկատեցի գրանցումներ և գրառումներ, որոնք կորցրեցինք։
Նրանք, ովքեր նկատել են իրենց գրանցման կամ գրառման կորուստը, կարող են այժմ ապահով լինեն և կրկնեն իրենց գրառումները կամ գրանցումը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ավելացնեմ, որ սերվերի այս տեղափոխությունը շատ կարևոր էր մեզ համար։
Ըստ մեր դիտարկումների Լուսամուտն այժմ ավելի թեթև ու արագ է աշխատում, ադմինիստրատիվ անկյան ապահովությունը ավելի բարձր է, որով ուժեղացվել է սայթի պաշտպանությունը։ Այս փոփոխությունը մեզ հնարավորություն է տալիս առաջիկայում ունենալ տեսա/լսադարան և այլն։
Այլ առավելությունների մասին ևս կարելի է նշել, բայց չեմ ցանկանում մանրանալ բոլոր տեխնիկական հարցերի մեջ։
Շնորհակալություն, որ համբերությամբ սպասեցիք այս փոփոխությանը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Բոլորն էլ քաջ գիտեն, որ մենք փնտրում են կազմակերպության կամ մասնագետի, ով կարող է մեզ օգնել։ Մեզ եղան նաև առաջարկներ օգնելու մեր ունեցած դժվարության առնչությամբ և ես այդ մասին գրեցի «Աջակցություն» թիմին։
Որպես պարզաբանում ցանկանում եմ նաև այստեղ նշել, որ նախատեսում եմ սայթը ոչ թե զուտ վերականգնել, այլ զարգացնել։ Ես այսպես եմ մտածում. եթե սա իմ համար է, ես պետք է միայն անեմ, իմ ցանկացածով, ապա ես մեկ հոգու հետ կաշխատեմ և հետո այս նախագիծը ինձ հետ էլ կմեռնի, բայց ես ցանկանում եմ այնպիսի բազմաֆունկցիոնալ ադմինիստրատիվ համակարգ ստեղծել, որ շատերը մասնակցեն այս պռոյեկտի կառուցման աշխատանքներին, և ինձանից ու ձեզանից հետո էլ այն շարունակողներ լինեն։ Այս իմաստով նպատակս չէ միայն վերականգնել առկա թերությունը, այլ հատկապես զարգացնել սայթը իր ադմինիստրատիվ համակարգով։
Այս իմաստով մեզ պետք է մեկը կամ կազմակերպություն, որը ոչ թե միայն կվերականգնի վնասված սայթը, այլ կօգնի այն զարգացնել։
Ահա այս է հիմնական պատճառը, որ հրաժարվել ենք պարզ օգնությունից և փորձում ենք գտնել երկարաժամկետ համագործակցություն։
Ասեմ, որ սկզբում փորձեցինք e-works ընկերության հետ աշխատել, սակայն իրենց պայմանները մեզ չգոհացրեցին։ Այս պահին աշխատում ենք մի մասնագետի հետ և հույս ունենք, որ նրա հետ մեր համագործակցությունը հաջող կլինի։
Հավելյալ կտեղեկացնենք վերականգնման ընթացքի մասին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ առ այսօր դեռ չի հաջողվել վերականգնել Լուսամուտի հիմնական բաժիններ։ Մեր նախորդ փորձերն ապարդյուն անցան։
Այսօր, սակայն, պայմանագիր ենք կնքել Uni Systems ընկերության հետ։ Նրանք խոստացել են, որ երեք շաբաթից կկարողանան վերականգնել ծրագրավորման թերությունները և երաշխավորել են, որ նորմալ կաշխատի։
Տեսնենք մեր այս փորձն ինչով կավարտվի։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ Uni Systems ընկերության աշխատակիցների աշխատանքները բարեհաջող են ընթանում։ Կարծես նրանք կարողացան վերականգնել մեր կորցրած նյութերը, որի համար մեր շնորհակալություններն ենք փոխանցում իրենց աշխատակիցներից Հերմինեին և Աննային 39:) 39:) 39:)  Այժմ անհրաժեշտ է նայել և վերացնել մնացյալ թերությունները, ուստի, թանկագին Լուսամուտցիներ, խնդրում եմ դուք էլ նայեք, և եթե որևէ թերություն նկատեք, ապա գրեք այստեղ, որ մեր մասնագետներն աշխատեն այդ թերությունները ևս վերացնել։
Շնորհակալություններս բոլորիդ, որ սատարում ենք այս աշխատանքներին 13:)
Let's open the window of our soul and let the light enter our souls