Սփյուռքի եկեղեց&

Started by Mariam, July 04, 2005, 03:37:31 PM

Previous topic - Next topic

Mariam

Հետևյալ օրինակը փաստ է աղոթքի ու պատարագի «հոգու» տարբեր ըմբռնմանը, Սփյուռքում ու Հայաստանում: Վեհափառ Վազգեն Առաջինի մտածումներն ու համոզումները հակոտնյա են Սփյուռքի եկեղեցում կատարվող մի քանի երևույթների հետ: Ահավասիկ Վեհափառի խոսքերը.
«Սարկավագի խոսքերը շատ ուշագրավ են, գուցե իր արտասանած քարոզներից ամենից ներշնչվածը, ամենից կատարյալը: Մտածումի և զգացումի գոհար գաղափարներ են, ճշմարտապես դաստիարակիչ և հոգևփոխիչ պատգամներ, որոնք մարդուն բարձրանում են դեպի հոգևոր-բարիյական կատարները:
Ահա սարկավագի այս խոսքերը.
« Եւ ևս հավատով և սրբութեամբ կացցուք յաղոթս առաջի Սրբոյ Սեղանոյս Աստուծո՝ ահիւ. մի՛ խղճիւ և գայթակղութեամբ, մի՛ նենգութեամբ և խորամանկութեամբ, մի՛ պատրանօք և խաբէութեամբ, մի՛ երկմտութեամբ և մի՛ թերահավատութեամբ, այլ ուղիղ վարուք, պարզ մտօք, միամիտ սրտիւ, կատարեալ հավատով, լցեալ սիրով, լի և առաւելեալ ամենայն գործովք բարութեան՝ կացցուք յաղոթս առաջի Սրբոյ Սեղանոյս Աստուծոյ և գտցուք զողորմութեան զշնորհս յաւուր Յայտնութեան և ի միւսանգամ գալստեանն Տեառն մերոյ և Փրկչին Յիսուսի Քրիստոսի: Կեցուսցէ՛ և ողորմեսցի՛:»
Ահա սարկավագը պատվիրում է ժողովրդին այսպես աղոթել:
Եվ իրապես, աղոթքը այն ժամանակ է միայն իմաստ ու հոգեկան արժեք ստանում, երբ այն կատարվում է ոչ թե ձևի համար ի ցույց մարդկանց, այլ որպես անկեղծ և խոր ապրումի արտահայտություն: »
Վազգեն Առաջին, Ամենայն Հայոց Կաթողոկոս,  «Մեր Պատարագը»

Միացյալ Նահանգներում հրատարակված պատարագամատույց գրքույկ մը մատնանշում է այն աղոթքները, որոնք «կրճատված» են սփյուռքում – գոնե, Ֆրանսիայում ու Միացյալ նահանգներում, որոնց շարքում՛ վերոնշյալ աղոթքն ու սրբերի հիշատակությունները, որին պատճառով սփյուռքի մեր եկեղեցիներում չի լսվում Սուրբ Գրիգոր Նարեկացու ու Ներսես Կլայեցու – Շնորհալու – անունները:
Կարո՞ղ էք մեզ լուսաբանել ու ասել թէ ինչո՞ւ սփյուռքի եկեղեցական կարգը կրել է այնպիսի փոփոխություններ: Բացարձակ միաձայնությո՞ւն է տիրում մեր եկեղեցու բոլոր թեմերի միջև՛ հայաստանյան թե սփյուռքյան: