Սուրբ Միքիա մարգարե

Միքիա մարգարեն Մորեստ գյուղից է, որը շատեր նույնացնում են մեր օրերի Թել-ալ-Ջադիդայի հետ: Ապրել է ն. Ք. Ը. դարում: Նա նախազգուշացնում է ժողովրդին Երուսաղեմի կործանման մասին, որը հետևանքն էր ժողովրդի գործած մեղքերի ու տիրող ընկերային անարդարության՝ կոչ անելով ժողովրդին...

Սուրբ Ամովս մարգարե

Ամովսը ամենահին մարգարեն է, ում գործերն ու խոսքերն առանձին սուրբգրային ժողովածու կազմեցին: Եղել է հովիվ՝ բնակվելով Բեթղեհեմից ոչ հեռու գտնվող Թեկուա գյուղում: Գործել է ն. Ք. Ը․ դարի երկրոդ քառորդում: Իր մարգարեության մեջ խոսում է Աստծո մեծության, իշխանության և...

Սուրբ Ովսե մարգարե

Սուրբ Ովսե մարգարեն Աստծո խոսքի տարածողն է եղել Ամովսից հետո 750 թ․ ն. Ք.: Նա իր առաքելությունը շարունակում է մինչև ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումն ու Իսրայելի թագավորության վերացումը 722-721 թթ.: Այդ ժամանակ պետությունը կազմալուծված վիճակում էր, իսկ...

Սուրբ Դանիել Ասորի եպիսկոպոսը

Դանիել Ասորի եպիսկոպոսը, որ հռչակված էր սրբակյաց կենցաղով և ծերության ժամանակ միայնակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու: Արքայի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է...

Սուրբ Հուսիկ Կաթողիկոս

Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ուներ երկու զավակ՝ Պապ և Աթանագինե: 341 թ. ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, որ ուզում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը կախել եկեղեցում, նրա իսկ հրամանով 347 թ....