Ամոթը

Started by Satenik, July 20, 2005, 04:28:00 PM

Previous topic - Next topic

Satenik

Եկեք միքիչ էլ ամոթից խոսենք: Ամոթը տարբեր է լինում, բայց սկսենք սեռական ամոթից, և հատկապես կնոջ (աղջկա) տղամարդուց (ծնող, եղբայր, ամուսին, զավակ, օտար) ամաչելու հատկությունից:  Քիչ-քիչ կարծես թե այդ իսկապես հիանալի մարդկային որակը պակասում է մարդկության միջից:   Այնինչ դա ամենամարդկային զգացումներից է, ազնվական և օգտակար:  Ամոթը և նրա արտվահայտության ձևերը ուղակի գնահատական են մարդու բանականության և գիտակցության աստիճանին: Կենդանիները ամոթի զգացում չեն ունենում: Դա մարդուն տրված շնորհ է և իմ կարծիքով ամոթը մարդու հետ ծնվում է, հիշենք երեխաների ամաչկոտությունը: Հետագայում, կախված դաստիարակության որակից ամոթի զգացումը որոշակի ձև է ստանում և ուղեկցում հոգեպես առողջ մարդկանց իրենց ամբողջ գիտակից կյանքի  ընթացքում:
Ես կեղծավոր բարեպաշտ չեմ, շատ ազատամիտ ու շատ աշխարհիկ եմ,  ամեն ինչն էլ կարող եմ հասկանալ: Այնուամենայնիվ, իմ ամբողջ ազատամտության հետ մեկտեղ ես տխրում եմ, երբ տեսնում եմ կիսամերկ հագնված կանանց ու աղջիկների, չեմ հասկանում այն ամուսնացած կանանց, որոնք  տղամարդ բժշկի մոտ այցելության գնալիս հագնում են թափանցիկ սպիտակեղեն (այո, այո, հարգելի ամուսիններ, ձեր կանանց վրա հետո բժիշկները ծածաղում են) երբ դրա անհրաժեշտությունը իսկի էլ չկա, երբ կինը հայհոյում է կամ անպարկեշտ կատակներ է անում, երբ աղջիկ երեխային մայրը մանկուց չի սովորեցնում ամաչել հորից  և այլն, և այլն: Ես ինձ նսեմացած եմ զգում որպես կին, երբ որևէ կին կամ աղջիկ ինքնանսեմանում է իր սեփական անամոթության պատճառով:
Եթե կանայք չամաչեն, տղամարդկանցից ամոթ ակնկալելը անհույս զբաղմունք է: Կանանցից շա՜տ բան է կախված, սրա համար է, որ շեշտը դնում եմ կանանց վրա:
Ժողովրդական առածը անամոթ մարդուն կենդանուց էլ ծածր է դասում. "Գորտն որ գորտ ա, մեկ հաղ թքուս երեսին, կը փախնի մեջ ջրին:"

Խնդրեմ, եկեք խոսենք այս մասին: 21:)

Harutyun

      Սաթենիկ ջան, քույրիկ ջան, կարծում եմ, որ ձեր միտքն ընդգրկում է իր մեջ բավականին մեծ ծավալով ճշմարտություն, սակայն կա մի բացթողում. եթե կնոջը տոն տանք մենք՝ տղամարդիկս, ապա նրանք կշարունակեն է՛լ ավելի մերկանալ, լկտիանալ: Իսկ երբ մեր կոպտությունն ու անարգանքը տեսնեն, վերջիվերջո մարդ են, կսթապվեն: Այդպիսի կանայք ուշադրություն են սիրում, սիրում են, երբ իրենց սիրում են և ատում են, երբ իրենց չեն սիրում: Այսքանը կասեմ ի լրումն ձեր գրածին:
     Շատ կարևոր թեմա է սա: Շնորհակալություն ձեզ ձեր հարցադրումի համար:  21:) 21:) 21:)

Mariam

#2
Սաթենիկի ակնարկած ապրանքները Հայրենիքում ներմուծված են Թուրքիայից: Մեծ շուկա են ներկայացնում:
Կնոջ հիանալի մարմինը - որովհետև երեխայի առաջին բնակարանն է - վերածվում է անծայրածիր առևտրի դաշտի , ինչպես հետո՝ նորածինն ու երեխան:

Satenik

Quote from: Harutyun on December 14, 2005, 01:47:48 AMեթե կնոջը տոն տանք մենք՝ տղամարդիկս, ապա նրանք կշարունակեն է՛լ ավելի մերկանալ, լկտիանալ: Իսկ երբ մեր կոպտությունն ու անարգանքը տեսնեն, վերջիվերջո մարդ են, կսթապվեն:
Բարի գալուստ, Հարություն:
ճիշտ եք ասում, ամեն ինչի համար մարդ ու կին հավասարապես պատասխանատու են:
Ինձ թվում է որ կոպտություն էլ պետք չի լինի, եթե տղամարդիկ ուղակի իրենց պահեն միքիչ ավելի լուրջ ու պարկեշտ:  Սերն ու հարգանքն է պակասել, ինձ թվում է սա է պատճառներից մեկը, որ մարդկանց տանում է անամոթության: Եթե քեզ չեն հարգում, ներեցեք արտահայտությանս, փակ պորտով, իսկ մեկ ուրիշին բաց պորտով ուշադրություն են հատկացնում, պարզ է, որ պորտդ էլ կբացես, ուրիշ տեղերդ էլ:  ՈՒ ոչ միայն ամուսնուդ առաջ, այլ և աշխարհի տղամարդկանց, որովհետև այդ "ուշադրությունը"  այնուամենյանիվ կեղծ է և քիչ  սեփական անձը հարգված զգալու համար:
Տղամարդու թեթևամտությունը սարսափելի բան է...

Satenik

Իրական դեպք:
Երկու ամուսնացած կին զրուցում են: Մեկը ամուսնու կողմից շատ սիրված է, մյուսը ոչ:
Չսիրվածը սիրվածին.
- Ինչո՞ւ մազերդ դեղին չես ներկում, քեզ շա՜տ կսազի:
- Ինչո՞ւ ներկեմ, ամուսինս միայն բնականն է հավանում:
- Բայց միայն ամուսնուդ համա՞ր ես ներկում:
- Բա էլ ո՞ւմ համար՝ ուրիշ տղամարդկա՞նց:
- Ինչո՞ւ միայն տղամարդկանց, կանանց էլ՝ պուսկայ զավիդույուտ...

Harutyun

Quote from: Mariam on December 14, 2005, 01:52:34 PM
Կնոջ հիանալի մարմինը - որովհետև երեխայի առաջին բնակարանն է - վերածվում է անծայրածիր առևտրի դաշտի , ինչպես հետո՝ նորածինն ու երեխան:

  4:) Այ հենց դա էլ այն պատճառներից մեկն է, որ երեխաները տխեղծ են ծնվում  28:):
Դա այլանդակության ծայրահեղություն է  :o:

Harutyun


QuoteԲարի գալուստ, Հարություն:

Ձեզ նույնպես բարի ...    21:) 18:) 19:)