Re[2]: Inchu enk meghadrum aghandavorakannerin?

Started by Happy people, July 03, 2005, 04:14:54 AM

Previous topic - Next topic

Happy people

 14:)     Menk, ughghaparners, misht djgoh enk aghandavorakannerits, vor aidkan sht mard en shahum Tiroj hamar, u heto el haitararum enk, vor nrank chisht chen DAVANUM Asttsun, hetevabar, arjani chen prkutian. Mievnuin jamanak, parap nstats demnerue chenk arnum irants. Ardiok da parisetsiutiun che, miain asel u chanel. Aidpisinerue, chem schalvi asel, aveli molorvats aghaghandavorakanner en, kan nrank, ovker ardar havatov u srtatsavankov en Christosi choskue pochantsum ashchariknerin.
    Uzum em koch anel Hai Arakelakan Yekeghetsu bolor havatatsialnerin, vor mi kich nmanvenk aid hartsum aghandavorakannerin, vorpeszi mer havatkue arants gortsi datark chlini Amenazori araj.   

Mariam

#1
Աղանդավորների կատարած ի՞նչ բարի գործերի մասին էք խոսում: Հայ եկեղեցու զավակները ձեռնունայն չենք նստած, Տիրոջ հրամանը ' եղբոր սիրելու պատվիրանը գործի է մղում շատ մը հավատացյալների, թեկուզ անհատապես:  Միասնական բարեգործությունները չեն պակասում, բայց , ճիշտ էք ասում, երբեք չի կարելի դրանով բավարարվել:
Հայ Եկեղեցին ինձ տալիս է աստվածային ուժն ու սնունդը, ինչո՞ւ գնամ անհամ կերակուր ուտեմ օտար ու խորդ «մոր» քով, որ ինձ անկեղծ սիրով չի սիրում: Հայ Եկեղեցուց ստանում ենք հոգևոր անսահման աջակցություն, ու մեր կատարած ,թեկուզ համեստ բարեգործություններրը Նրա անունով ենք կատարում:
Ի՞նչ գործերով են զբաղվում աղանդները Հայաստանում: Ի՞նչ է նրանց հետին միտքն ու հետապնդած իրական նպատակը:

Happy people

Դուք ինձ ճիշտ չեք հասկացել, Մարիամ ջան, ես տխուր եմ նրա համար, որ մեր եկեղեցին աղանդավորականներին միայն քննադատում է և դեմը ոչ մի կերպ չի առնում։ Մի անգամ, ճանապարհ գնալիս, սբ. Եփրեմ Ասորին Աստծուն խնդրում է, որ Նա մի գիտակից մարդու ուղղարկի իրեն ընդառաջ, որպեսզի որևիցե օգտակար բան քաղի այդ մարդուց։ Եվ ճանապարհին հանդիպում է մի կնոջ, որը անամոթ ձևով նայում է սբ. Եփրեմին։ Իսկ սբ. Եփրեմը նրան դիտողություն է անում, ասելով, որ կինը պետք է հողին (գետնին) նայի, երբ տղամարդ կա իր առաջ, քանի որ կինը արարվել է տղամարդուց։ Իսկ այդ կինը, ողղարկված լինելով Աստծուց, պատասխանում է, ասելով, որ կինը պետք է նայի տղամարդուն, քանի որ տղամարդուց է արարված, իսկ տղամարդը պետք է նայի հողին (գետնին), քանի որ հողից է արարված։ Եվ այստեղից նա հասկանում է, որ պետք չէ դատող աչքերով նայել բոլորին կամ որևիցե բանին, այլ պարզապես, սիրող աչքերով։ Իսկ երբ նկատում ենք ուրիշի սխալը, ապա լավագույն ուղղություն ցույց տալը կլինի այն, որ մենք չկրկնենք այդ, այլ Քրիստոսի պարգևած մեր սիրով և խելամտությամբ ուղղենք և կարգավորենք սխալը։   12:)   

Mariam

#3
Կներեք, չգիտեմ ձեզ ի'նչ անունով դիմել:
Հայաստանի իրավիճակից քիչ եմ ծանոթ: Աղանդների ծավալած քարոզչության ձևերի մասին էլ' քիչ: Դժբախտաբար ճիշտ էք, երբ ասում էք թե եկեղեցին անտարբերությամբ կամ պասիվությամբ կարող էինք մեղադրել' եղբոր սիրելու պատվիրանը շատ թերի կերպով իրագործելու համար: Բայց Եկեղեցին մե'նք ենք, ու մեր բերած - ու միշտ անբավարար - լուման Եկեղեցի'ն է բերում իմ միջոցով, ու երբ Եկեղեցին անտարբեր է եղբորը ապրած թշվառության նկատմամբ, դա ի'մ հանցանքս է, ու ի'մ անտարբերության արդյունքը:
Ճիշտ էք, եթե մեր ապրած քաղաքի եկեղեցու զավակների համար սովորություն չէ դարձել ժողվել ու քննել քաղաքի խնդիրները ու առաջարկ չներկայացնել և միասնական գործունեություն չձեռնարկել, մենք վերածված ենք անհատների: Ու եթե կարող ենք անհատապես, կամ ուրիշ կազմակերպությանց միջոցով գործել, դա սակայն համարում եմ Եկեղեցու բարեգործություն, որովհետև նրա զավակն եմ:
Միասնաբար գործելը մեր բոլորի փափագն ու պարտականությունն է: Շնորհակալություն ձեզ ինձ այդ հիշեցնելու համար ու ձեր պատմած իմաստալից դրվագի համար:

Happy people

    27:)  [b]Ի տեղեկություն ձեզ, Մարիամ ջան, Հայաստանում գործում է՝ կաթողիկոս Վազգեն առաջինի կողմից օրհնավծ մի խումբ ՚ԵկեղեցասիրացԵղբայրակցություն՚անվամբ։ Այդ Հավատացյալ խումբը բարգավաճեց ու մինչ այսօր գործում է, Քրիստոսին մեծ շահեր մատուցելով, որ բերում է մարդկանց մեր Սուրբ Եկեղեցի։ Սակայն մեր հոգևորականներից շատ-շատերը նրանց համրում են որպես հերձվածներ, ինքնագլուխներ, որը շատ ցավ է պատճառում ինձ։ Ես չեմ վախենում գրել հետևյալը՝ համարելով նրանց կարծիքը զրպարտություն։ Թող կարդան նաև մեր հոգևորականները և փոխեն իրենց կարծիքը այդ մարդկաց մասին. ՀԱՐԳԵԼԻ ՀՈԳԵվՈՐԱԿԱՆՆԵՐ  ՙՙԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑ ԵՂԲԱՅՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ՚   խումբը  ոչ ոքի մեղքերը չի թողում այլ նրանք հետևում են Հակոբ առաքյալի ասածին (Տես Թ. Հակոբու 5։16)։ Ես հուսով եմ, որ ինչ որ չափով ձեր կարծիքը կփոխվի, երբ ավելի լավ ու մոտիկից ճանաչեք մեկդ մյուսին, և դրա հետևանքը կլինի (համոզված եղեք) ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ 30:)։  [/b] [b]Ես ոչ մի չար միտումներ կամ հակառակություններ  չունեմ որևիցե մեկի դեմ, խարզապես, ուզում եմ, որ մեր եկեղեցին Սուրբ պահենք ու սիրով լինենք բոլորի (առանց բացառությունների) նկատմամբ։ 27:)[/b]։
     Իմ անունը Սիմոն է Մարիամ ջան։

Mariam

#5
Սիմոն, ինձ էլ զգուշացրել են Եկեղեցասիրաց Եղբայրակցության դեմ. քահանաները ու մի քանի հավատացյալները ասեցին թե Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը շեղվել է ուղղափառ հավատից, ու նրա դավանանքը բողոքականության մոտ է: Ճի՞շտ է:

Happy people

    Ինչպես ասացի Մարիամ ջան, մեր հոգևորականները շատ անտեղյակ են այդ մասին կամ էլ տեղյակ են, սակայն  իրենք չունեն իրենց սեփական կարծիքը, որը շատ ցավալի է։ Իմ քույրը այդ խմբից է, բայց նա չի դադարում լինել լավ ուղղափառ հավատացյալ և ամեն կիրակի օր անհապաղ մասնակցում է սուրբ Պատարագներին։ Ես կարող եմ վստահորեն ասել, որ այս հարցում սխալվում են մեր հոգևորականները, իսկ եթե հիմք են ընդունում մի քանի մարդկանց անօրենությունները, ապա ես կարող եմ թվարկել բազմաթիվ պատճառներ, որ ոչ մի եկեղեցի ուղղափառ կոչվելու արժանի չի լինի։ Պարզապես պետք է այդ մարդկանց ընդունել այնպես, ինչպես որ կան, հակառակ դեպքում մենք ինքներս մեզ ենք քննադատում։ Եվ որպես այս անգամվա վերջաբան, ուզում եմ մի կոչ անել մեր հոգևորականներին և բոլոր՝ եղբայրակցության մասին վատ կարծիք ունեցող հայորդի հավատացյալներին, ընդունելով իրենց որպես իմը, հարազատը.
          ՓԱՌԱԲԱՆԵ՜Ք ԵՎ ԵՐԿՐՊԱԳԵ՜Ք ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՑՈՒՑԱԲԵՐԵՔ ՁԵՐ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑ ԵՂԲԱՅՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԱՅՆ ԲԱՆԻ ՀԱՄԱՐ, ՈՐ ՆՐԱՆՔ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՇԱՀՈՒՄ ՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ ԵՎ ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐՆԵՐԸ ՓՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՃԱՆԿԵՐԻՑ, ՈՐԸ ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՊԱՐՏՔՆ Է։
     Իսկ ինչ վերաբերվում է նրանց դավանանքի մասին, Մարիամ ջան, ապա այն բացարձակապես ոչ մի բանով չի տարբերվում Հայ Առաքելական Եկեղեցու դավանանքից։
     Շատ ներեղություն այսքան ընդարձակ արտահայտման համար, բայց եթե մենք՝ ուղղափառներս, չասենք մեր սխալները մեկս մյուսին սրտացավանքով, ապա ո՞վ կասի այն առանց կրիտիկական միտումներով։

Mariam

#7
Հայաստանի իրականությունը' կյանքն ընկալելու թափածս ջանքերին պատճառով,մասամբ նաև ապրածս հիասթափությանն, ու վառ մնացած հույսերիս, կյանքի կանչերի խառնաշփոթության հետևանքով, մնացած ուժերս անբավարար եղան որպեսզի պարզ , ամենապարզ ձևով ու երեխայի նման ընդունեմ այն ինչ որ օտար էր ինձ, անցյալում ապրածից բոլորովին տարբեր ու նմանող...
Ժամանակն է որ ունեցածս նախապաշարումներից մի քանիսից հրաժարվեմ:
Այնքան բա՛ն եմ տեսել մեր քաղաքի եկեղեցում, տարօրինակ վարվելաձևեր, ու լսել տարօրինակ աղոթքներ, բարձրաձայն ասված, քահանայի ձայնից ավելի բարձր ձայնով, ականատես եղել միջնադարյան մտածումների ու սովորությունների, ու տկարամիտ մարդկանց ինքնագլուխ կամայականություններին - մեկը պատարագից առաջ մի հաց է բերում ու բաշխում - , կարծես Հայաստանը հիմա' հավատն է ճանաչում ու դարերի ընթացքում Եկեղեցում կատարված բոլոր սխալները ի'ր կարգին կրկնում, որ մասամբ սկսել եմ քաշվել ու մոտեցող մարդկանց սկսել եմ ասել, բացե ի բաց.« Կներեք, Ձեզ չեմ ճանաչում, չգիտեմ լա՞վն էք ցանկանում իմ ու ընտանիքիս համար, կամ ոչ, հիմա ինձ ներեցեք, հասկացեք իմ հոգնածությունս: Ձեզ հետ խոսակցությունը չեմ փակել, պարզապես փակագծի մեջ եմ դրել,ժամանակ տվե'ք ինձ հոգեպնդվեմ:»
Ուզում եմ ասել ձեզ, Սիմոն, որ ընդունեցի ձեր վրդովումը, ու չեմ կասկածի ձեր անկեղծության ու նվիրումի վրա: Կիրակի, կամ հենց վաղը ,փողոցում, երբ հանդիպեմ Եկեղեցասիրած Եղբայրակցության անդամների հետ, նրանց հետ շարունակելու եմ երբեք չընդհատված մեր խոսակցությունը, ու փորձելու եմ ընկալելու այդ մարդկանց մտահորիզոնը: Բայց գիտեք, ոմանց հետ երբեք չենք հանդիպել Եկեղեցում, նրանք հավաքվում են կիրակի երեկոյան ժամերգության ատեն, դրսից գալիս են «եղբայրներ կամ քույրեր», որոնք քարոզում են: Երբեք էլ ներկա չեն նույնիսկ մնացյալ օրերի եկեղեցում կատարվող ժամերգություններին: Իրենց երեխաները շատ քիչ են տանում եկեղեցի: Աղջկաս համար, առաջարկել են այս հավաքույթներին ներկա լինել, որով հնարավորություն կունենար ուրիշ երեխաների հետ Աստվածաշունչը ուսումնասիրելու: Բայց երբեք այս երեխաները չեմ տեսել եկեղեցում, կամ հազվադեպ է նրանց երևումը, ոչ կանոնավոր, ու կապը չստեղծվեց նրանց ու աղջկաս միջև: Նախընտրեցի աղջկաս տանել ամեն կիրակի եկեղեցում, ու նա ամբողջ պատարագը երգում է, Ավետարանն ունկընդրում  - միասին, տանը, արդեն արդի հայերենով կարդացել ենք ու մտածել Ավետարանի դրվագի վրա -և քահանայի քարոզը լսում, ու...հաղորդվում:
Կարո՞ղ եք ինձ նորից վստահեցնել որ նրանք ուղղափառ հավատը պահել են անարատ, Սուրբ Խորհուրդներին մոտենում են մեր Եկեղեցու նույն Հավատով, այնպես ինչպես մեր Սուրբ Հայրերը սովորեցրել են մեզ: Քահանան, նրանց աչքին, ձեռնադրությամբ ստացե՞լ է առաքյալների կոչումն ու շնորհները, և Քրիստոսի կողմի՞ց են քահանա նշանակվել ու Աստուծո և մարդկանց ծառայելու ուղարկվե՞լ: Ինչպե՞ս է Եկեղեցասիրած եղբայրակցությունը ընկալում Քահանայի կոչումն ու Սուրբ Հաղորդության խորհուրդը:
Կխոստանամ մտածել ձեր բերած բոլոր բացատրությունների մասին:

Mariam

#8
Կարո՞ղ եք Եկեղեցասիրած Եղբայրակցության կատարած բարեգործություններից մի քանի օրինակ բերե՞լ:

Happy people

     Սիրելի Մարիամ, պատկերացրեք, որ դուք և ձեզ ծանոթ հավատացյալ քույրերն ու եղբայրները բացի կիրակի օրվա Պատարագներից, քարոզներից (և այլն) կազմակերպում եք արտաժամյա ինքնուրույն հավաքույթներ, որտեղ բազում աղոթքներ եք մատուցում առ Աստված, երգեր երգում՝ փառաբանելով Տիրոջ անունը, և Աստվածաշունչ ընթերցում ու փոխանակվում եք կարծիքներով, կյնքի փորձերով, խորհուրդներով, և կազմակերպված ձևով ուրիշներին ևս փոխանցում և ավետում եք Հիսուս Քրիստոսի խոսքը։ Ու կաթողիկոսը այս ամենը տեսնելով՝ օրհնում է ձեր բարի գործը և Քրիստոսին նվիրվնծ լինելիությունը։
    Մինչ այսօր այս Քրիստոնյա և Հայ Առաքելական Եկաղեցուն նվիրված ու նրա բոլոր ուսուցումներին հետևող այս հոտը պահպանել է իր ուղղափառությունը Սուրբ Երրորդության առաջ՝ չնայած, որ շատերը անվանում են իրենց  ՙՙաղանդավորներ՚՚։
    Ինքներդ մտածեք ձեր՝ Աստծուց տրված հասկացողությամբ, նրանց ինչպիսի լինելը։
   Ինձ համար զարմանալին այն է, որ ոչ մի հոգևորական չի արձագանքում ինձ, ո՛չ այս թեմայում, ո՛չ էլ մյուսում, չնայած, որ ես իրենց պատասխանի կարիքն զգում եմ։ 6:)
   Ներեցեք ինձ, որ անմիջականորեն եմ գրում։