Կրոնի ուսուցիչներ

Started by MONK, November 05, 2007, 06:20:45 PM

Previous topic - Next topic

MONK

Հայր Ղուկաս, քանիցս առիթ եմ ունեցել առնչվելու մի խնդրի հետ, որի մասին հիմա կուզեի բարձրաձայնել. դպրոցներում Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն առարկայի ներառումը ուսումնական ծրագրում ես համարում եմ մեր Եկեղեցու և պետության համագործակցության կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Ավելորդ եմ համարում հիմա խոսել դրա բարերար և օգտակար հսկայական հետևանքների մասին, քանի որ հարցումս այլ է` ուսուցիչների խնդիրը: Ես անձամբ ծանոթ եմ որոշ ուսուցիչների կարողություններին և վստահաբար կարող եմ ասել, որ թե պատրաստվածությամբ և թե նկարագրով լիովին համատասխանում են խնդրի պահանջներին: Բայց գիտեմ նաև թվով ոչ քիչ դեպքեր, երբ որոշ անձինք հայտնվել են, մեղմ ասած, սխալ տեղում և խիստ աղոտ պատկերացումներ ունեն իրենց ստանձնած առաքելության նկատմամբ: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ կրոնի ուսուցչի վկայական ստացածների մեջ հայտնվել են աղանդավորներ կամ աթեիստներ: Ինչ ծրարգրեր կան այս դեպքերը կանխելու կամ վերացնելու ուղղությամբ? Եվ նաև` կրոնի ուսուցիչների սիստեմատիկ կրթության և մասնագիտացման ուղղությամբ? Ես սխալ եմ համարում այլ առարկայի մասնագետին  մի քանի շաբաթվա վերապատրաստման կուրսերով տվյալ առարկայի մասնագետ դարձնելը: Այդ կուրսերը կարող են միայն արդեն մասնագիտացած անձի հետագա զարգացմանը նպաստել, և ոչ թե հիմնական միջոց լինել: Քիչ եմ համարում նաև դրանից հետո ինքնուրույն պատրաստվածության ուղղությամբ աշխատանքների վրա հույս դնելը:
Հուսամ հարցադրումս պարզ է, մնացյալը քննարկումների ընթացքում  13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Abegha

