Եկեղեցու տկարության նշաններ

Started by mane, December 10, 2007, 01:41:04 PM

Previous topic - Next topic

mane

Իհարկե, ոչ ոք չի բացառում, թե Ամերիկայում նման իրավիճակ չի տիրում, բայց  անհերքելի փաստերը քիչ չեն նաեւ եվրոպական երկրների համար: Ինչ վերաբերվում է միմյանց հերետիկոս համարելուն, եթե Դուք ուշադիր եք եղել, անկախ այդ բանից, չենք ուզում նորից կրկնվել, բայց հենց մեր եկեղեցու մեծագույն հայրերը ամուր մնալով մեր եկեղեցու դավանաբանական դիրքորոշման վրա եւ նրանց էլ այն չպարտադրելով քրիստոնեական սիրով միմյանց հետ հարաբերվելու կոչ են արել, սրանից հետեւում է, որ այդ հերձվածը՝ բաժանումը նույնը չէ, ինչը Արիոսի, Մակեդոնի, Նեստորի, Եվտիքեսի եւ այլոց պարագայում, քանզի մեր հայրերը երբեք նման բան նրանց մասին չէին ասի: Ասենք, որ պայքարի սկզբում հենց մեր եկեղեցին էլ հայրապետի գլխավորությամբ այն առաջնորդում էր եւ հենց իր առաջարկով շատ բաներ փոփոխվեցին դեպի լավը եւ դա ոչ թե սնահավատության կամ ոչ էլ մոլորության հետեւանք էր, այլ՝ առողջ դատողության, իսկ թե ինչի պայքարը մինչեւ վերջ չտարվեց, դա էլ ինչ որ տեղ կարելի է հասկանալ, քանի դեռ մեզ մոտ վերջնական չձեւավորում չի ստացել պետություն-եկեղեցի հարաբերությունը:  Այնպես որ շատերը գոհ ու շնորհակալ են հայրապետի այդ քայլից:
Այս թեմայի շուրջ պայքարի ընթացքում փնտրտուքները ստիպեցին այլ եկեղեցիների գրականությունը ուսումնասիրել, այնպես որ նրանք չէ, որ մեզ մղել են պայքարի եւ երբեք մենք նրանց գրածները դոգմա չենք ընդունում, այլ Աստված է, որ մարդուն իմաստություն է տալիս պիտանին ու անպիտանը իրարից տարբերելու: