անխղճությունը և խղճահարված լինելը

Started by Rouna, November 08, 2007, 10:37:35 AM

Previous topic - Next topic

Rouna

Աստված օգնական, հայր սուրբ։

Հոգևորի մասին մտացելն ինձ մոտ առաջացնում է ինքնադաստիարակչական կարգի հարցեր։ 

Ասում են, խիղճը Աստծո ձայնն է մարդուն հոգում, որ չմեղանչի։ 

Սակայն կա խղճահարված մի վիճակ, որի դեպքում փոքր մեղքերը չեն վերանում, իսկ մեծերը՝ չեն նկատվում, այլ մարդ ինքն իրեն կրծում է։

Ինչպե՞ս խուսափել դրանից։

Համբերություն Ձեզ։

Abegha

Աստված պահապան, Ռունա ջան։
Նախ ասեմ, որ միանշանակ չի կարելի վերաբերվել «խղճի ձայն» ասվածին։ Այն կարող է նաև խաբուսիկ լինել։ Խղճի խայթ ունենալը չի կարող մարդուն լիարժեքորեն օգնել, որ մարդը դուրս գա մեղքից։ Մեղքը զգալուց զատ մարդուն պետք է, որ նա սիրի սրբությունը։
Կա նաև մեղքի գիտակցության մի աստիճան, երբ մարդ հայտնվում է հուսահատության մեջ, հետևաբար մեղքը գիտկցելը, ցավելը, զղջալը երբեմն բավարար չեն մեղքից ձերբազատվելու համար։

Quote from: Rouna on November 08, 2007, 10:37:35 AM
Սակայն կա խղճահարված մի վիճակ, որի դեպքում փոքր մեղքերը չեն վերանում, իսկ մեծերը՝ չեն նկատվում, այլ մարդ ինքն իրեն կրծում է։

Կարո՞ղ ես ավելի բացել այս միտքդ։

Rouna

Դուք առանց իմ բացելու էլ արդեն պատասխանեցիք  32:)

«Մեղքը զգալուց զատ մարդուն պետք է, որ նա սիրի սրբությունը։»

Այսինքն, գործ պետք է անի, իր արարքներով ձգտի դեպի բարին, ոչ թե արածի համար լաց լինի։

Abegha

Ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել  21:)

arphi

Եթե կարելի է` ես մի փոքր խոսք ասեմ:  ::) Կարծում եմ, օգտակար են նաև Նարեկացու խոսքերը.«... քանզի միապէս մատնէ կորստեան ե՛ւ զղջումն ուժգնապէս, ե՛ւ մեղանչելն մոլեգնաբար» /Բան Ժ/ 43:):
Երբ մեղանչում ենք, կարծում եմ, կարելի է անմիջապես ձեռնամուխ լինել որևէ օգտավետ և բարի գործի. նախ մտացրիվ ես լինում և զղջումը հոգիդ չի կրծում, 34:) ժամանակ ես շահում, իսկ այն սպիացնում է վերքը, 30:) ի վերջո, գիտակցում ես, որ ի վիճակի ես նաև օգտավետ արարքի, սա մխիթարում է արած սխալի տեղը: 18:) Բայց կարծում եմ նաև, որ շատ է օգնում ապաշխարության կարգը: 27:)

Rouna

arphi,  21:) շնորհակալություն ձեր անկեղծ արձագանքի և  43:) մեջբերման համար, ձեր մոտեցմանը համամիտ եմ. միշտ կա պարզ մի աշխատանք, որ թույլ չի տալիս մարդուն կորցնել շարժունակությունը  17:)