Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Փիլիսոփայություն => Topic started by: Karen on September 10, 2007, 06:52:19 AM

Title: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Karen on September 10, 2007, 06:52:19 AM
Համապատասխան բաժինը չգտնելով, որոշեցի այստեղ բացել թեման, եթե ես չեմ նկատել բաժինը ապա կխնդրեյի մոդերատորը տեղափոխեր համապատասխան բաժին.

հարցս հետևյալումն է կայանում.
ինչպես էք վերաբերվում փիլիսոփանների գաղափարներին ու ընդհանրապես ինչ է ըստ ձեզ փիլիսոփայությունը, արդյոք լուրջ գիտություն է թե ոչ?
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Abegha on September 12, 2007, 07:05:45 PM
Այո, շատ լուրջ։
Հին աշխարհի փիլիսոփաները շատ լուրջ մտքեր ունեն, որոնց պետք է ծանոթ լինել նոր քաղաքակրթություն կերտելու համար։ Փիլիսոփայությունը ճամարտակություն չէ։ Փիլիսոփայությունը գիտություն է, որ այսօրվա մարդկանց շատ գեղեցիկ ձևով ցույց է տալիս մարդկության մտքի զարգացման պատմությունը։
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Karen on September 12, 2007, 10:09:49 PM
Հայր Սուրբ, եթե դուք համարում էք դա այդքան լուրջ բան(իհարկե եսելեմ այդ ամենը լուրջ համարում բայց մասսամբ և ոչ ամբողջությամբ) ապա ինչպես կբացատրեք այն փաստը որ մինչև հիմա Փիլիսոփաններից և ոչ մեկը չեն գտել Ճշմարտություն գաղափարի բացատրությունը, մինչև հիմա ոչ մի փիլիսոփա չի կարողանում հստակ սահմանել ինչ բան է Ճշմարտություն.
կամ ինչպես էք վերաբերվում այն բանին որ Փիլիսոփանները համարում են Փիլիսոփայությունը Գիտությունների Գիտություն?
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Abegha on September 13, 2007, 11:07:29 AM
Նախ ասեմ, որ ես փիլիսոփայության մասնագետ չեմ։
Փիլիսոփայության նկատմամբ սխալ վերաբերմունքը կարծում եմ ձևավորվել է սովետմիության ժամանակ, աթեիստական–սոցիալիստական գաղափարական թվացյալ միջոց Աստծուն մերժելու և փիլիսոփայությունը ընկալելու որպես գիտությունների գիտություն, թեև, ճիշտ է, ժամանակ առ ժամանակ այս տեսակետը արտահայտվել է, սակայն մենք ունենք նաև քրիստոնյա և հոգևորական փիլիսոփաներ, ինչպես օրինակ Դավիթ Անհաղթ փիլիսոփան, որ վարդապետ է եղել։ Փիլիսոփայությունը ուսումնասիրել են նաև միջնադարի համալսարաններում։
Ճշմարտության գաղափարի բացատրության հարցում պետք չէ նայել միայն սովետական գրականությունը, շատ քրիստոնյա փիլիսոփաներ, ինչպես օրինակ նշեցի Դավիթ Անհաղթին, իր աստվածաբանական վերլուծություններն ունի։ Իսկ մյուսներն էլ հասնում են Անհասի գաղափարին և այլևս առաջ չեն կարողանում գնալ։
Հետաքրքիր է նաև Կաֆկայի «Սիզիփոսյան առասպել»–ը, որտեղ, եթե ուշադիր կարդանք, ապա կտեսնենք, թե հեղինակն ինչպես է անընդհատ բացահայտում կամ բախվում այդ Անհայտին։
Սովետմիության շրջանում փիլիսոփայությունը, այո, փորձում էր մերժել Աստծուն, սակայն միշտ այն հակառակն է կատարում։ Այնուամենայնիվ փիլիսոփայությունը միայն այս չէ։ Շատ հետաքրքիր է նաև իրավունքի փիլիսոփայությունը, օրինակ ինչպես էին հին աշխարհի փիլիսոփաները տեսնում հասարակությունը, պոլիսի ձևավորումը, պետության գաղափարը և այլն։
Փիլիսոփայությունը միշտ բացահայտել է իր տկարությունը, ինչպես Սոկրատեսն է ասել՝ գիտեմ այն, որ ոչինչ չգիտեմ։
Այս ամենով հանդերձ փիլիոփայությունը մնում է իր բարձունքում, այն բավականին հետաքրքիր կերպով ներկայացնում է ժամանակի մեջ մարդկային մտքի և աշխարհընկալման նրբերանգները, այն ներկա է նաև գիտության մյուս ճյուղերում և այլն,
Չեմ ցանկանում շատ երկարացնել գրածս։
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Mandarinka on September 27, 2007, 02:21:22 AM
Հայր Ղուկաս:  13:) 13:) 13:) 13:)
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Nane on November 07, 2007, 11:19:28 PM
Միջնադարում  մատենագիրները և աստվածաբանները /Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին, Առաքել Սյունեցին և այլոք/ արժանացել են <Եռամեծար, անհաղթ փիլիսոփա> անվանը: Իսկ <<Մատեան Ողբերգութեան>> ձեռագրերից մեկում Սուրբ Գրիգոր Նարեկացուն կոչում են <Հոգեմատեան փիլիսոփա>: Ճիշտն ասած` շատ սիրեցի <Հոգեմատեան> բառը, բայց հիմա անցնենք բուն փիլիսոփայությանը: Միջնադարում փիլիսոփայությունը ոչ միայն ուսումնասիրվել է, այլև փիլիսոփայության իմացությունը անհրաժեշտ նախապայման է համարվել աստվածաբանության ուսումնասիրման համար: Իզուր չէ, որ առաջ էր եկել <փիլիսոփայությունը  Աստվածաբանության աղախինն է>: սկզբունքը:  Իսկ <Ինչ է փիլիսոփայությունը> հարցին պատասխանելու համար պարզապես կթվարկեմ Դավիթ Անհաղթի` Փիլիսոփայության Սահմանումները 1. Փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին 2. փիլիսոփայությունը գիտություն է աստվածային և մարդկային իրերի մասին. 3.Փիլիսոփայությունը մտածություն է մահվան մասին 4. ՓիլիսոփայությունըԱստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության 5. Փիլիսոփայությունը արվեստների արվեստ է, գիտությունների գիտությունը 6. Փիլիսոփայությունը սեր է իմաստության հանդեպ:  Այսինքն, փիլիսոփայությունը աշխարհը, ինչ որ չափով նաև մարդուն, ավելի ճիշտ` մարդու և աշխարհի հարաբերությունը ճանաչելու համար է, որի նպատակը, սակայն, Աստծու և աստվածայինի ճանաչումն է: Իսկ գերմանացի մեծ փիլիսոփա Կանտն ասել է. <Երբ ճանաչելով հասնում ենք մի կետի, որ այլևս չենք կարող շարունակել, երբ միտքն ու բանականությունն այլևս անզոր են, մնում է միայն ամենազոր հավատքը>:
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: akunq on October 25, 2008, 12:33:54 AM
փիլիսոփայությունը ոչ մի կապ չունի Քրիստոնեության  հետ։
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Samvel on November 02, 2008, 06:53:52 AM
Ակունքն ասում է. "փիլիսոփայությունը ոչ մի կապ չունի Քրիստոնեության  հետ։"

Նանեն   ասում է. "հարցին պատասխանելու համար պարզապես կթվարկեմ Դավիթ Անհաղթի` Փիլիսոփայության Սահմանումները 1. Փիլիսոփայությունը գիտություն է գոյի մասին 2. փիլիսոփայությունը գիտություն է աստվածային և մարդկային իրերի մասին. 3.Փիլիսոփայությունը մտածություն է մահվան մասին 4. Փիլիսոփայությունը Աստծուն նմանվելն է ըստ մարդկային կարողության 5. Փիլիսոփայությունը արվեստների արվեստ է, գիտությունների գիտությունը 6. Փիլիսոփայությունը սեր է իմաստության հանդեպ:

Ակունքի ասելով դուրս է գալիս, որ քրիստոնեությունը ոչ մի կապ չունի այս ամենի հետ:

Ակունք,  ԻՆՉՈՒ  ԵՔ  ՀԱՅՀՈՅՈՒՄ  ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆԸ  ???????????????????
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: akunq on November 02, 2008, 02:15:36 PM
Քավ լիցի Սամվել.ես ինչեր ես ասում՞ետ որտեղ տեսար իմ հայհոյությունը.ես չգիտեմ թե ինչ է ասել Դավիթ անհախթը.բայց աստվածաշոոնչը ասում էՙիմաստունների իմաստությունը պիտի կորսնցնեմ ու հանճարների հանճարը պիտի խափանեմ՚չէ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ուստի չթույլատրեց որ աշխարհային իմաստությամբ Աստված ճանչնայ՚Սամվել՝իսկ փիլիսոփայությունը տիպիկ աշխարհային գիտությունէ.որը երբեք ել չի տանում ապաշխարհության։

հետո ուշադիր ինչ է ասվումՙփիլիսոփայությունը մտածում է մահվան մասին՚գուցե դու ել ես՞ մտածում մահվան մասին։բայց ես մտածում եմ կյանքի մասին՝ որն է  ՔՐԻՍՏՈՍ
ՙվասն զի Աստծոյ յիմարը մարդոցմե ավելի իմաստուն է և Աստծոյ տկարը  մարդոցմե ավելի է՚Ա.թուղթ առ կորնթացիս 1ին գլխից։
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: akunq on November 03, 2008, 11:35:15 PM
Կարեն ջան քեզ կխնդրեի.որպես թեմաի հեղինակ.հայտնեիր քո դիրքորոշումը։
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: akunq on November 04, 2008, 08:44:48 AM
Հա մի բան ել՝՝՝մեկ որմնադիրը ավելի շատ օգուտէ տվել մարդկությանը։քան թե բոլոր փիլիսոփաները  միասին  վերցրած 33:)
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Karen on November 04, 2008, 01:34:13 PM
Բարև ձեզ:
Ակունք ջան ես իմ դիրքորոշումը սկզբում արտահայտել եմ էս թեմայով:
ամենակարևոր հանգամանքը որը պետքա հաշվի առնել էտ են ա որ Փիլիսոփայունթյունը սահմանափակ գիտություն ա, բոլոր եղած գիտություններից միգուցե և ամենա ընդարձակն ա բայց այնուամենայնիվ մնում ա սահմանափակ գիտություն, կա մի սահման որից այնկողմ ուղղակի ի զորու չի անցնել: Երբ որ ինստիտուտում Փիլիսփայություն էինք անցնում մեր դասախոսն էլ մի անգամ նման միտք արտահայտեց, որ կա ինչ որ սահման որին հասնելուց Փիլիսոփանները կոպիտ ասած պատի են դեմ առնում ու էտ նենց պատ ա որ հնարավոր չի ոչ մի գիտությունով ոչ շրջանցել ոչ էլ քանդել ու անցնել:

Կյանքում ամենակարևոր բանը էտի Ճշմարտություն գաղափարը գտնելն ա:

Ճշմարտություն գաղափարի մասին մինչև հիմա էլ ոչ մի Փիլիսոփա հստակ սահմանում չի տվել, ու համոզված եմ չի էլ կարող տալ, որովհետև էտի են պատն ա որին անցնելը գիտության սահմաններում անհնարա:

Գուցե և Փիլիսոփայությունը բոլոր գիտությունների և արվեստների մեջ առավելություն ունի, բայց ինչքանով ես եմ տեղյակ երկրի վրա ոչ մի գիտություն ճշգրիտ չի կարելի անվանել, որովհետև ինչ որ պահից սկսած հարկ է լինում վերանայել այդ գիտության բոլոր հիմնաքարերը:
իհարկե ես չեմ ասում որ Փիլիսոփայությունը սխալ ա, Փիլիսոփանների կողմից շատ ու շատ ճիշտ մտքեր են արտահայտվել ժամանակին, բայց այսպես կոչված պատին հասնելուն պես իրանց մտքերը սպառվել են:

իսկ Դավիթ անհաղթի կողմից գրված այդ 6 օրենքներին ես էնքան էլ միանշանակ չեմ վերաբերվում, գուցե և նա Անհաղթա եղել այն ժամանակվա մտածողների դիմաց, բայց էլի եմ կրկնում մինչև այդ պատին հասնելը:

մի բան էլ ինչքանով ես եմ տեղյակ ժամանակին Պողոս Առաքյալի կողմից արտահայտված գաղափարներին Փիլիսոփանները  մեղմ ասած այնքան էլ գրկաբաց չեն ընդունել:

Թող Փիլիսոփանները փորձեն գտնել ճշմարտությունը, իսկ մենք` քրիստոնյաններս, այն գտել ենք, մեր խնդիրն ա ուղղակի Աստծուն խնդրել որպեսզի Նա մեզ ուժ տա որպեսզի կարողանանք ապրել Ճշմարիտ կյանքով:

Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Salmast on November 04, 2008, 07:06:13 PM
Հետաքրքիր զրույց է, շատ կուզեի մասնակցել, բայց ցավոք փիլիսոփայությանը շատ ծանոթ չեմ: Մինչ ձեր հաճելի բանավեճը շարունակելը, առաջարկում եմ ընթերցել Հովհաննեսի Ավետարանի առաջին գլուխը:

Բարի օր 18:)
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Salmast on November 05, 2008, 01:31:44 AM
Quote from: Samvel on November 05, 2008, 12:48:33 AM
                               Հարգելի Սալմաստ!
     Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե ինչն այդքան հրճվանք պատճառեց Ակունքին, - նա ոչինչ չասաց այդ մասին. չհասցրած բարևել - արդեն հրաժեշտ տվեց Հովհաննեսին ու ճնապարհ ընկավ դեպի Պողոսը: Որովհետև ինձ թվաց, որ, Հովհաննեսին հիշատակելով Դուք ավելի համամիտ եք ինձ հետ: Ինչու? Ասեմ:
     "Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր":
     "Բան"-ը հայերենում տարբեր նշանակություններ ունի.
1. Խոսք - բանահյուսություն, բանաստեղծություն, բանասիրություն:
2. Գործ - բանվոր, բանել:
3. Առարկա - այս ինչ բան է, տուր այդ բանը:
4. Մտածելու, գործելու և  բացահայտելու  ունակություն - լեզվաբանություն, Աստվածաբանություն(թե ինչ իրավունքով ենք մենք հնարել այս բառը - չգիտեմ) և բանալի, վերջապես: Այսինքն, առաջնակերտը միշտ էլ միտքն է, մտածելու ունակությունը , Իմաստնությունը:
    Հուսով եմ, ես Ձեզ հասկացա, Դուք էլ ինձ հասկացաք (չնայած Ակունքը պնդում է, որ իմ մտածելակերպը դժվարամարս է): Եթե կարիք կա մանրացնելու հարցը - կարող ենք մանրանալ:
                                                                                         Շնորհակալություն, Սալմաստ!


Անկեղծ ասած, չէի մտածում, որ գրածս տարբեր մեկնաբանությունների կարժանանա, դրա համար մանրամասն չգրեցի:

Ասելիքս այն է, որ Հովհաննես Ավետարանիչը Հիսուսի ծնունդը մարդկանց բացատրելու համար օգտագործում է փիլիսոփայական տերմիններ(ԲԱՆ=ԼՈԳՈՍ), որոնք ծանոթ և ընդունել էին իր լսարանին. ուստի կարելի է փիլիսոփայությունն օգտագործել աստվածայինը բացատրելու համար:
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: akunq on November 05, 2008, 09:26:46 AM
մանրամասնեմ ասածս։
եթե որևէ մեկին ասում ենք ապուշ. նա պետք է որ վիրավորվի։որովհետև ապուշ բառի տակ բոլորս ել ասոցացնում ենք հիմար  իմաստը։հետո  դե արի ու այդ մարդուն բացատրի.որ գիտես ինչ՞ ապուշ բառից մի վիրավորվիր.ապուշ ՝ նշանակում է անուշադիր։(ապ  և ուշադիր արմատներն են այստեղ)հիմա  փիլիսոփայություն բառի տակ բոլորս ել հասկանում ենք աշխարային գիտունիկներին(հուսով եմ արդեն պարզ է  աշխարհի մարդ և Աստծո մարդ  հասկացողությունը)էլ պետք չէ  .ներողություն.ՙկռուտիտ՚անել թե փիլիսոփայություն.նշանակում է իմաստասիրություն կամ ճշմարտասիրություն։այո աշխարհը ունի իր ճշմարտությունը.որը աշխարհային հայացքներով բավականին ել ՙճշմարիտ է՚(այստեղ չպետք է մոռանանք ճշմարտանման ստի մասին)հենց այդՙճշմարտությունով էլ ՚աշխարհը խաչեց ՀԻՍՈՒՍԻՆ։ ու մինչև հիմա ել խաչում է։ ու այն Ճշմարտությունը.որով ճանաչվում է Աստված. դա արդեն փիլիսոփայություն չէ ։այդ Ճշմարտությունը հենց ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՆ Էՙես եմ ճշմարտությունը.կյանքն ու ճանապարհը։իսկ  ՙտակառամիտների ՚ՙճշմարտությունը ՚երերբեք չի տարել փրկության։
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Samvel on November 05, 2008, 12:25:42 PM
     Իհարկե, Սալմաստ, Դուք հազար անգամ ճիշտ եք. "Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք Նրա փառքը, որպէս փառքը Միածնի' Հօր կողմից - լի շնորհով ու ճշմարտութեամբ":
     Մենք իրար ճիշտ հասկացանք - շնորհակալություն:
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Salmast on November 05, 2008, 02:02:24 PM
Quote from: akunq on November 05, 2008, 10:43:11 AM
Սալմաստ՝իսկ քո պահվածքը մեղմ ասած զարմացնուէ ինձ։սկզբում ասում ես .որ հեռու էս փիլիսոփայությունից.հետո հանկարծ այնպիսի հմտությամբ ես մեկնում  ՙբան՚բառը  որպիսին պետք էր Սամվելին։թող որ ես սխալվեմ. գուցե նախնական պայմանավորվածություն կար՞։

Հովհանու 1 ին գլխում .տվյալ թեմաին առնչվում էին այն խոսքերը՝որտեղ ասվում է՝՝ լույսը աշխարհ եկավ  և աշխարհը նրան չճանաչեց՜


Ակունք ջան, խնդրում եմ մեկ անգամ էլ կարդա իմ երկու գրառումները, և եթե նույն կարծիքին մնաս, ավելի մանրամասն կպարզաբանեմ:

Բարի օր:
Title: Re: Ի՞նչ է փիլիսոփայությունը
Post by: Goqor on March 20, 2010, 02:57:26 PM
Կարծում եմ, փիլիսոփայությունը մարդկանց աշխարհընկալման տեսական ձևն է, որը կարող է ի հայտ գալ երկու ձևով` գործնական աշխարհընկալումից անցումը դեպի տեսականի, այսինքն` հասարակության մեջ տիրող գաղափարների ընդհանրացումն ու պահպանումը, կամ հակառակը` հասարակության տարբեր խնդիրների և հարցերի շուրջ նոր գաղափարների ստեղծումն ու պահպանումը տեսականորեն, որոնք, հետագայում կարող են ընդունվել մարդկանց կողմից վերածվելով գործնականի կամ չընդունվել: