Գովեստի խոսք՝ ուղղված սուրբ Գրիգոր Լուսավորչին

Վարդան Արևելցի   Արդ, այժմ սկսենք մեծագույն սիրով մտքի աչքերով նայել այս ճառի դիտավորությանը. թերևս չամաչենք խնդրել Նրանից, որ առատապես տալիս է բոլորին և չի նախատում, որի հույսով շարժվում ենք, որ խոսքեր կգտնենք՝ պատվելու այս օրը և գովելու մեր հոգիներն ու մտքերը...

ՆԱԽԸՆԹԱՑՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ (110)

ՆԱԽԸՆԹԱՑՆ ՈՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ – Փառէն Ա․ Աշտիշատեցու ընտրութիւնը։

Երբոր Դանիէլի սպաննութեամբ եւ Յուսիկի որդիներուն վերջնական դիմադրութեամբ, կաթողիկոսութեան հաւանական ընտրելիները պակսեցան եւ ուրիշի դիմել հարկ եղաւ, կամ եղեւ ամենեցուն առհասարակ, որ Լուսաւորչի ազգատոհմէն հեռանալու չէ․․․

ՆՇԽԱՐԱՑ ԲԱՇԽՈՒՄԸ (97)

Սուրբ Գրիգոր Լուսաւորչի նշխարների մասին․

Բայց պէտք է ընդունիլ թէ երբ ցանկալի նշխարքը զետեղուեցան Թորդանի մէջ, ամբողջ ոսկորները տապանին մէջ չդրուեցան, այլ ժամանակին սովորութեան համաձայն, ոսկորներուն մի մասովը տապան մը կազմուեցաւ, եւ ուրիշ մասեր զանազան տեղեր ցրուեցան, եւ գլխաւորապէս տարուեցան Վաղարշապատ, եւ Լուսաւորչաշէն Մայր տաճարին մէջ հաւատացելոց բարեպաշտութեան առարկայ եղան։

ՄԱՀՆ ՈՒ ԹԱՂՈՒՄԸ (95)

ՄԱՀՆ ՈՒ ԹԱՂՈՒՄԸ Վրթանէս կաթողիկոսի մահուան եւ թաղման մասին։

Վրթանէսի արդիւնաւոր հայրապետութիւնը ութը տարի տեւեց, ինչպէս վերեւ հաշուեցինք (§ 89), եւ գրեթէ ութսունամեայ, կամ 79 տարեկան, կնքեց խաղաղութեամբ իր բազմաշխատ կեանքը, 41-ին, միշտ մեծամեծ դժուարութեանց հետ մաքառելով, եւ ամէն տեսակ պարագայից մէջ փորձառու եւ գործունեայ հովուի համբաւը արդարացնելով։ Մահուան տեղւոյն յիշատակութիւնը չունինք։