Սուրբ Ղունկիանոս հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արեմաթացու, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի և նրա քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակի օր

Ղունկիանոս հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արեմաթացու, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի և նրա քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակի օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հովսեփ Աստվածահայր

Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Նա Հիսուս Քրիստոսի երկրավոր հայրն էր համարվում: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տե՛ս Մատթ. Ա 19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ...