Քավորներ և սանիկներ

Started by Ղուկաս Վահան, October 01, 2007, 08:23:52 AM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Այսօր ֆորումի հիմնական Կանոնակարգում կատարեցինք որոշակի փոփոխություն։
Այս փոփոխության պատճառն այն է, որ կան մարդիկ, ինչպես օրինակ կույրերը, որ ցանկություն կարող են արտահայտել մասնակցել, սակայն ֆիզիկապես իրենց համար անհաղթահարելի է անել դա։ Նման մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ մեզ համար կարևոր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք կարողանան մեզանից իրենց զատված չզգալ։ Ահա այստեղից և ծնվեց ֆորումում քավորներ և սանիկներ ունենալու գաղափարը։ Այս գաղափարը փոքր ինչ կապ ունի նաև «Միտք» ակումբի հետ, որին առնչյալ կծանուցենք փոքր ինչ ավելի ուշ։
Անցյալում փորձառություն ունեցել ենք, երբ մեկը գրանցվում է մեկից ավելի ծածկանվամբ։ Գիտենք, որ դա վնասում է ֆորումին, ուստի եթե ուշադիր կարդաք Կանոնակարգը, ապա կտեսնենք, որ 7.1 կետը խախտված չէ։
Շատերը գիտեն, որ այստեղ միայն Ադմինն ունի նման կարգավիճակ, սակայն որպես սկզբունք Ադմինը մասնակցում է ֆորումի միայն ադմինիստրատիվ հարցերին։
Հուսանք այս փոփոխությունը օգտակար կլինի։
Շնորհակալություն բոլորիդ, որ այստեղ եք  21:) 21:) 21:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

CHERRY

Quote from: Admin on October 01, 2007, 08:23:52 AM
Նման մարդկանց ինտեգրումը հասարակության մեջ մեզ համար կարևոր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք կարողանան մեզանից իրենց զատված չզգալ։

Ադմին ջան, 13:) 18:) 21:)

CHERRY

Հարգելի Ադմին, ես նույնպես կցանկանայի ստանձնել քավորի պարտականությունը <<Միտք>> ակումբի պատանեկան ծրագրում: 30:)

Ղուկաս Վահան

Let's open the window of our soul and let the light enter our souls

Sofia


Բարև ձեզ, ինձ համար մեծ պատիվ կլիներ մասնակցել այս ծրագրին որպես քավոր: 13:)

ARAKS

Բարև ձեզ, ես նույնպես պատրաստ եմ քավորություն անել: 21:)

CHERRY

Հարգելի Ադմին,
Խնդրում եմ ձեր համաձայնությունը Գավառի մանկատան սաների`Օհանյան Մոնիկայի, Դավթյան Հարությունի, Աղայան Զվարթի,  խնամակալությանը  ստանձնելու և ֆորումում իրենց <<քավոր>> կոչվելու համար:     

TILIL

Հարգելի Ադմին խնդրում եմ տալ ինձ  Ձեր համաձայնությունը քավորություն անելու <<Զատիկ>> մանկատան Հովհաննիսյան Վաչագան,Վարդանյան Վարսենիկ,Համբարձումյան Նաիրա,Մովսիսյան Մարիամ,Պողոսյան Արևիկ սաներին:

HELEN

Ադմին ջան, 13:)
Ես նույնպես խնդրում եմ Ձեր թույլտվությունը ստանձնելու <<քավորի>> պարտականությունները ֆորումում: 21:)

HELEN

Ադմին, նշեմ, ապագա սանիկներիս տվյալները` <<Զատիկ>> մանկատան սաներ` Տաթևիկ Թամրազյան, Արաքսյա Գուլոյան ,  Ռոզա Առաքելյան , Անի Կիրակոսյան, Ասատուր Փարսադանյան: