ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Started by ZvartAghayan, January 13, 2008, 05:26:54 PM

Previous topic - Next topic

ZvartAghayan

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

    Մարիամը, որը խելացի և բարի աղջիկ էր նստած տաճարում ժանյակ էր գործում երբ հայտնվեց Գաբրիել հրեշտակապետը և հայտնեց որ նա և իր ամուսինը` Հովսեփը պետք է զավակ ունենան և անունը դնեն Հիսուս` «Փրկիչ»: Նա երկիր կգա որպեսզի մեղավորների մեղքերը քավի և փրկի մարդկանց ով, որ վտանգի մեջ է: Հովսեփի երազի մեջ նույնպես եկավ Գաբրիել հրեշտակապետը և նրան էլ հայտնեց որ նա պետք է զավակ ունենա և այդ զավակը կլինի աշխարհի փրկիչը: Այդ ժամանակ երբ որ Մարիամը պետք է զավակ ունենար օդևան չկար նրա երեխան ծնվեց մի հասարակ գոմում, բոլորը անհամբերությամբ էին սպասում թե երբ պետք է տեսնեն երեխային: Բոլորը ընծաներով եկան դիմավորելու Հիսուսին:
    Հերովդեսը երբ որ իմացավ դրա մասին, իր իմաստուններին ասաց որ. «Աստղի հետ գնան այն վայրը որտեղ, որ երեխան է և հետ գնան իրեն տեղեկացնեն որպեսզի գնա և փառաբանի»: Իմաստունները գնացին այդտեղ ընծաներով որը ոսկի, կնդրուկ, զմուռս էր: Սակայն Հերովդեսին չասացին դրա մասին: Հերովդեսը զայրացավ և հրամայեց որ, բոլոր նորածին և մանուկ երեխաներին սպանեն:
    Լուրը հասավ Մարիամին և Հովսեփին այսինքն Հովսեփի երազում երևաց Գաբրիել հրեշտակապետը և ասաց որ. «Վերցրու կնոջդ Հիսուսին և հեռացիր Եգիպտոս»: Հովսեփը գիշերով իր ընտանիքի հետ փախավ Եգիպտոս: Երբ որ Հերովդեսը մահացավ նորից Գաբրիել հրեշտակը երևաց Հովսեփին և ասաց որպեսզի Հովսեփը վերադառնա , որովհետև երեխային սպանողը մահացել է:
    Հովսեփը վերադարձավ Իսրայել և այդտեղ Հիսուսը մեծացավ: Սուրբ ծննդյան տոնը նշվում է Հունվարի 6-7 –ը:           

MonikaOhanyan

Սուրբ Ծնունդ

Երբ Մարիամը նշանված էր Հովսեփի հետ, այդ ժամանակ Մարիամին և Հովսեփին երևաց Աստծո հրեշտակն և ասաց. «որ նրանք երեխա են ունենալու: Այդ լսելով Հովսեփը շատ վախեցավ և ուզում էր բաժանվել Մարիամից, չնահած, որ շատ էր սիրում նրան»: Բայց, այդ ժամանակ Աստծո հրեշտակն ասած. «ո´չ դու պետք է ամուսնանաս Մարիամի հետ, որպեսզի պահպաներ մանուկ Հիսուսին»:
Երբ Օգոստոս կայսրը լսեց այդ նորության մասին, կարկադրեց որ բոլոր մանուկներին սպանեն: Բայց որ այդ լուրը հասավ Հովսեփին և Մարիամին նրանք շատ վախեցան և Աստծո Հրեշտակն ասաց. «գնացեք Բեթլեհեմ»: Եվ Հովսեփին և Մարիամին տարան Բեթլեհեմ: Երբ հասան Բեթլեհեմ Մարիամի ծննդաբերելու ժամանակն է: Նրանք մի փոքրիկ գոմում ունեցան մանուկ Հիսուսին: Երբ իմաստուններն դաշտում նստած խոսում էին երնքում երևաց մի աստղ: Այդ տեսնելով իմաստուններն շատ վախեցան: Բայց Աստծո հրեշտակը նրանց ասաց. «մի վախեցեք, այսօր ծնվել է մանուկ Հիսուսը»: Այդ լսելով իմաստունները գնացին Հիսուսին երկրպագելու: Եվ նրանք իրենց հետ նաև վերցրին նվերներ: Նրանք երբ գտան մանուկ Հիսուսին իրենց զամբյուղը բացեցին և Հիսուսին նվիրեցին ոսկի, կնդրուկ և զմուրզ: Այսքանով Հիսուսը ծննվեց մեր մեղքերը ներելու համար:     

ShushanikAghayan

Սուրբ Ծնունդ

Երբ Կույս Մարիամը տասնվեց տարեկան էր նրան նշանեցին մի բարի, մեծահասակ մարդու հետ Հովսեփ անունով: Հիսուս Քրիստոսի ծննդից ոչ շատ առաջ Հովսեփն ու Մարիամը գնացին Բեթլեհեմ քաղաքը: Նրանք իջևանատնում տեղ չգտան: Նրանք գիշերելու տեղ գտան մի քարայրում ուր հովիվները պահում էին իրենց հոտը: Այդ գիշեր Մարիամը ունեցավ Աստծու կողմից իրեն խոստացված որդուն: Նա գիտեր, որ դա Աստծու որդին է: Ինչպիսի քնքշությամբ էր նա սիրում իր քաղցրիկ որդուն հիանում էր նրանով և գուրգուրում: Բոլոր երեխաներն ունեն իրենց օրորոցներն ու փափուկ անկողիները իսկ երբ ծնվեց Քրիստոս, նա անկողին չուներ, և նրան պառկեցրին ուղղակի մսուրում

HrachiaZakharyan

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Հրեշտակը երևաց Մարիամին և ասաց, որ նա պետք է երեխա ունենա և նրան կոչի Հիսուս: Հիսուսը Աստծու զավակն է: Հովսեփը և Մարիամը Հիսուսի ծնողներն էին: Հիսուսը ծնվեց հունվարի վեցին Բեթլեհեմում մի փոքրիկ գոմոմ: Հիսուսին կոչեցին աշխարհի փրկիչ: Բոլորը գնացին նրա ծննդյան վայրը և փառաբանեցին նրան: Հիսուսը մեծանում էր առանց մեղք գործելու:


SedrakManukyan

Հիսուսի Ծնունդը

Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծո կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որը նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ` Դավթի տնից: Եվ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ ասաց. «Որրախացի´ր ո´վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է. օրհնյալ ես դու կանանց մեջ»: Եվ հրեշտակը ասաց. «Մի վախեցիր, Մարիա´մ, որովհետև Աստծուց շնորհ գտար: Դու կհղիանաս և որդի կծնես և նրա անունը կդնես Հիսուս»: Հովսեփն էլ, Դավթի տնից և ազգատոհմից լինելով ,Գալիլիայի Նազարեթ քաղաքից ելավ, գնաց դեպի դեպի Հրեաստան` Դավթի քաղաքը, որը Բեթղեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ գրանցվելու իր նշանած Մարիամի հետ, որը հղի էր: Եվ երբ նրանք այնտեղ (Բեթլեհեմ) հասան, նրա (Մարիամի) ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ Որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար: Նա տաքանում էր անասունների շնչառության տակ:   

TelmanArakelyan

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Հրեշտակները հայտնվում են Հիսուսի ծնողներին և ասում, որ սուրբ Հոգուց և Աստծո զորությամբ պիտի ծնվի զավակ, որը սուրբ է և Աստծո որդի կկոչվի: Հովսեփն ու Մարիամը ենթարկվեցին Տիրոջ Հրամանին:
Հիսսւսը ծնվեց Բեթլեհեմում, մի փոքրիկ գոմում, որ մսուրի մեջ դրեց Մարիամը:
Տիրոջ հրեշտակը այդ ժամանակ երևաց հովիվներին և մեծ ավետիս տվեց նրանց ասելով, որ ծնվել է Փրկիչն: Հրեշտակները երկնքում Փառաբանում էին Աստծուն: Նրանք ցույց տվին հովիվներին Հիսուսի ծննդյան տեղը: Հովիվները գնացին և գտան Մարիամին, Հովսեփին և մսուրի մեջ դրած մանկանը: Նրանք էլ փառաբանում էին Աստծուն բոլորին պատմում հրեշտակի ասածները: Հիսուսը մեծանում էր որպես հնազանդ, խոնարհ և իմաստուն երեխա: Հիսուսը իր կյանքով և մահով ապացուցեց, որ ինքը իրոք Աստծո զավակն է, և խաչի վրա մահացավ մեր բոլոր մեղքերի ու սխալների համար: Ես սիրում եմ Հիսուսին:       

ManikVon

Սուրբ Ծնունդ

Եվ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, և նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մեջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար:
Եվ այդ շրջանում բացօթյա բնակվող հովիվներ կային, որոնք գիշերն իրենց հոտերը պահում էին: Եվ տիրոջ հրեշտակը երեևաց նրանց, տիրօջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: Եվ հրեշտակը ասաց նրանց. «Մի վախեցեք, որովհետև ահա Ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդին պիտի լինի որովհետև այսօր Դավթի քաղաքում Ձեզ փրկիչ ծնվեց, որն օծյալ տերն է: Եվ սա´ Ձեզ համար նշան կլինի. Խանձարուրով փաթաթված եվ մսուրի մեջ դրված մի մանուկ կգտնեք»:
Երբ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթհեմ քաղաքում, Հերովդես արքայի օրոք, ահա արևելքից մոգ եկան Երուսաղեմ և ասացին «որտեղ է հրեաների ծնված թագավորը, որովհոտև այսօր նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»:       

AsaturParsadanyan

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի այսինքն <<ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ>>-ը նշում են միշտ հունվարի 6-ին: Այս տոնին նվիրված ես շատ գեղեցիկ բանաստղծություն եմ գրել:

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Ուրախացե°ք հայ ժողովուրդ,
Ցնծացե°ք ով մարդիկ,
Քանի որ եկավ
Նորից ու նորից
Հունվարի 6-ը,
Սուրբ Ծնունդը:
Այսօր ծնվեց
Եվ աշխարհ եկավ
Աստծո որդին,
Մեր արարիչ
Եվ մեր փրկիչ
Հիսուս Քրիստոսը:
Նա եկավ աշխարհ,
Որպեսզի քավի
Մեր և մեր ժողովրդի մեղքերը:
Իսկ հրեաները նախանձությունից
Չհավատալով մեր փրկչին
Եվ նրա հրաշքներին
Եվ չիմանալով 10 պատվիրանները մեր
Եվ երբ լսեցին որ նա է միայն
Մեր հույսն ու հավատը,
Կատաղեցին, շնացան
Եվ խաչը բարձրացրին նրան
Եվ Հիսուսն ասաց
Ներիր նրանց Հայր
Քանի դեռ չեն հասկանում
Թե ինչ են անում
Եվ երբ Հիսուսն ասաց Աստծուն
Քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին
Եվ նա մահացավ:
Քիչ հետո մահացան նրան վնասողները
Քանի որ երկրաշարժ եղավ
Եվ չէին կարող փրկվեին
Քանի որ Աստծո պատիժն էր դա
Եվ երբ մահացան
Խաղաղվեց երկինք ու երկիր
Եվ Հիսուսի 12-ու աշակերտները
Խաչից իջեցրին նրան
Եվ տարան նրան գերեզմանոց:
Եվ ինչպես
Հիսուս Քրիստոսն էր ասել
Որ 3 օր հետո պետք է
Հարություն առնի:
Եվ երբ անցավ
3 օր նա հարություն առավ:
Եվ իր աշակերտներին երևաց
Եվ ասաց, որ բոլորը
Հավաքվեն Իսրայելում:
Ժողովուրդը հավաքվեցին
Եվ Հիսուսն ասաց
Ես քավելով ձեր մեղքերը
Այժմ պետք է գնամ Հորս մոտ
Այժմ մի տխրեք
Այսուհետև ես ձեր հետ կլինեմ
Մինչև աշխարհի վախճանը
Եվ համբարձվեց երկինք:
Ահա այսքանը իմ ժողովուրդ
Ես այս ամենը պատմեցի
Իմ գիտելիքներով
Որպեսզի ով որ չի հավատում
Թող հավատա և կփրկվի
Եվ ով մեղք է գործում
Վախենալով Աստծուց
Թող քավի իր մեղքերը
Ինչպես Հիսուս քավեց բոլորիս մեղքերը:
Իսկ հիմա իմ ժողովուրդ
Թույլ մի տվեք ձեզ
Չարիքի հետևից գնալ
Եվ ուրախությունից
Ցնծացե°ք ցնծացեք բոլորով
Քանի որ ծնվեց այսօր
Մեր փրկիչը, Հիսուս Քրիստոսը
Ցնծացեք ո°վ մարդիկ
Գովաբանելո°վ
Եվ փառաբանելո°վ Աստծուն
Ուրախ ու զորեղ
Բարեսիրտ ու հպարտ
Ապրեք չհավատալով չարիքին
Եվ իմացեք, որ աստված
Միշտ իմ ու ձեր սրտերում է
Եվ գիտե թե ամեն ինչ
Ինչ է անելու
Ապա այժմ ցնծացե°ք
Ցնծացեք բոլորով
Միշտ հավետ, հավիտյան:



AniKirakosyan

Սուրբ Ծնունդը մեծ նշանակություն ունի ինձ համար: Սուրբ Ծննդյան օրը մենք մեր խմբով գնացիք եկեղեցի այնտեղ մեն տեսանք, թե ինչպես են տոնում այդ տոնը: Մենք եկեղեցի տարանք մի քանի շիշ և փոխարենը ստացանք օրթնած ջուր: Սուրբ Ծնունդը ամենա կարեվոր տոներից մեկն է: Այդ օրը Հիսուս Քրիստոսը Ծնվել է: Սուրբ Ծննդյան օրը մարդիկ ուրախությամբ են տոնում: Մարդիկ իմանալով այդ տոնի մասին նշում են որպես տաղավար տոներից մեկը:


RozaArakelyan

Սուրբ Ծննդյան օրը Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է: Այդ օրը նշում ենք շատ ուրախ: Այդ օրը նշում ենք հունվարի վեցին: Պատկերացնում եմ որ մյուս երկրներում նույնպես լավ են տոնում: Ես այդ տոնը շատ եմ սիրում և այդ օրը ես ինձ շատ լավ եմ զգում, որովհետև աստված ինձ հետ է: Հովսեփն ու Մարիամը երբ, որ փախան Երուսղեմից գնացին Բեթխեհեմ և ճանապարհին նրանք հանդիպեցին մի ծերուկի և խնդրեցին մի ապահով տեղ նա ասց, որ տեղ չկա, բայց կարող եք մնալ այստեղ նրանք մնացին գոմում քանի, որ հյուրանոցներում տեղ չկար և այնտեղ ծնվեց Հիսուս Քրիստոսը և վերևում տեսանելի եղավ մի փայլող աստղ և այդ աստղղին տեան մոգերը և հովիվները և ուղևորվեցին այդ ատղի ուղղությամբ դեպի Բեթլեհեմ և տեսան <<Հիսուս Քրիստոսին>>: