Եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ, արվեստ, կրոն … Ձեր լուսամուտից ներս

Սույն հատկորոշիչն օգտագործած գրառումներ՝ հայրապետ

Սուրբ Հուսիկ Կաթողիկոս

Հուսիկը Վրթանեսի կրտսեր որդին էր: Ամուսնացած էր հայոց Տիրան արքայի դստեր հետ և ուներ երկու զավակ՝ Պապ և Աթանագինե: 341 թ. ընտրվում է կաթողիկոս: Հուսիկ հայրապետը, ընդդիմանալով Տիրանին, որ ուզում էր Հուլիանոս Ուրացողի պատկերը կախել եկեղեցում, նրա իսկ հրամանով 347 թ. բրածեծ նահատակվում է և ամփոփվում Թորդանում:

Կարդալ ավելին

Սուրբ Վրթանես Հայրապետ

  Վրթանեսը Լուսավորչի անդրանիկ որդին էր։ Ամուսնացած էր և ուներ երկու զավակ՝ Գրիգորիս և Հուսիկ: Եղբոր մահից հետո բազմել է Հայոց հայրապետական աթոռին: Վրթանեսը վախճանվել է 341 թ. և թաղվել Դարանաղյաց Թորդան ավանում՝ Լուսավորչի նշխարների մոտ:  

Կարդալ ավելին

Սուրբ Արիստակես հայրապետ

Արիստակեսը Գրիգոր Լուսավորչի կրտսեր որդին էր և շատ վաղ հասակից վանական կյանքով էր ապրում: Եպիսկոպոս է ձեռնադրվել իր իսկ հոր կողմից՝ դառնալով նրա գործակիցը: 325 թ. մասնակցել է Նիկիայի Տիեզերաժողովին: Արիստակեսը հոր մահից հետո դարձել է հայոց հայրապետ: Սպանվել է 333 թ. Չորրորդ Հայքի Արքեղայոս իշխանի կողմից՝

Կարդալ ավելին

Սուրբ Կիպրիանոս հայրապետ

Կիպրիանոսն ապրել և գործել է Գ․ դարում: Ըստ Հայսմավուրքի նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր՝ խոր իմաստությամբ և հմուտ՝ մոգության արվեստին: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քրմի դուստր՝ Հուստիանե անունով, որ քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատքի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում

Կարդալ ավելին
Page 5 of 8« First...34567...Last »