Հարգելի Սալմաստ!
Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչն այդքան հրճվանք պատճառեց Ակունքին, - նա ոչինչ չասաց այդ մասին. չհասցրած բարևել - արդեն հրաժեշտ տվեց Հովհաննեսին ու ճնապարհ ընկավ դեպի Պողոսը: Որովհետև ինձ թվաց, որ, Հովհաննեսին հիշատակելով Դուք ավելի համամիտ եք ինձ հետ: Ինչու? Ասեմ:
"Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր":
"Բան"-ը հայերենում տարբեր նշանակություններ ունի.
1. Խոսք - բանահյուսություն, բանաստեղծություն, բանասիրություն:
2. Գործ - բանվոր, բանել:
3. Առարկա - այս ինչ բան է, տուր այդ բանը:
4. Մտածելու, գործելու և բացահայտելու ունակություն - լեզվաբանություն, Աստվածաբանություն(թե ինչ իրավունքով ենք մենք հնարել այս բառը - չգիտեմ) և բանալի, վերջապես: Այսինքն, առաջնակերտը միշտ էլ միտքն է, մտածելու ունակությունը , Իմաստնությունը:
Հուսով եմ, ես Ձեզ հասկացա, Դուք էլ ինձ հասկացաք (չնայած Ակունքը պնդում է, որ իմ մտածելակերպը դժվարամարս է): Եթե կարիք կա մանրացնելու հարցը - կարող ենք մանրանալ:
Շնորհակալություն, Սալմաստ!
Անկեղծ ասած, չէի մտածում, որ գրածս տարբեր մեկնաբանությունների կարժանանա, դրա համար մանրամասն չգրեցի:
Ասելիքս այն է, որ Հովհաննես Ավետարանիչը Հիսուսի ծնունդը մարդկանց բացատրելու համար օգտագործում է փիլիսոփայական տերմիններ(ԲԱՆ=ԼՈԳՈՍ), որոնք ծանոթ և ընդունել էին իր լսարանին. ուստի կարելի է փիլիսոփայությունն օգտագործել աստվածայինը բացատրելու համար: