Window of dialogue :: Լուսամուտ երկխոսության
May 22, 2012, 08:57:21 AM *
Welcome, Guest. Please login or register.

Login with username, password and session length
News: Ֆորումի հիմնական կանոնակարգից.
2.2.   «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։
 
   Home   Help Calendar Login Register  
ԼՈՒՍԱՄՈՒՏ (գլխավոր էջ) | LUSAMUT Studio

Pages: [1]   Go Down
  Send this topic  |  Print  
Author Topic: <Զատիկ> մանկատան սաների ծննդյան օրերը  (Read 5532 times)
0 Members and 1 Guest are viewing this topic.
TILIL
Moderator
Full Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 216



« on: November 15, 2008, 11:50:10 PM »

Ողջույն սիրելի ֆորումցիներ, տեղեկացնեմ, որ Արսենսրկի առաջարկով որոշել ենք ծննդյան օրերին այցելել Զատիկ մանկատան սաներին: Առաջին այցելությունը կլինի վաղը Անի Փարսադանյանին շնորհավորելու համար, բոլոր ցանկացողները կարող են հայտնել իրենց ցանկությունը և միանալ մեզ: Անիին հաճելի կլինի բոլորիս այցելությունը: Սպասում եմ արձագանքների:
Logged
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #1 on: November 22, 2008, 11:44:30 PM »

Սիրելի ֆորումցիներ այսօր ես, Թիլիլն ու Ադմինը գնացել էինք Զատիկ մանկատուն՝ Անիի ծնունդը շնորհավորելու։ Ճիշտ է, նրա  ծնունդը մեկ շաբաթ առաջ էր, բայց քանի որ նրան տուն էին տարել, մենք այսօր կարողացանք շնորհավորել նրան։ Կարծում եմ, որ նրա ու նաև մյուս երեխաների համար անակնկալ էր, որ մենք գնացել էինք, մեզ շատ ջերմությամբ ընդունեցին, մեզ հետտարել էինք նաև մի փոքրիկ տորթ, Անիին փչեց ծննդյան մոմերն ու երազանք պահեց։ Հետո բոլորն իրենց բարեմաղթանքները հայտնեցին, իսկ ամենատպավորիչը յոթամյա Ռիմայի բարեմաղթանքն էր, միայն այդ երեխային տեսնել ու լսել էր պետք ...

Իսկ հետո մենք խաղացինք երեխաների հետ, նրանք պարեցինք, այնքան ջերմ մթնոլորտ էր, մի պահ ես տեղափոխվեցի իմ մանկություն։ Գիտեք երեխաների հետ շփվելը և շատ դժվար է և միաժամանակ շատ հեշտ։ Նրանք այնքան պարզ  են, անկեղծ...

Երբ մենք ստիպված էինք բաժանվել, նրանք մի քիչ տխրեցին, բայց եկան մեզ ճանապարհելու ու գրկախառնվելով հրաժեշտ տվեցինք միմյանց, սպասումով, որ նորից ենք գնալու։
Հուսանք մյուս շաբաթ կամ կիրակի էլ կգնանք, քանի որ Ռոզայի ծնունդն էլ է մոտակայքում։

Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Թիլիլին ու ասել, որ նա իր ամբողջ սիրտը բացել էր այդ երեխաների առաջ ու մեծ սիրով էր շփվում նրանց հետ։ Եվ վերջիվերջո այսօրվա գեղեցիկ օրվա գլխավոր կազկմակերպիչը Թիլիլն էր։ Մենք ճիշտ է, ծանոթ էինք այդ երեխաներին, բայց միայն ինտերնետով։

Առայժմ այսքանը...
« Last Edit: November 24, 2008, 12:55:12 PM by Hasik » Logged
TILIL
Moderator
Full Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 216



« Reply #2 on: November 23, 2008, 07:04:02 PM »

Սիրելի ֆորումցիներ այսօր ես, Թիլիլն ու Ադմինը գնացել էինք Զատիկ մանկատուն՝ Անիի ծնունդը շնորհավորելու։ Ճիշտ է, նրա  ծնունդը մեկ շաբաթ առաջ էր, բայց քանի որ նրան տուն էին տարել, մենք այսօր կարողացանք շնորհավորել նրան։ Կարծում եմ, որ նրա ու նաև մյուս երեխաների համար անակնկալ էր, որ մենք գնացել էինք, մեզ շատ ջերմությամբ ընդունեցին, մեզ հետ տարել էինք նաև մի փոքրիկ տորթ, Անիին փչեց ծննդյան մոմերն ու երազանք պահեց։ Հետո բոլորն իրենց բարեմաղթանքները հայտնեցին, իսկ ամենատպավորիչը յոթամյա Ռիմայի բարեմաղթանքն էր, միայն այդ երեխային տեսնել ու լսել էր պետք ...

Իսկ հետո մենք խաղացինք երեխաների հետ, նրանք պարեցինք, այնքան ջերմ մթնոլորտ էր, մի պահ ես տեղափոխվեցի իմ մանկություն։ Գիտեք երեխաների հետ շփվելը և շատ դժվար է և միաժամանակ շատ հեշտ։ Նրանք այնքան պարզ  են, անկեղծ...

Երբ մենք ստիպված էինք բաժանվել, նրանք մի քիչ տխրեցին, բայց եկան մեզ ճանապարհելու ու գրկախառնվելով հրաժեշտ տվեցինք միմյանց, սպասումով, որ նորից ենք գնալու։
Հուսանք մյու շաբաթ կամ կիրակի էլ կգնանք, քանի որ Ռոզայի ծնունդն էլ է մոտակայքում։

Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել Թիլիլին ու ասել, որ նա իր ամբողջ սիրտը բացել էր այդ երեխաների առաջ ու մեծ սիրով էր շփվում նրանց հետ։ Եվ վերջիվերջո այսօրվա գեղեցիկ օրվա գլխավոր կազկմակերպիչը Թիլիլն էր։ Մենք ճիշտ է, ծանոթ էինք այդ երեխաներին, բայց միայն ինտերնետով։

Առայժմ այսքանը...
Սիրելի ֆորումցիներ Հասիկն ամբողջությամբ նկարագրեց մեր հրաշալի օրը: Իրոք մեր օրը երեխաների հետ շատ հետաքրքիր անցավ և ես նույնպես մանկությանս գիրկն ընկա: Երեխաները ևս շատ ուրախ էին, ոգևորված և անակնկալի եկան մեր այցելությունից:
Ես նույնպես շնորհակալ եմ Հասիկց և Ադմինից, քանի որ առանց իրենց մասնակցության ես այդքան տրամադրված և ոգևորված էի լինի, այնքան շուտ մերվեցին երեխաների հետ կարծես արդեն վաղուց անձամբ ծանոթ էին:
Ափսոս չմիացաք մեզ:
Logged
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #3 on: November 24, 2008, 01:04:05 PM »

Սիրելի ֆորումցիներ ուզում եմ ավելացնել նաև, որ մենք Անիին գրենական պիտույքներ ու ֆոտոալբոմ նվիրեցինք, ինչպես նաև շնորհավորական բացիկ լուսամուտցիների անունից,երևի թե այդ տարիքի երեխայի համար ավելի հարմար նվեր դրանք էին: Դուք ևս կարող եք Ձեր առաջարկություններն անել նվերների հարցում  welcome և մենք կփորձենք եղած ֆինանսական միջոցների սահմաններում դրանք իրագործել:

 
Logged
TILIL
Moderator
Full Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 216



« Reply #4 on: November 29, 2008, 07:53:27 PM »

Սիրելի ֆորւմցիներ այսօր ես, Հասիկը և Ադմինը կրկին այցելեցինք Զատիկ մանկատուն` այս անգամ Ռոզայի ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար: Ռոզայի 15-ամյակն էր: Ռոզա արդեն տեղափոխվել է մեծ աղջիկների խումբ, ուստի մենք ծննունդը հենց այնտեղ էլ նշեցինք:Բայց նախկին մեծերի խմբում ծննունդը նշելը մենք հանդիպեցինք նաև փոքրիկ աղջիկներին: Երկու խմբում էլ մեզ մեծ ուրախությամբ դիմավորեցին: Եթե նախորդ անգամ մենք մեր մանկությունը հիշեցինք ` խաղալով տարբեր խաղեր, այս անգամ կարծում եմ բոլորս էլ մեր դպրոցական տարիքը հիշեցինք: Իրոք շատ հետքաքրքիր թեմաներից խոսեցինք և մեր օրը կրկին շատ հաճելի անցավ thumbup thumbup thumbup thumbup:Մի խոսքով երևի այսքանը, եթե ինչ-որ բան բաց թողեցի Հասիկն ու Ադմինը ինձ կլրացնեն:
Logged
Admin
Administrator
Hero Member
*****

Rating: 15
Offline Offline

Posts: 722


Ղուկաս Ավետարանիչ


WWW
« Reply #5 on: November 29, 2008, 09:32:40 PM »

Այս քանի օր է, գրեթե մեկ շաբաթ, ես բացում եմ այս էջը, որ մի բան գրեմ, ու կիսատ թողնելով փակում եմ։ Հուսամ այս անգամ էդպես չի լինի blush
Իրոք, և՛ նախորդ այցին, և՛ այսօր, ինձ համար մեծ ուրախություն էր։ Թեև այս ողջ ընթացքում միշտ հետևել եմ «Միտք» ակումբի պատանեկան ծրագրին, սակայն երեխաների հետ անմիջական շփումն այլ հաճույք է։ Շնորհալի, ընդունակ ու կարող երեխաներ, ովքեր որոշակի իմաստով հեռու են ծնողական–ընտանեկան խնամքից, սակայն ուրախ էին, ժպտերես, սրտաբաց …
Ի՞նչ ասեմ, կարծում եմ հաճելի րոպեներ էին, իրենց կողքին լինելն արդեն հոգեկան բավարարվածություն է փոխանցում մարդուն։ Մենք ընդամենը փորձեցինք մի փոքր մեր ուշադրությամբ լցնել երեխաների առօրյան՝ իրենց ծննդյան օրը հիշելով։ Փորձեցինք նաև զրույցներով օգտակար լինել երեխաներին։ Մեկն ակտիվ խոսում էր մեզ հետ, մյուսն ուշադիր լսում, եղան նաև երեխաներ, որ իրենց համար հետաքրքիր չէին այդ զրույցներն ու դուրս էին գալիս այդ սրահից։ Ամեն դեպքում, հագեցած ժամանակահատված էր, որի ընթացքում մենք էլ էինք բաներ հիշում ու բացահայտում։
Սեփական նախաձեռնությամբ ինչ որ մեկին, ինչ որ բանով օգտակար լինելը լուսավորում է մարդու օրը։
Թեև մեր նյութական հնարավորությունները սպառվում են, սակայն հուսամ այս հրաշալի առիթներ դեռ երկար կուրախացնեն մեզ։
« Last Edit: November 29, 2008, 09:34:44 PM by Admin » Logged

Let's open the window of our soul and let the light enter our souls
Masnaget
Հոգևորական
Hero Member
***

Rating: 13
Offline Offline

Posts: 956


ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՕԳՆԵԼՈՒ ԵՎ ԾԱՌԱՅԵԼՈՒ...


« Reply #6 on: November 30, 2008, 01:14:25 AM »

Իսկ երեխաներն ինչպե՞ս էին:
Logged

Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: Հայեր, կարո՞ղ եք... չեք կարող: Գրազ կգամ:
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #7 on: November 30, 2008, 11:42:00 PM »

Սիրելի ֆորումցիներ կուզեի մի փոքրիկ լրացնել Ադմինին ու Թիլիլին, ու գրել մեր երեկվա օրվա մասին։ Մենք Ռոզային մի փոքրիկ նվեր էինք տարել, այն է՝ գրքեր.
1. «Միտք ակումբ»–ի ֆոնդից հետևյալ գիրքը՝ Գայանե Անտոնյան, «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության պետական տոներ, հիշատակի օրեր», Վանաձոր, 2005,
2. Խաչապատումը,
3. Վազգեն Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց։
Գրքերից բացի տարել էինք լոգանքի մի քանի պարագաներ ու մարկեր։

Չէինք մոռացել նաև ծննդյան համար ամենակարևորը՝ տորթը։ Ռոզան նույնպես փչեց մոմերը, բայց չգիտեմ հասցրեց երազանք պահել, թե՝ ոչ։ Մենք իրոք շատ հետաքրքիր ժամանակ անց կացրեցինք, խոսեցինք կյանքի տարբեր հարցերի շուրջ, որ հուզում էին երեխաներին։ Նրանք այնքան հասուն մտածելակերպ ունեն, այնքան բան կարելի է սովորել երեխաներից։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...
 
Logged
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #8 on: November 30, 2008, 11:49:41 PM »

Իսկ երեխաներն ինչպե՞ս էին:

Երեխաները շատ լավ էին, երբ մտանք փոքրերի խումբը, ամենափոքրիկը՝ յոթամյա Ռիման, նրա մասին արդեն պատմել եմ, անմիջապես ու առաջինը նկատեց մեզ, հարցրեց ոնց ենք, իսկ ինձ էլ հարցրեց այսօր մնալո՞ւ եմ իրենց մոտ։ Հետո եկել էր փաթաթվել ու անընդհատ համբուրում էր։ Նա քնքշանքի ու սիրո, ընտանեկան սիրո կարիք ունի, կարծում եմ, ինչպես և մյու երեխաները։

Գիտեք, Ռիման «կ» տառին «տ» է ասում և երբ ես փորձեցի նրան ուղղել, մյու երեխաներն ասեցին սխալ է ասում, քանի որ կ գրել չգիտի, հետո մենք սկսեցինք միասին գրել, նա շատ ընդունակ երեխա է, ուղղակի ժամանկին ոչ ոք նրանով չի զբաղվել։ console ափսոս
« Last Edit: November 30, 2008, 11:53:23 PM by Hasik » Logged
Hasik
Admins board member
Sr. Member
***

Rating: 2
Offline Offline

Posts: 348


ՈՎ Է ԱՍՈՒՄ, ՈՐ ՀՐԱՇՔՆԵՐ ՉԵՆ ԼԻՆՈՒՄ???


« Reply #9 on: November 30, 2008, 11:54:47 PM »

Մոռացա ասել, որ Ռոզան Զատիկում իր քրոջ ու եղբոր հետ է ապրում, ինքն ու քույրը նույն խմբից են, իսկ եղբայրը տղաների խմբից։
« Last Edit: November 30, 2008, 11:57:03 PM by Hasik » Logged
Pages: [1]   Go Up
  Send this topic  |  Print  
 
Jump to:  

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Powered by MySQL Powered by PHP Powered by SMF 1.1.16 | SMF © 2011, Simple Machines Valid XHTML 1.0! Valid CSS!