Ծույլիկ մարդու հարցեր

Started by Magnolia, November 28, 2007, 01:21:14 AM

Previous topic - Next topic

Magnolia

Գնամ կարդամ (հոգոց քաշող սմայլիկ)...

Magnolia

Ողջույն Բոլորին,
Գիտեք, վերջերս նկատել եմ , որ ես ծայրահեղ անզուսպ և չափազանց նյարդային մարդ եմ դարձել.
Պատճառները տարբեր են, սակայն հետևանքը -խաղտված ներքին հավասարհակշռություն:
Հարց.
Ինչ է նշանակում հնազանդ լինել, և ինչպես դարնալ այդպիսին?

Abegha

Մագնոլյա, հնազանդ լինել ո՞ւմ, կամ ինչի՞ն, ինչո՞ւ հնազանդ լինել։ Նախորդ գրածիդ ինչքանո՞վ ես առնչում հարցդ։

Magnolia

Հնազանդություն ես հասկանում եմ- ñìèðåíèå.
Երբ կյանքը չի ընթանում իմ նախագծած կամ իմ պատկերացրած ուղիյով -ես ըմբոստանում եմ, նյարդայնանում առաջացած խոչըդոտների դեմ, "ինքնափորագրությամբ" զբաղվում ( ;D) և հնարավոր արված սխալների անվերջ վերլուծության մեջ խորտկարվում. Կյանքի բնականոն ընթացքի դեմ անհնազանդության արտահաըտում:
Երբ մարդիկ, ում նվիրվում եմ- հուսախաբ են անում իմ սպասումները, դավաճանում, ստում, դավաճանում - ինձ մոտ սկսում են արտահայտվել վերոնշյալ բոլոր սիմպտօմները: Մարդկային հարաբերությունների հնարավոր արտահայտումների դեմ անհնազանդության օրինակ.
Շատ ու շատ տարբեր օրինակներ...
Կան մարդիկ, որոնք անսահման հնազանդությամբ են ընդունում իրենց կյանքը, ապրելաձևը, իրենց հետ կատարվող բոլոր դեպքերը...

Abegha

Մենք սովորաբար անտեսում ենք ամենից կարևոր բանը՝ աղոթքը։ Մեզ համար այն այնքան սովորական բառ է դարձել, որ ճառերի մեջ էլ ենք ասում՝ աղոթում ենք այսինչ բանի բարեհաջողության և այլն և այլն։ Սակայն պետք է իսկապես աղոթենք, աղոթենք ի սրտե։ Աղոթքը ամենից մեծ ուսուցիչն է։ Աղոթքի միջոցով Աստված Ինքն է մեզ սովորեցնում, թե ինչը ինչպես պետք է անենք, կամ ինչու է այսպես կամ այնպես։ Բայց պետք է հոգուց բխող աղոթք լինի, անկեղծության կատարյալ մերկությամբ։

Այստեղ, Մագնոլյա ջան, կարծում եմ հնազանդության հարց չէ, այլ հաշտության ու խոնարհության։
Հաշտ լինել Աստուծո կամքի հետ, տեղի ունեցող երևույթների հետ, որոնք Աստուծո թույլատու կամքով են լինում։
Երբ մի բան մեր ցանկացածով չի լինում, դա նշանակում է նաև, որ մենք մեր կամքն ենք ցանկանում թելադրել կյանքին, բայց պետք է Աստուծո կամքը փնտրել տեղի ունեցող երևույթների մեջ։
Երբ մի բան նախաձեռնում ենք կամ անում, առաջին հերթին պետք է ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք Աստծո՞ւց է մեր ցանկությունը։
Մարդիկ դավաճանո՞ւմ են, իսկ կա՞ մարդ, որ մեղք չի գործում, իսկ մենք երբևէ որևէ մեկին չենք դավաճանե՞լ։
Եթե ցանկանում ես ինքդ քեզ ապացուցել, որ սիրում ես ինչ որ մեկին, ապա ներիր նրան։ Սիրո ապացույցը ներողամտությունն է։ Այսպես են մայրերը սիրում իրենց զավակներին։ Այսպես Աստված ցույց տվեց Իր սերը մարդու հանդեպ՝ ընդհուպ իր Միածին Որդուն զոհաբերելով մարդկանց համար։ Սերը հաշտ է մարդկանց սխալների ու թերությունների հետ, այդ պատճառով սիրող սիրտը չի նկատում իր սիրո եակի թերությունները։
Աղոթիր Աստծուն, որ Ինքը Սերն է, և Նա քեզ ավելի լավ կբացատրի հաշտության ու ներողամտության գաղտնիքը։ Հարցերդ դիր Իր ոտքերի առջև. սա առաջին քայլն է հարցերիդ պատասխանները գտնելու։


Magnolia

Ողջույն Abegha!
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար 21:)