Հրեական ծայրահեղություն

Started by Marie, December 28, 2007, 11:00:51 PM

Previous topic - Next topic

mane

Սիրելի Marie, գրված է. «Ոչ ոք բարի չէ Աստծուց բացի», նաեւ «Չար ծառը բարի պտուղներ չի կարող տալ»: Եվ ուրեմն, իրական բարին իրագործվում է միայն Աստվածային շնորհի ներգործնեության հետեւանքով, քանզի մարդկային մեղավոր բնության գործած ամեն բան չար անվանվեց: Ջրհեղեղից առաջ էլ ոմանք ինչ որ գործեր կարող էին անել, ինչը իրար մեջ կարող էին բարի համարել, բայց Աստծո առջեւ դրանք անարժեք էին: Այսինքն՝ Քրիստոսի շնորհից հեռու որեւէ բարի գործ փրկելու կարողություն չունի, եթե ունենար, ապա Աստվածաշունչը իմաստազուրկ գիրք կլիներ, ինչ իմաստ կունենար Աստվածային մեծ զոհաբերությունը, խաչելությունը, եթե մի այլակրոն կամ անհավատ մարդ զուտ իր բարի գործերով կարողանար փրկվել:

mane

Սիրելի Marie, ձեր ընկալումներն ու տեսակետները, կներեք, բայց հեռու են քրիստոնեական հիմունքներից, դա հիշեցնում է մի այլ կրոն, որը կոչվում է նյու-էյջ՝ նոր-դար, սրանք բոլոր կրոնները մի հարթակի վրա են դնում, որոնց մեջ նաեւ քրիստոնեությունը, միայն Քրիստոսին համարելով ընդհամենը մարգարե՝ հավասարեցնելով մյուս կրոնների հիմնադիրներին եւ բոլորին էլ օժտում փրկելու կարողությամբ, այսինքն՝ թե՛ մահմեդականը, թե՛ կրիշնոյիդը, թե՛ բուդդիզմը իրենց կրոնի մեջ իրենց չափանիշներով բարեգործության մեջ մնալով կարող են փրկվել, դա այս աշխարհի վերջի ամենազազրելի աղանդն է, քանզի սա բոլոր կրոններին ջանում է իրար միացնելով մեկ համաշխարհային կրոն ստեղծել, որի գլուխը պիտի հանդիսանա նեռը՝ հակաքրիստոսը:


mane

Իհարկե ամեն տեր-տեր ասող չէ, որ պիտի փրկվի եւ շատ ճիշտ եք ասում եւ եթե նույնիսկ քրիստոնյաների մեջ ամեն մեկ տեր-տեր ասելով չէ, որ պիտի փրկվի, ըստ այնմ, թե՝ «Եթե արդարը մի կերպ պիտի փրկվի, ապա ամբարիշտն ու մեղավորը որտեղ պիտի մնան», էլ ինչ ասենք Քրիստոսին ոչ միայն Տեր չճանաչող, այլեւ Նրա եկեղեցիները քանդող, խաչերի տեղը կիսալուսիններ դնող մահմեդականներին, քրիստոնեական սրբությունները անարգող հրեաներին եւ մնացած բոլոր այլ կրոնների մասին, որոնք ուրանում են Հիսուսի
Աստվածությունը: Այլ բան է, որ բարուն հետամուտ լինող ինչ որ այլակրոն կամ անհավատ կարող է հիշատակվել Աստծո մոտ եւ Աստծո շնորհի ներգործունեության հետեւանքով ընդունի քրիստոնեություն եւ կանգնի փրկության ճանապարհի վրա: Հիշենք, որ գործերը առանց հավատի ոչինչ են, նմանապես եւ հավատը առանց գործերի փուջ է, ինչպես ասում է Հակոբոս Առաքյալը: Եվ ուրեմն փրկվելու համար պետք է երկու պարագա. հավատալ Ամենասուրբ Երրորդությանը եւ Տիրոջ շնորհով ջանալ բարի գործերի մեջ:

Marie

#13
Quote from: mane on January 03, 2008, 10:57:03 PM
Եվ ուրեմն փրկվելու համար պետք է երկու պարագա. հավատալ Ամենասուրբ Երրորդությանը եւ Տիրոջ շնորհով ջանալ բարի գործերի մեջ:

Մանե, Ավետարաններում գտված չէ՞, թե միայն Աստվա'ծ է իմանում  վերջին օրերի ժամանակները, և միայն Նա' է ստույգ իմանում, թե ո՞վ կարող է փրկվել: Անպայման՝ արդարը կփրկվի: Իսկ «արդարը» շատ լուրջ հասկացություն է: Արդարը նկարագրվել է Հին Կտակարանում: Ով կդավանի Քրիստոսին նա անպայման կփրկվի, լինի դա Քրիստոսին գալստյան օրը, թե՝ իր մահվան ատեն, երբ հրեշտակը կգա իր հոգին տանելու: Լսել եմ սուրբ Հայրերի այնպիսի մեկնություններ, որոնք հաստատում են, թե այն մարդը, որ իսկապես բարի է եղել և մաքուր, իր բարի սրտո'ւմ կճանաչի Հիսուս Քրիստոսին, նույնիսկ եթե նա չէ լսած Քրիստոսի մասին իր ամբողջ կյանքի ընթացքում:
Երանելիների մեջ գրված չէ, թե «Երանի ՔՐԻՍՏՈՆՅԱ սգավորներին, ՔՐԻՍՏՈՆՅԱ հեզերին, ՔՐԻՍՏՈՆՅԱ ողորմածներին»,  այլև գրված է պարզապես « Երանի հոգով աղքատներին, սգավորներին, հեզերին...խաղաղարարներին, արդարության համար հալածվողներին...:» Միայն վերջին տողն է վերաբերում քրիստոնյաներին.«Երանի ձեզ, եթե ձեզ նախատեն ու հալածենև ի'մ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն:»

Marie

Quote from: mane on January 03, 2008, 10:55:38 PM
Սիրելի Marie, ձեր ընկալումներն ու տեսակետները, կներեք, բայց հեռու են քրիստոնեական հիմունքներից, դա հիշեցնում է մի այլ կրոն, որը կոչվում է նյու-էյջ՝ նոր-դար, սրանք բոլոր կրոնները մի հարթակի վրա են դնում, որոնց մեջ նաեւ քրիստոնեությունը, միայն Քրիստոսին համարելով ընդհամենը մարգարե՝ հավասարեցնելով մյուս կրոնների հիմնադիրներին եւ բոլորին էլ օժտում փրկելու կարողությամբ, այսինքն՝ թե՛ մահմեդականը, թե՛ կրիշնոյիդը, թե՛ բուդդիզմը իրենց կրոնի մեջ իրենց չափանիշներով բարեգործության մեջ մնալով կարող են փրկվել, դա այս աշխարհի վերջի ամենազազրելի աղանդն է, քանզի սա բոլոր կրոններին ջանում է իրար միացնելով մեկ համաշխարհային կրոն ստեղծել, որի գլուխը պիտի հանդիսանա նեռը՝ հակաքրիստոսը:
Չասե'ք, թե ես հավասարեցնում բոլոր կրոնները – իմս ունեմ, և այնքան թանկագին է, որ ցանկանում եմ , թե բոլորը ստանան նույն շնորհներ Հիսուսին ճանաչելով: Խոսել եմ բոլոր հորիզոններում գտնվող արդարների մասին, տառապյալների մասին, որոնց մասին Քրիստոսը ասել է, թե կժողվվեն Աստվածային ընթրիքի ժամանակ, երբ դրանը պիտի սպասեն առաջին հրավիրյալները – հրեաները և ...մյուսները, որոնց մասին խոսում է Հայտնության գիրքը:

mane

Սիրելի Մարիե, ամեն մարդ ազատ է իր կարծիքը ունենալու, ուղղակի սա այն ոլորտն է, որ, ամեն մի կարծիք կարող է շատ թանկ նստել մարդու վրա, քանզի գրված է. «Վայ նրան, ով բարուն չար կասի եւ չարին՝ բարի, ով լույսը խավար կհամարի, եւ խավարը՝ լույս», ինչի համար էլ Առաքյալը ասում է. «Ամեն բան քննեք եւ բարին ամուր բռնեք»:

Marie

Մանե, հավատացեք, թե ջանում եմ  «բարին ամուր բռնել»:
Ձեզ հազար հարց եմ տվել, բայց միևնույն է՝ մեր անհամաձայնության բուն դրդապատճառը դեռ ինձ հայտնի չէ:  - Կասե՞ք, թե ... սատանա'ն է պատճառը:
Մանե, անմիջապես չդատապարտեք մարդուն. նա կարող է ձեզ անհայտ պատճառներով վարվել ձեզ համար մի անցանկալի ուղղությամբ, մինչդեռ նա փնտրում է պարզապես Աստծուն, ու Նրան մոտենում է իր ամբողջ կյանքի փորձառությամբ , որը ձեզ անծանոթ ու տարօրինակ է թվում:
Չմոռանաք, թե ինձ համար ԴՈ'ՒՔ եք «տարօրինակն ու կասկածելին» - առաջին ակնարկով:
Ձեզ մի խնդիր. Ինչպե՞ս երկու անկեղծ հավատացյալներ կարող են այնքան հեռանալ իրարից: Որո՞նք են մեր անհամաձայնության բուն կետերը, բուն արմատը: Ինձ համար դա դեռ առեղծված է...

mane

Marie, ես մտադրություն չունեմ որեւէ մեկին դատելու, մեր հիմնական անհամաձայնությունները կարծում եմ կայանում են նրանում, որ այն, ինչ ցանկալի է ձեզ համար հոգեւոր ոլորտում, դուք այն համարում եք ճշմարտություն, իսկ ինձ համար այն, ինչ նույնիսկ ցանկալի է, սակայն չի համապատասխանում սուրբ հայրերի հիմնավորումներին, ես այն չեմ ընդունում:

Marie

#18
Մանե, բոլոր սուրբ Հայրերը վերջ ի վերջո մեկնաբանել են Ավետարանները՝ Հիսուս Քրիստոսի Խոսքերը:
Իսկ դուք մեկնաբանում եք մի քանի սուրբ Հայրերի մի քանի գրությունները: Դրանով հնարավոր է շեղվել Աստվածային բուն պարգամից:
Ձեր տեսությունը հիմնվա՞ծ է, թե՞ ոչ, Ավետարանների վրա, որի վրա հիմնված է իմ հավատը:

mane

Կներեք, բայց ես տարակուսանքի մեջ եմ ընկել ձեր այդ հարցի պատճառով, մի՞թե վերը բերված հիմնավորումները միայն սուրբ հայրերից էին, չէ որ նախ Սուրբ Գրքից էին, հետո սուրբ հայրերից: