Մրցանակ

Started by Magnolia, December 06, 2007, 12:19:40 AM

Previous topic - Next topic

Magnolia

Ողջույն Բոլորին!

Մրցանակային ֆոնդում ներկայացված գրքերը, շատ կարևոր և պետկական մրցանակներ են!!!!Մյուս կողմից, մտածեցի, ինչ կուզենայի ստանալ ես այդ տարիքում և նման մրցույթում հաղթող չանաչվելու դեպքում? իհարկէ ` փայլուն սիրուն թիթիզ մի բան ;D
Իսկ եթե լուրջ...
Կարելի է կազմակերպել շատ հետաքրքիր ճամփորդություն հաղթողի համար` իրեն մանկատնից դեպի....տարբերակները երկուսն  են:

1. կազմակերպել էկսկուրսիա Էջմիածնում` ցույց տալ ամեն մի ծակ ու ծուկ, դրանով իսկ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել պրպտող ուղեղի համար հոգևոր աշխարհի նկատմամբ
2. հրաշալի ժամանցային օր Երևանում` հաղթողը (իր քավորի հետ) գնա կինոթատրոն, պատկերասրահներ, թատրոն, պիցցերիա... մի խոսքով, անմոռանալի օր...
Միգուցէ, մտածենք այս մրցանակի մասին 32:)
Բայց, իհարկէ գրքի հետ միասին ;)




Ղուկաս Վահան

Magnolia ջան, բնականաբար ֆոնդում այս պահին եղածները հարմար չեն պատանեկան սկսված մրցույթի համար, այլ «Միտք» ակումբի ֆոնդն է։ Երեխաների համար թերևս այլ բաներ պատրաստենք։ Առաջարկությունդ լավն է  39:)  բայց  20:) ֆինանսական հարց է։ Մյուսները եթե միանան 31:)  հրաշալի կլինի  21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Magnolia


Quote from: Admin on December 06, 2007, 12:58:03 AM
...Մյուսները եթե միանան 31:)  հրաշալի կլինի  21:)
Մյուսներ, միացեք!!!! 27:)

Տ. Տաթև քհն.

Shnorhakalutyun, Magnolia, lav arajarkneri hamar

TILIL

Ես համամիտ եմ Մագնոլիայի հետ և ինձ թվում է կարելի է հարցնել հաղթողին թե նշված երկու ուղղություններից ինքը ուր կցանկանա գնալ,կուզենայի ավելացնել,որ ես ցանկանում եմ իմ հնարավորությունների սահմաններում կազմակերպել ժամանցային օրը հաղթողի(իմ սանիկի)հետ,իհարկե ինչպես նշում է Մագնոլիան  մրցանակում գրքերը ևս թող լինեն:Նշեմ նաև,որ ժամանցային օրը կախված է համապատասխան մանկատան տնօրենի թույլտվությունից:Թույլ տալու դեպքում ես պատրաստ եմ իմ սանիկի հետ շրջել նրա ընտրած ուղղությամբ և կազմակերպել ուրախ ժամանցային օր: 18:)

Magnolia


Dhani

Ցանկանում եմ Չերիի սանկիներից մեկին նվիրել "Աստվածաշունչ և Քրիստոնեություն" դիսկը:  Նրա մեջ մտնում է Սուրբ Գիրքը: Ավետարան երեխաների համար: Եկեղեցու խորհուրդների մասին: Նաև կա Երուսաղեմի սրբավայրերի մասին: Եթե իհարկե հնարավորություն լինի այդ դիսկից օգտվել:
Թող Չերին ընտրի ում նվիրի դիսկը: Չնայած կարելի է ուղղակի նվիրել Գավառի մանկատանը: Ոնց էլ լինի, մեկ հատ համակարգիչ այնտեղ պետք է լինի?
Չերի, սպասում եմ արձագանքիդ:

Ղուկաս Վահան

Մարգո, ցանկությունդ գովելի է 18:)  բայց այդպես խախտվում է մրցույթի սկզբունքը։ Չերիի մյուս սանիկներն ի՞նչ կմտածեն։
Մանկատանը նվիրելն ավելի լավ տարբերակ է, բայց այդ դիսկն ի՞նչ լեզվով է։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Dhani

#8
Ցավոք դիսկը ռուսերեն է: Ես էլ ավելի կողմ եմ մանկատանը նվիրենք: 12:) Բայց վերջնական խոսքը Չերիինն է:

Dhani

Գիտեք, ես մտածեցի Ձեր ասածի մասին, սիրելի Ադմին: Մտածում եմ, որ սխալ է մի մանկատնը տալ այդ դիսկը, մնացածներին`ոչ: Անկախ իմ սիմատյան դեպի Չերի որպես քավոր, բոլորն էլ  39:) 39:) 39:) այսպիսին են:
Ավելի նպատակահարմար չէ, դիսկը ուղղակի տալ "Միտք ակումբ"-ի ֆոնդին? Սպասում եմ Ձեր կարծիքներին, սիրելի Ադմին և Չերի: