Առանց ինկարնացիաների մեջ խորանալու ...
Անշուշտ, ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, սիրելի Բարև, որ Քրիստոս` մեծագույն ուսուցիչն է և խորհրդատուն: Եվ սակայն, որքանո՞վ է Ձեր մեջբերած այս խորհուրդը պատասխանում Անիի տված կոնկրետ հարցին` ինքնասպանության մասին:
Բայց հետո, երբ Մատթեոսից անցա Պողոս առաքյալին, Ձեր մեջբերումն ինձ հանգեցրեց ընդհանրապես մի ապշեցուցիչ եզրակացության.
Ստացվում է, որ հենց որ մտքովդ անցնում է ինքնասպանություն գործել, - իսկույն վեր կաց ու գնա` մի երկու հատ խաչակրաց արշավանք կազմակերպի՞ր: Դրանով դու հեշտությամբ գլխիցդ կհանես ինքնասպանության գաղափա՞րը:
Հիշեցնում եմ, սա իմ մտահղացումը չէ, սիրելի Բարև, այս մտքին հանգեցնում են վերոհիշյալ մեջբերումները...