BAREV
Հոգևորական
Jr. Member
 
Rating: 3
Offline
Posts: 52
|
 |
« Reply #11 on: September 23, 2010, 10:37:33 AM » |
|
Ձեր քննարկած հարցը վաղուց է, ինչ մնում է ցավոտ ու ավելի խորացող: Ամենավատն այն է, որ հիշյալ հաղորդումներ ու ֆիլմեր ստեղծողներն արդարանում են, որ պահանջարկի համեմատ են ստեղծում առաջարկ: Հետևաբար, ըստ իրենց, օրեցօր կավելանան նման հաղորդումներն ու ֆիլմերը: Դրան նպաստում են նաև հատկապես ուղիղ եթերների ժամանակ զանգահարող ու գրական հայերեն բառեր չգտնող ու անընդհատ կմկմացող հեռուստադիտողների այսպես կոչված հիացմունքի ու գնահատանքի շռայլումները: Իրենք էլ իրենց դրախտում են զգում՝ արդեն տառապելով "աստղային" -ությամբ: Ի պատասխան այս ամենի՝ սթափ մտածող ու իրավիճակի լրջությունը գնահատող հեռուստադիտողները շատ քիչ դեպքերում են հենց բողոքում՝ բավարարվելով ուղղակի զայրանալով, ալիքը թեքելով կամ անջատելով: Միայն որոշ հեռուստաբանավեճերի ժամանակ է ստացվում ամբողջ սրությամբ քննադատել թե' սերիալների, թե' հաղորդումերի ու երգերի միջոցով քարոզվող անբարոյականությունն ու անմակարդակությունը: Բայց այս քննադատողներին շատերն էլ դիտում են որպես վերջին մոհիկաններ, ինչպես կնայեին Եղեռնից մազապուրծներին, որոնց, միևնույն է, երկար չի մնացել ապրելու: Ըստ իս՝ հարկավոր է "պահանջարկի" միաբևեռությանը հակառակ պարտադրել հեռուստադիտողների մյուս խմբի կարծիքը, որը դեմ է անմակարդակությանը, անբարոյականությանը, կեղծ ազատականությանը, լեզվի ու մշակույթի աղճատմանը: Սա պետք է անել բողոքի ակցիաներով, պարբերաբար արվող զանգերով, նամակներով, հնարավոր բոլոր միջոցներով, որպեսզի մեր պահանջարկից ծնվի նաև համապատասխան առաջարկ: Վստահ եմ, որ բավականին մեծ աջակցություն կլինի բոլոր շրջանակներից՝ արվեստագետ-մտավորականներից /ներառյալ նաև շատ դերասաններ/, հոգևորականներից, մանկավարժներից, ծնողներից, ուսանողներից ու սերունդը բարոյական ու կրթված տեսնելու ցանկությունն ունեցող ցանկացած քաղաքացուց:
|