Օգնություն

Started by Dhani, December 27, 2007, 03:53:46 AM

Previous topic - Next topic

Dhani

Սաթենիկ, առաջին հույսս դու ես: 32:)
Մեր ընտանիքում մի գեղեցիկ հայ երիտասարդ է մեծանում: Նա մեկ տարեկան և երեք ամսեկան է: Անունն էլ Միքայել: 26:)
Ուրեմն փնտրում եմ այդ տարիքի երեխաների համար ոտանավորներ: Ինչ խորհուրդ կտաս? Ես միայն հիշում եմ  "Գայլը և գառը", "Նապաստակ- նապասՏակ, ինչ ես նստել ծառի տակ'-ը և "սպիտակ մաքուր ճագարիկ, արի արի ինձ մոտիկը"-ը: Մնացածը երեխան ռուսերեն է սում: Երբ Երևանում էի նայեցի բայց հենց այդ տարիքի երեխաների համար գրքեր չկաին:

37:)

Satenik

Կա, լավ չես նայել: Գնում ես Հրապարակի գրախանութը: Այնտեղ երկուսը կան, չէ՞, իրար կողքի, մեկը մեծ, մեկն էլ ավելի փոքր: Մտնում ես այդ փոքր գրախանութը (որը "Դայմոնդ"սրճարանի կողմից է): Մանկական գրքերի մասում, բացում ես բոլոր տեսակի գրքերը, նաև խաղային, հանելուկային: Դրանց մեջ կան խառը մանկական փոքրիկ ոտանավորներ:
Իսկ armeniahouse.org-ում նայե՞լ ես: Այնտեղ էլ կա մանկական գրադարան:

Առայժմ այս մեկը սովորեցրու, մինչև կճարես:

Արդեն մեծ եմ ես, գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծեք:
Ոտքիս ծայրին որ կանգնեմ,
Մեծ սեղանին կհասնեմ: :)

Հիմիկվանից ո՞ւր եք ռուսերեն սովորեցնում, թողեք մի քիչ հայկական լեզվամտածողություն զարգանա երեխայի մոտ: 5 տարեկանից շուտ չի կարելի խառնել լեզուներն իրար՝ բնականոն մտավոր զարգացումը խախտվում է:

Dhani

Quote
QuoteԱրդեն մեծ եմ ես, գիտե՞ք,
Էլ ինձ փոքրիկ չկարծեք:
Ոտքիս ծայրին որ կանգնեմ,
Մեծ սեղանին կհասնեմ:

12:) Սաթենիկ ջան, այսօր գրածդ թատերականացված ներկայացրեցի Միքաելին: Նա ահավոր զարմացած նայեց ինձ իսկ հետո բացականչեց. "Դսոււււււււ": 38:)
Անչափ շնրոհակալ եմ: Փորձեմ նաել armeianhouse-ը: 21:)

Հ.Գ. Սաթենիկ իրա հետ միայն հայրեն են տանը խոսում, բայց շուտով պետք կլինի գնալ մանկապարտեզ.....ռուսերեն չիմանալը լավ չի լինի նույնպես: Բայց մեկ է, առայժմ երեխայի հիմնական լեզուն հայերենն է:  12:)

Satenik

Ճիշտ է, շատ լավ թատերականացվում է այդ ոտանավորը: 30:) 38:)

Միշտ զարմացել եմ ու էլի եմ զարմանում Մոսկվայի հայ համայնքի "շնորհքի" վրա 14:), որ այդքան մեծ են, այդքան հնարավորություններ ունեն, բայց և ոչ մի հատիկ հայկական մանկապարտեզ կամ դպրոց չեն բացել:
Լեզուներն էլ հարյուր մետր... ???

Dhani

QuoteՃիշտ է, շատ լավ թատերականացվում է այդ ոտանավորը:

38:) 38:) 38:)Հմ...բա որ սպիտակ մաքուր ճագարիկը տեսնես.... 26:) 38:)

Ընդհանրապես Միքայելին կերակրելը դա....վեր է ածվում մի մանկական թատրոնի: 38:)

Հ.Գ> Սաթ ջան, մի զարմացիր: Քանի տարի են սարում Մոսկվայում եկեղեցին? 34:)

Իսկ  հայորդաց տուն բացել են, երկու տարի առաջ, բայց Միկիին դեռ շուտ է: