Եկեղեցու տկարության նշաններ

Started by mane, December 10, 2007, 01:41:04 PM

Previous topic - Next topic

mane

Հայր Սուրբ, մենք հպարտանում ենք, որ չենք ընդունել քաղքեդոնը, բայց թե՛ Ներսես Շնորհալին, թե՛Ներսես Լաբրոնացին, թե՛ Մխիթար Գոշը կոչ էին անում, որ ամեն մեկը մնալով իր դավանանքին,  միմյանց վերաբերվեն որպես Քրիստոսով եղբայրների: Ճիշտ է մեր դավանանքը բարձր է կանգնած, բայց, ցավոք, նույնը չի կարելի ասել այսօրվա մեր հոգեւոր վիճակի մասին: Միայն այն, որ 100 տարի է, ինչ ոչ մի գործող վանք չունենք, դա արդեն, ցավոք, շատ բան է ասում, դրա համար էլ նրանք այդպիսի պայքարի մեջ ավելի արթուն եւ զգոն են: Ինչ վերաբերվում է Եվրոպային, դա մեզ համար չափանիշ չի կարող հանդիսանալ, քանի որ այստեղ տիրում է վողոքականության լիբերալ ոգին, ինչ պակաս տեղ չի գրավել թե՛ կաթոլիկների եւ թե՛ անգլիկանների մեջ:

Dhani

Մանե, չեմ կարծում, որ Աբեղան նկատի ուներ, որ հետքաղքեդոնյա ուղղափառ եկեղեցիները մեզ եզբայրներ չեն ի Քրիսստոս: Մենք արդեն գարծող վանք չունենք և դա շատ բան է՞ ասում: Ներողություն, առաջին քրիստոնյաների ժամանականշրջանում էլ "վանքեր" չեն եղել: Իսկ դա ին՞չ է ասում:

MONK

Quote from: mane on December 10, 2007, 01:41:04 PM
Հայր Սուրբ, մենք հպարտանում ենք, որ չենք ընդունել քաղքեդոնը, բայց թե՛ Ներսես Շնորհալին, թե՛Ներսես Լաբրոնացին, թե՛ Մխիթար Գոշը կոչ էին անում, որ ամեն մեկը մնալով իր դավանանքին,  միմյանց վերաբերվեն որպես Քրիստոսով եղբայրների: Ճիշտ է մեր դավանանքը բարձր է կանգնած, բայց, ցավոք, նույնը չի կարելի ասել այսօրվա մեր հոգեւոր վիճակի մասին: Միայն այն, որ 100 տարի է, ինչ ոչ մի գործող վանք չունենք, դա արդեն, ցավոք, շատ բան է ասում, դրա համար էլ նրանք այդպիսի պայքարի մեջ ավելի արթուն եւ զգոն են: Ինչ վերաբերվում է Եվրոպային, դա մեզ համար չափանիշ չի կարող հանդիսանալ, քանի որ այստեղ տիրում է վողոքականության լիբերալ ոգին, ինչ պակաս տեղ չի գրավել թե՛ կաթոլիկների եւ թե՛ անգլիկանների մեջ:
Մանե ջան, բայց Ուղղափառ Եկեղեցին նույնպես հիմնականում գտնվում է Եվրոպայում, իսկ վանքերով ու վանական միաբանություններով ոչ պակաս հարուստ է նաև Կաթոլիկ Եկեղեցին: Ինչ վերաբերում է լիբերալ ոգուն, դա կարծեմ այնքան էլ խորթ չէ Հայ Եկեղեցուն: Հենց Ձեր մեջբերած սրբերի կոչը դրա արտահայտությունն է: 8:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

mane

Նախ, առաքելական շրջանում եկեղեցին ոսկսում էր ծաղկել եւ օրեցօր շնորհի առատությամբ ավելի ու ավելի էր աճում եւ այդ վերելքի արդյունքն էր նաեւ 3-րդ դարից սկսած բազմաթիվ վանքերի ստեղծումը, որոնք որպես հոգեւոր կյանքի ամուր սյուներ գոյատեւեցին մոտ 2000 տարի: Եվ միայն այս շնորհի սակավության շրջանում է, որ ընդհանուր հոգեւոր կյանքը սկսեց մեծ անկում ապրել եւ այսօրվա մեր վանքերի բացակայությունը ոչ թե առաքելական շրջանի վերելքի, այլ ծանր անկման հետեւանք է:

mane

Մոնք ջան, Եվրոպա ասելով մենք նկատի ունենք այն դեմոկրատա-գլոբալիզացիոն ոգին, որ տիրում է այդտեղ եւ ոչ կոնկրետ հողատարածքներ: Ասենք, որ եթե չհաշվենք դավանաբանական տարբերությունները, ապա մեզ համար ավելի հոգեհարազատ են ուղղափառ՝ արեւելյան եկեղեցիները, քան լատին, անգլիկան եւ նրանցից սերված բողոքական եկեղեցիները: Դրա համար էլ առավել ուսումնասիրել ենք նրանց դիրքորոշումները այս թեմայի շուրջ: Իսկ լիբերալ ասելով նկատի չունենք միջեկեղեցական հարաբերությունները, այլ այսօրվա աշխարհի ոգու հետ եկեղեցու ցուցաբերած ծայրահեղ հանդուրժողականությունը, ինչի ցցուն հետեւանքներն են արեւմտյան եկեղեցիներում հոգեւորական կանանց եւ միասեռական հոգեւոր առաջնորդների առատությունը: Եվ հույժ զարմանալի կլիներ, եթե սրանք ինչ որ բանով հակառակվեին աշխարհի կողմից եկեղեցի ներմուծված որեւէ չարիքին:

Dhani

Quote from: mane on December 11, 2007, 10:29:30 PM

Ցանկանում եք ասել, որ այսոր Քրիստոսի Եկեղեցին անկու՞մ է ապրում: Իսկ եթե ավելի կոնկրետ, խոսքը ավելի վերագրվում էր Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցո՞ւն, քանց Քախքեդոնյան եկեղեցիներին:

MONK

Quote from: mane on December 11, 2007, 10:29:30 PM
Նախ, առաքելական շրջանում եկեղեցին ոսկսում էր ծաղկել եւ օրեցօր շնորհի առատությամբ ավելի ու ավելի էր աճում եւ այդ վերելքի արդյունքն էր նաեւ 3-րդ դարից սկսած բազմաթիվ վանքերի ստեղծումը, որոնք որպես հոգեւոր կյանքի ամուր սյուներ գոյատեւեցին մոտ 2000 տարի: Եվ միայն այս շնորհի սակավության շրջանում է, որ ընդհանուր հոգեւոր կյանքը սկսեց մեծ անկում ապրել եւ այսօրվա մեր վանքերի բացակայությունը ոչ թե առաքելական շրջանի վերելքի, այլ ծանր անկման հետեւանք է:
Ներողություն, թեմայից մի փոքր շեղվող մի ընդմիջարկում. վանական շարժումն սկսվեց ոչ թե հոգևոր վերելքի, այլ անկման պայմաններում: Մանե, հետաքրքիր կլիներ Ձեր կարծիքը այս թեմայում.
http://lusamut.net/forums/index.php?topic=1029.0
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

mane

Դհանի ջան, չենք ասում, որ այլ եկեղեցիները հին ժամանակների համեմատ կատարյալ վիճակի մեջ են: Անկումը ընդհանրապես, ըստ Տիրոջ խոսքի եւ սուրբ հայրերի, տիրում է ամբողջ քրիստոնյա եկեղեցու վրա, իսկ մեր անկումը նրանց համեմատ շատ ավելի է: Հնարավոր է, որ դրան նպաստել է թե՛ եղեռնը եւ թե՛ աթեիզմի շրջանը, բայց հիշենք նաեւ, որ պատմության մեջ նման ցավալի անկումներ մենք էլի ենք ապրել: Առաքելական շրջանից հետո մինչ Գրիգոր Լուսավորիչը մոտ 50-100 տարի հոգեւոր անկում էր, որին փոխարինեց հրաշափառ վերելքը, ապա 15-17-րդ դարերը մեզ համար պատմության մեջ հիշատակվեցին որպես երկդարյա խավար շրջան, ինչին նորից հաջորդեց մեծ արթնություն Մովսես Տաթեւացու եւ այլոց կողմից: Եվ այս անկման վախճանն էլ, ըստ սուրբ հայրերի,  պիտի պսակվի շատ ավելի սքանչելի հոգեւոր արթնությամբ:

mane

Հարգելի Մոնք, վանականության ստեղծումը կարծում եմ ոչ թե անկման հետեւանք է, այլ բարենպաստ պայմանների, քանզի հալածանքները դադարեցին, իսկ Տերն ասում է. «Իմ շնորհը տկարության մեջ է  գործում», դրա համար էլ հազարավոր քրիստոնյաներ առանձնացան եւ տրվեցին ճգնակենցաղ կյանքին, ինչի հնարավորությունը առաջ չկար: Եվ վերջ ի վերջո Սուրբ Գիրքը եւ սուրբ հայրերը վերջին օրերի համար մարգարեացել են՝ ասելով, որ հավատը մեծ անկում պիտի ապրի, ինչպես ասում է Պողոս Առաքյալը. «Մարդիկ պիտի աստվածպաշտության կերպարանք ունենան, բայց Աստծո զորությունը ուրացած լինեն»: Կարծում ենք, թե դա է պատճառը, որ այն օրերին մարդիկ թողնելով աշխարհի կյանքը՝ հեռանում էին վանքեր, իսկ այսօր աշխարհիկ կյանքը այնպես է գերել մեզ, ըստ Պողոս Առաքյալի, թե՝ «Մարդիկ կլինեն ավելի ցանկասեր, քան աստվածասեր», որ համարյա թե ոչ ոք վանական կյանքի մասին չի էլ մտածում, այնպես որ ամեն դեպքում մնում ենք մեր կարծիքին եւ վանքերի ստեղծումը շնորհի առատության հետեւանք ենք համարում, իսկ մեր այս վիճակը՝ շնորհի սակավության: Եվ հիշենք, թե ովքեր են եղել վանական կյանքի հիմնադիրները եւ այդ բազմաթիվ մեծագույն սրբերի գոյությունն իսկ խոսում է շնորհի առատության մասին, իսկ այսօր ողջ քրիստոնյա աշխարհում նման մեկին գտնելն իսկ կարծում ենք անհնար է:

MONK

Quote from: mane on December 11, 2007, 10:30:27 PM
Մոնք ջան, Եվրոպա ասելով մենք նկատի ունենք այն դեմոկրատա-գլոբալիզացիոն ոգին, որ տիրում է այդտեղ եւ ոչ կոնկրետ հողատարածքներ: Ասենք, որ եթե չհաշվենք դավանաբանական տարբերությունները, ապա մեզ համար ավելի հոգեհարազատ են ուղղափառ՝ արեւելյան եկեղեցիները, քան լատին, անգլիկան եւ նրանցից սերված բողոքական եկեղեցիները: Դրա համար էլ առավել ուսումնասիրել ենք նրանց դիրքորոշումները այս թեմայի շուրջ: Իսկ լիբերալ ասելով նկատի չունենք միջեկեղեցական հարաբերությունները, այլ այսօրվա աշխարհի ոգու հետ եկեղեցու ցուցաբերած ծայրահեղ հանդուրժողականությունը, ինչի ցցուն հետեւանքներն են արեւմտյան եկեղեցիներում հոգեւորական կանանց եւ միասեռական հոգեւոր առաջնորդների առատությունը: Եվ հույժ զարմանալի կլիներ, եթե սրանք ինչ որ բանով հակառակվեին աշխարհի կողմից եկեղեցի ներմուծված որեւէ չարիքին:
Մանե ջան, Ձեր ասած դեմոկրատա-գլոբալիզացիոն ոգին և այսօրվա աշխարհի ոգու հետ եկեղեցու ցուցաբերած ծայրահեղ հանդուրժողականությունն ավելի մեծ թափով տիրում է ամերիկյան աշխարհամասում, որտեղ էլ հենց առավել արտահայտված է հոգեւորական կանանց եւ միասեռական հոգեւոր առաջնորդների առատությունը: Սա ի նկատի ունենալով է, որ միջամտեցի խոսակցությանը:  21:)
Իսկ ինչ վերաբերում է մոտեցումների ուսումնասիրությանը, եթե շարունակեք ուսումնասիրել դրանք, կտեսնեք, որ Ձեր նշած եկեղեցիների դիրքորոշումներում մենք, ինչպես արդեն նշեց Աբեղան, հերետիկոս ենք: Հետևաբար ինչ է ստացվում? Այն դիրքորոշումները, որ մեզ ձեռնտու չեն, մենք մերժում ենք, իսկ ուրիշ դիրքորոշումներ մենք պիտի ընդունենք իբրև դոգմա և դրա համար մեզ պատեպատ տանք? Եթե իրենք այդ հարցի շուրջ գրքեր են գրում, ուրեմն անվերապահորեն պիտի ընդունենք իրենց ասածները` անտեսելով մեր Եկեղեցու տեսակետը? Նույն ձևի հսկայական գրադարններ են գրվել ընդդեմ հակաքաղկեդոնականներիս: Ուրեմն...?  14:)
Իսկ մեր Գերագույն Հոգևոր Խորհրդի որոշման մասին ինչ կասեք? Մոլորված են?  1:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)