#1
Մոնկ, շնորհակալություն հարցի համար։ Իրոք, սա շատ հուզող և կարևոր մի հարց է, որն ունի իր բազում խոցելի կողմերը։
Նախ պետք է հաշվի առնել, որ Հայաստանում ուսուցիչների որակավորման լուրջ խնդիր կա։ Եթե հաշվի չառնենք Երևանը, ապա շրջաններում երբեմն կարելի է հանդիպել դպրոցներ, որտեղ ոչ միայն Հայ Եկեղեցու պատմություն առարկայի, այլ նաև մյուս շատ առարկաների ուսուցիչներ պարզապես համապատասխան կրթությունը չունեն։ Նման բան հանդիպում ենք ոչ ամենուր, սակայն հեռավոր շրջաններում այս երևույթը կա։
Ինչ վերաբերում է խնդրո առարկա հարցին, ապա պետք է նշել, որ բարձրագույն կրթական համակարգը կոնկրետ Հայ Եկեղեցու առարկայի մասնագետներ չի պատրաստում, սակայն քայլեր որոշակի արվել են այս ուղղությամբ, և հուսանք առաջիկայում այս հարցն իր լուծումը կստանա։
Ցավալի փաստն այն է, որ սովետմիության ժամանակ զարգացած պատմագիտությունը նույն աչքով է նայում եկեղեցական պատմագիտությանը, մինչդեռ եկեղեցու պատմության մասնագետը եթե աստվածաբանությունից, Եկեղեցու Խորհուրդներից, որոշ տոներից և, ինչու ոչ, նաև եկեղեցու կյանքից անտեղյակ է, դժվար թե կարողանա լիարժեքորեն ներկայացնել եկեղեցու պատմություն առարկան։
Շատերը պնդում են, որ հայոց պատմություն առարկայի մեջ պետք է պարզապես ինտեգրել եկեղեցու պատմություն առարկան՝ ասելով՝ չէ՞ որ սա մեր ընդհանուր պատմությունն է։
Այո՛, սակայն չենք անդրադառնում, որ այսպես Եկեղեցու պատմությունը վերածում ենք թվերի, հոգեզրկում ենք, առանց աստվածաբանության, որի հետևանքով անիմաստ է դառնում պարզապես ժողովների մասին պատմագիտական գիտելիքներ ունենալը։ Առարկան դառնում է նույնիսկ անհաստականալի իր գոյությամբ։
Մենք Վարդանանց պատերազմի մասին ենք խոսում, հանուն հավատքի պատերազմի մասին, բայց հանուն ի՞նչ հավատքի։
Մենք խոսում ենք Նարեկի մասին որպես ազգային մեծ արժեքի, սակայն ինչի՞ մասին էր խոսում Նարեկն ինքը։
Շատ օրինակներ կարելի է մեջբերել։
Այսպես, պետք էր ունենալ Հայոց պատմության երկու թևերը՝ ժող. պատմ. և եկեղ. պատմ, և երկու առարկաներով լիարժեք դարձնել հայոց պատմության դասավանդումը, որը և իրականացվում է այս պահին։
Նկատի ունենալով, որ առարկան նոր է դպրոցներում, ունենալով մոտ 1400 դպրոց, բնականաբար հնարավոր չէր լինի բոլոր դպրոցներում մասնագետներ ունենալ։ Այս հարցի լուծումը որոշակի մասնագիտություն ունեցող ուսուցիչների (պատմաբաններ, բանասերներ և Հայ Եկեղեցու եռամյա դասընթացներն ավարտած այն անձինք, ովքեր բարձրագույնի վկայական ունեն) վերապատրաստումն էր, որը և արվում է, սակայն նյութական դժվարությանց պատճառով չենք կարողանում բոլոր տեղերը հասնել։
Խոչընդոտներից մեկն էլ այն է, որ որոշ դպրոցների տնօրեններ չեն գիտակցում առարկայի կարևորությունը, և քանի որ իրավունք ունեն ուսուցիչներին առարկաների բաշխման հարցում, հանկարծ կարող է տեսնենք, թե ինչպես են վերապատրաստված ուսուցչին փոխել և նշանակել մեկ ուրիշին, որ բացարձակ կարող է կապ չունենալ։ Այսպիսի երևույթներ լինում են, սակայն Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ վերահսկում են այս երևույթը։
Առարկայի դպրոց մուտք գործելու առաջին տարիներում այս երևույթը անվերահսկելի էր, սակայն նույնը չի կարելի ասել այսօրվա համար։
Այն, որ աղանդավորը և այլն կարող են հայտնված լինեն դպրոցում և դասավանդելով այս առարկան կատարեն իրենց սև գործը, հաճախ պարզապես ասեկոսեներ են լինում։ Եթե իրոք ահազանգ է լինում, ապա մենք անդրադառնում ենք, տեղեկացնում նաև նախարարությունում։
Երբեմն պարզապես ժամերից զրկված ուսուցիչներն են աղմուկ բարձրացնում։ Այսպիսի դեպքերը պարզապես ֆինանս. անհանգստություն է լինում վերջիններիս կողմից։ Մարդիկ դժգոհում են իրենց տնօրենից, այստեղ–այնտեղ ահազանգում են, և այլն, հետո վերջում ասում են, որ ընտանիք են պահում ...
Այսպիսի հարցերում մեզ համար կարևորն է ունենալ լավ ուսուցիչներ, որ աշակերտը շահի։
Հաջորդ դժվարությունը այն է, որ ֆինանսական դժվարությունների պատճառով մենք մեր աշխատակիցները չունենք բոլոր տարածաշրջաններում, հատկապես հեռավոր շրջաններում, ուստի վերահսկողությունը թույլ է։
Ուսուցիչների հանդեպ հատուկ հոգատարություն է պետք, օժանդակ գրականություն և այլն, որոնք բավականին լուրջ ֆինանս. հարցեր են։
Հուսանք ժամանակի ընթացքում լուծվեն այս հարցերը։
Ցանկանում եմ հավելել, որ եթե մարդիկ մտահոգված են, ապա առաջացած խնդիրների համար կարող են գրել Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։ Այնտեղ առաջացած հարցերին անպայման կանդրադառնան և կպատասխանեն։
Նորից շեշտեմ, որ հարցերը գրավոր լինեն, որովհետև բանավոր անհանգստությունները հաճախ ասեկոսեներ են լինում։

Եթե այլ հարցեր կան այս խնդրի առնչությամբ, պատրաստ եմ պարզաբանել  13:)

MONK

Շնորհակալություն, Հայր Սուրբ ջան, կարծում եմ այս թեմայի մեջ արծարծվելիք դեռ շատ հարցեր կլինեն: 13:)
Ես կարծում եմ, որ խիստ ցանկալի կլիներ, եթե թեմայի քննարկմանը նաև կրոնի ուսուցիչներ միանային: 1:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

#3
Հայր Սուրբ, քո ուշադրությանն եմ հանձնում 9-րդ հոդվածը`«ԱՂԱՆԴԸ «ԲՈՒՅՆ» Է ԴՐԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ» վերնագրով.
http://new.aravot.am/am/articles//0/view/all
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Abegha

Մոնկ ջան, ճիշտ է, տնօրենի առջև խնդիր դրվել է համապատասխան մասնագետով փոխարինելու ուսուցչուհուն, և նա խոստացել էր։
Պետք է թերևս նորից անդրադարձ կատարվի՝ հստակեցնելու առկա իրավիճակը։
Շնորհակալություն հղումի համար 13:)

MONK

Հայր Սուրբ, այսօր «Առավոտում» էլի անդրադարձ էր եղել այդ թեմային: Սայթում որ դնեն, լինկը կտեղադրեմ: Դպրոցի տնօրենը խոստացել է ջարդել  հարցազրույց տված հոգևորականի գլուխը: 11:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Satenik

Ո՞ր դպրոցի մասին է խոսքը:
Դպրոցի տնօրենի բառապաշարում եթե կա "գլուխ ջարդել" արտահայտությունը, այդպիսի դպրոցից երեխաներին փախցնել է պետք:

MONK

#7
Quote from: Satenik on December 05, 2007, 03:41:58 AM
Ո՞ր դպրոցի մասին է խոսքը:
Խոսքը Արմենակ Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի մասին է, որի տնօրենը հենց հանգուցյալ Արմենակյանի կինն է: Նա խոստացել է ջարդել Նորք-Մարաշ համայնքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զաքարիա քահանա Ավետիսյանի գլուխը այն բանի համար, որ վերջինս ասել էր, թե «Կյանքի խոսքը» աղանդ է:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Satenik

 9:)Հմ..., ինչ էլ լեզուն պտտվում է արտասանել ճիշտ այն արտահայտությունը, որը Նաիրի Հունանյանն էր բղավում խորհրդարանի դահլիճում, տառացիորեն մարդկանց գլուխը ջարդելու պահին: Դա հենց այն Արմենակ Արմենակյանի կինը չէ՞, որ զոհվեց Հունանյանի ձեռքից:

Abegha

#9
Ես չեմ կարդացել այդ հոդվածը, բայց այնուամենայնիվ «Առավոտը» այն թերթը չէ, որի ասածները կարող եմ հալած յուղի տեղ ընդունել։ Քննադատությունը օգտակար է, երբ կառուցողական է, բայց ոչ՝ սադրիչ։