Սուրբ Վրթանես Հայրապետ

  Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր։ Ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ Գրիգորիս և Հուսիկ: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Վրթանեսը վախճանվել է 341 թ. և թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում՝ Լուսավորչի նշխարների մոտ:...

Սուրբ Արիստակես հայրապետ

Արիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից վանական կյանքով էր ապրում: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր իսկ հոր կողմից՝ դառնալով նրա գործակիցը: 325 թ. մասնակցել է Նիկիայի Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թ....

Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների տոնը

Սուրբ Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների՝ Արիստակեսի, Վրթանեսի, Հուսիկի, Գրիգորիսի և Դանիելի հիշատակության տոնը միասնաբար Հայ եկեղեցին նշում է Վարդավառի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։   Առաջարկում ենք ընթերցել նաև. Տ. Ս. ԱՐԻՍՏԱԿԷՍ Ա. ՊԱՐԹԵՒ (Մաղաքիա արք....

Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամվելի, Սամփսոնի, Հեփթայեի, Բարակի, Գեդեոնի և մյուս սուրբ նախահայրերի հիշատակությունը Հայ Եկեղեցու օրացույցում

Սուրբ նախահայրերի՝ Ադամի, Աբելի, Սեթի, Ենովսի, Ենովքի, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամի, Իսահակի, Հակոբի, Հովսեփի, Մովսեսի, Ահարոնի, Եղիազարի, Հեսուի, Սամվելի, Սամփսոնի, Հեփթայեի, Բարակի, Գեդեոնի և մյուս սուրբ նախահայրերի հիշատակությունը Հայ Եկեղեցու օրացույցում

Սուրբ Քրիստինե կույս

Քրիստինե կույսը Փյունիկեցի էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է...

Սուրբ Եվփիմե կույս

Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցելուց և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝...