Արխիվ | ՄԱՐԴՈՒ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ

Լուսամուտի առաջին բաժինը նվիրված է մարդու կյանքի էությունը բացահայտող կարևորագույն բանալի հարցերին։
Ինչո՞ւ եմ ապրում։ Այս հարցի փնտրտուքով է անցնում մարդու կյանքը։ Մարդը երբեմն գտնում է այս հույժ կարևոր հարցի պատասխանը, երբեմն էլ՝ ոչ։
Բոլորն էլ գիտեն, որ այս հարցի պատասխանից է կախված կյանքի իմաստը։
Այսու,փորձելու ենք մեզ բոլորիս համար անհրաժեշտ և օգտակար նյութերով հնարավորինս հարստացնել սույն բաժինը՝ գտնելու համար այս կարևորագույն հարցի պատասխանը։

Քաղցկեղը դեռ վերջը չէ …

Christine MEERT «Feu et Lumiere» Ֆրանսերենից թարգմանեց` Սիրանուշ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՔԱՂՑԿԵՂԸ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ … Դանիելան եկել է ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը՝ ընկերների հետ տոնելու իր 18-ամյակը։ Նա ապրում է մի զարմանալի շնորհով։ Խոսքը տանք նրան… Մայրս մեծացրել է ինձ կաթոլիկ հավատքով։ Հայրս՝ հարբեցող, թմրամոլ և գող, լքեց մեզ՝ մորս ու երեք քույրերիս, երբ ես հինգ տարեկան […]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , ,

Մահ և անմահություն

 Թարգմ.՝ Սյուզաննա ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԻԿՈԼԱՅ ԲԵՐԴՅԱԵՎ ՄԱՀ ԵՎ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ Սովորական փիլիսոփայական բարոյագիտությունները չունեն վախճանաբանական ամփոփ բաժիներ։ Եվ եթե քննարկում են անմահության խնդիրը, ապա առանց խորանալու մահվան բուն խնդրի մեջ։ Մոտեցումներն առավելապես առնչվում են մարդու բարոյական պատասխանատվությանը, հատուցումներին ու պատիժներին, իսկ լավագույն դեպքում՝ այն պահանջարկին, որը կապված է մարդու անսպառ ձգտումների ավարտի հետ։ Դրանք անմահության գաղափարը հիմնավորում […]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , , , ,

Ընդունել անընդունելին

Ֆաբիեն Լակոստ Feu et Lumiere   Ֆրանսերենից թարգմանեց Սիրանուշ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻՆ Ամուսնական բաժանումների թիվն ավելանում է։ Մեծ են տառապանքները, երբեմն շատ խորը։ Ես շնորհակալ եմ Թերեզային, որ համաձայնեց մեզ ներկայացնել իր խաչի ճանապարհը, որն ինքն անցել էր ապահարզանից հետո։ Աղոթենք բոլոր նրանց համար, որ ապրում են փորձության վշտով։ Թող Տիրոջ Սիրո ներկայությունը նրանց մխիթարի։ […]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝ , ,

Երկարակեցության մասին

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ   ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ     Հնուց ի վեր մարդկությունը միշտ ցանկացել է իմանալ երկարակեցության գաղտնիքը: Դեռևս միջնադարում որոշ մարդիկ տարբեր նյութեր էին պատրաստում կյանքը երկարացնելու համար, ոմանք էլ միայն բույսերով կերակրվելու ինչ-ինչ դեղատոմսեր էին առաջարկում: Եվ երկարակեցության կամ մահվանից խուսափելու մարդկանց ձգտումն իր արձաքանքը գտավ նաև ժողովրդական հեքիաթներում. հեքիաթների հերոսները բազում արկածներով հեռու վայրերից […]

Շարունակել կարդալ
0

Հատկորոշիչներ՝

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